ՎԴ5/0151/05/22
Ամփոփում
քննելով ՀՀ բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ԼԱՅԹԷԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Տեսչական մարմնի՝ 21.04.2022 թվականի թիվ 02 ստուգման ակտը վերացնելու, ն որպես հետնանք՝ նույն ակտի հիման վրա կատարված հաշվարկը վերացնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել 21.04.2022 թվականի թիվ 02 ստու
Ամբողջ Տեքստ
ՓՏՐ:
ՍԱՆ
ՀԵՂԻՆ ՏԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ5/0151/05/22
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴՏ/0151/05/22
Նախագահող դատավոր` Կ. Գնորգյան
Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Գ. Սոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2026 թվականի մայիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.10.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ԼԱՅԹԷԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Տեսչական մարմնի՝ 21.04.2022 թվականի թիվ 02 ստուգման ակտը վերացնելու, ն որպես հետնանք՝ նույն ակտի հիման վրա կատարված հաշվարկը վերացնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել 21.04.2022 թվականի թիվ 02 ստուգման ակտը, ն որպես հետնանք՝ վերացնել նուն ակտի հիման վրա կատարված հաշվարկը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 20.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2024 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 20.07.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
2
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Հովհաննես Մարտիրոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման Ա անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտին ներկայացվող պահանջները, սույն դեպքում կիրառելի է համարել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը ն արձանագրել է, որ ստուգման ակտը չի համապատասխանում այդ հոդվածով ամրագրված վարչական ակտի որոշակի Ա հիմնավորված լինելու օրենսդրական պահանջին: Այնինչ, սույն գործով կիրառելի են եղել վարչական վարույթը կարգավորող հատուկ օրենքի՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, մասնավորապես, նշված օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, ն վիճարկվող ստուգման ակտն ամբողջությամբ համապատասխանում է այդ նորմով սահմանված պահանջներին, քանի որ այդ ակտում պարզորոշ նկարագրված են ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտված ն պատասխանատվության կիրառման իրավական նորմերը:
Սույն դեպքում, Ընկերությանը վերագրված իրավախախտումը հիմնավորվում է վարույթի նյութերում առկա բազմաթիվ ապացույցներով, իսկ վիճարկվող ստուգման ակտի կայացման հիմքում դրված փաստական հանգամանքները հիմնավորվում են այդ ապացույցները համակցության մեջ հետազոտելու ն գնահատելու արդյունքում: Սակայն Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, որը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2024 թվականի որոշումը ն կարճել գործի վարույթը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 ՀՀ բնապահպանության նախարարության ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից 04.04.2011 թվականին Ընկերությանը չորս ամիս ժամկետով՝ մինչն 04.08.201 (թվականը, տրվե է թիվ 000066 ջրօգտագործման թույլտվությունը (ջրօգտագործման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, Բանդիվան համայնքի վարչական տարածք, ջրօգտագործման նպատակը՝ էներգետիկական (ՓՀԷԿ-ի կառուցում), ջրօգտագործման ծավալը այդ թվում ա) մակերնույթային ջրային ռեսուրսներ՝ Ախուրյան գետ, ըստ տեխնիկատնտեսական հաշվարկի՝ | - 0,20 մՅ/վրկ, || - 0,20 մՅ/վրկ, 111 - 0,60 մՅ/վրկ, Բ/ - 9,20 մ3/վրկ, ' - 9,20 մՅ/վրկ, 7 - 4,23 մՅ/վրկ, 71 - 4,70 մՅ/վրկ, ՈԱ - 3,60 մՅ/վրկ, 12 - 80 մ3Յ/վրկ, 2 - ,50 մՅ/վրկ, 74 - 0,40 մՅ/վրկ, 741 - 0,30 մՅ/վրկ, ջրօգտագործման ժամանակահատվածը ն ռեժիմը՝ ըստ տեխնիկատնտեսական հաշվարկի) (հատոր 1-ին, գ.թ. 118-120):
3
2) Տեսչական մարմնի ղեկավարի «Ստուգում իրականացնելու մասին» 22.03.2022 թվականի թիվ 46-Ա հանձնարարագրով Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչներին հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել ստուգում՝ տնտեսավարող սուբյեկտի ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը բնապահպանության ն շրջակա միջավայրի ոլորտները կարգավորող օրենքների, բնական ռեսուրսների օգտագործման ն վերարտադրության բնագավառը կարգավորող օրենքների ն այլ իրավական ակտերի պահանջները պարզելու նպատակով (ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածը՝ 07.07.2009 թվականից մինչն ստուգման ավարտը) (հատոր 1-ին, գ.թ. 44-45):
3) Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչների կողմից 21.04.2022 թվականին կազմվել է թիվ 02 ստուգման ակտը, որի համաձայն` «(..) ստուգմամբ բացահայտվել են հետնյալ խախտումները.
1. Ընկերությունը էլեկտրաէներգիայի արտադրության գործընթացում ջրառ է իրականացրել ջրօգտագործման թույլտվության 5-րդ կետի՝ ըստ ամիսների, փաստացի ծավալների չափաքանակների գերազանցությամբ, մասնավորապես՝
2012 թվական -- օգոստոս՝ 2572846 խմ, սեպտեմբեր՝ 8734489 խմ, նոյեմբեր՝ 432125 խմ
2013 թվական - փետրվար՝ 1783246 խմ, մարտ՝ 1513274 խմ, սեպտեմբեր՝ 3956368 խմ
2014 թվական -- օգոստոս՝ 2622001 խմ
2015 թվական -- սեպտեմբեր՝ 6543531 խմ, հոկտեմբեր՝ 6524392 խմ
2016 թվական - մարտ՝ 632912 խմ, սեպտեմբեր՝ 6316330 խմ
2017 թվական -- օգոստոս՝ 3468661 խմ
2018 թվական -- մարտ՝ 2297366 խմ
2019 թվական -- օգոստոս՝ 4905778 խմ, սեպտեմբեր՝ 8562554 խմ, հոկտեմբեր՝ 5230564 խմ:
Ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում Ընկերության կողմից ջրօգտագործման թույլտվությամբ տրամադրված փաստացի ծավալների չափաքանակներից (ըստ ամիսների) ավել ջրառ է իրականացվել 66096437 խմ ծավալով, որից 6075970 խմ ջրառը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 28-ից մինչն 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ, որի համար կատարվել է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետնանքով առաջացած ազդեցության գնահատում (հաշվարկը կցվում է):
2. Ընկերությունը 2012 թվականի մայիս ամսից մինչն 2021 թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ ՓՀԷԿ-ը շահագործել է առանց ջրառի կետում ջրաչափական դիտակետի առկայությամբ՝ չկատարելով ջրօգտագործման թույլտվության 13-րդ կետով սահմանված պահանջը:
Միննույն ժամանակ հարկ է նշել, որ ստուգման պահին առկա էր դերիվացիոն խողովակաշարին տեղադրված 2019 թվականի արտադրության /ՃԿՀՔՕՒԼ01 Վ 12322 տիպի ուլտրաձայնային հոսքաչափ, որը ենթակա է սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) ն լիազոր մարմնի կողմից կապարակնքման:
Ստուգման արդյունքում խախտումների արձանագրման համար հիմք է հանդիսացել Կ 000066 Ջրօգտագործման թույլտվությունը ն ԲՓ 112 փորձաքննական եզրակացությունը:
Խախտվել է ՀՀ Ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության, 114-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետի պահանջները:
Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 2-րդ մասով»: (հատոր 1-ին, գ.թ. 17-18, գ.թ. 74-75):
4) Հիմք ընդունելով Ընկերությանը տրամադրված թիվ 000066 ջրօգտագործման թույլտվությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության 22.11.2011 թվականի թիվ ԲՓ 112 փորձաքննական եզրակացությունն ու ՀՀ տարածքային կառավարման ն
4
ենթակառուցվածքների նախարարության «ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲ ընկերության կողմից Ընկերությանը պատկանող փոքր ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի առաքման (կվտ/ժ) վերաբերյալ տրամադրված տվյալները՝ Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչների կողմից 11.04.2022 թվականին կազմվել է Ընկերության կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեանքով առաջացած ազդեցության գնահատման վերաբերյալ հաշվարկը (հատոր 1-ին, գ.թ. 19, գ.թ. 76):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույ է տրվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, նե որի առկայությունը հիմնավորվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Օրենքով սահմանված առանձեահատուկ վարութի իրականացման շրջանակներում կազմվող ստուգման ակտի ապատճառաբանվածությանը վերաբերող առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
«Մարդու իրավունքների Ան հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդհոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ՝ հաշվետվություն) արժանահավատությունը ն վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների ն այլ իրավական ակտերի պահանջներին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ստուգումները կարող են լինել թեմատիկ՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն, կամ համալիր ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: (Թեմատիկ են ընդերքօգտագործման ն բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման, այդ թվում` բնապահպանական հարկով հարկման բազայի ն (կամ) բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց չափաքանակների (սահմանափակումների) ստուգումները, գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումները (...):
Օրենքի 2-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են՝ Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինները:
5
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի ն այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը ն տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նան տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելն է (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների, ինչպես նան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ` պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության ն օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում ստուգման հարցերը), ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում՝ նան ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, իսկ նուն մասով նախատեսված դիմում կամ տեղեկատվություն ստանալու դեպքերում նան դրանք տրամադրողի տվյալները (...):
Օրենքի 6-րդ հոդվածի 1-Մին մասի համաձայն՝ ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը ստուգաթերթի հարցերի պատասխանների, մարմինների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների, ինչպես նան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ՝։ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության ն օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները՝ խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ ակտի նախագիծ (...):
Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձնով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ առարկություններ ներկայացնելու նպատակով:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ակտի նախագիծը:
Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում ստուգող մարմինը կազմում է ակտը ն դրա մեկ օրինակը՝ ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, ժամկետի ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձնով (առձեռն կամ փոստով)
6
ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
(..)
Ակտում նշվում են՝
1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը ն վայրը.
2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը.
3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.
4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ինչպես նան վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.
6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը Ա ժամանակահատվածը.
7) փորձագիտական եզրակացությունը ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին ն կազմում է դրա անբաժանելի մասը.
8) ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է ստուգումը, ինչպես նան ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար, բացառությամբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության ն օրինականության նկատմամբ հսկողության դեպքերի.
9) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) Ան այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.
10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.
11) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:
(..):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
Վերոգրյալ իրավանորմերի համադրված վերլուծությունից հետնում է, որ ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերի արժանահավատության ն նրա փաստացի գործունեության՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության պարզմանը: Սույն գործընթացն իրականացնելու իրավասությամբ օժտված են, ի թիվս այլնի, ՀՀ տեսչական մարմինները՝ իրենց լիազորությունների շրջանակներում:
Ստուգումները, ըստ իրականացման ծավալի ն նպատակի, լինում են թեմատիկ ն համալիր: Համալիր ստուգումները նպատակաուղղված են սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությանը, նե դրանց մեկնարկի անհրաժեշտ նախապայման է հանդիսանում իրավասու պետական մարմնի ղեկավարի կողմից համապատասխան հրամանի կամ հանձնարարագրի արձակումը:
Ստուգման իրականացման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է տնտեսավարողին՝ վերջինիս տալով հինգ աշխատանքային օր՝ առարկություններ ներկայացնելու համար, որն իր հերթին
7
հանդիսանում է լսված լինելու իրավունքի իրացման կարնորագույն երաշխիք: Առարկությունների բացակայության դեպքում ստուգող մարմինը կազմում է ստուգման վերջնական ակտը, որը պետք է տեղեկություններ պարունակի բացահայտված խախտումների (դրանց նկարագրության), խախտված իրավական նորմերի ն պատասխանատվության կիրառման հիմքերի վերաբերյալ: Նշված տեղեկությունների ներառումն ակտում հանդիսանում է վարչական ակտի պատճառաբանվածության ապահովման նախապայման:
Անդրադառնալով Օրենքի կարգավորման առարկա հանդիսացող
իրավահարաբերությունների նկատմամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառելիության հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ անձինք) միջն ծագած հարաբերությունները:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով ն Հայաստանի 6Հանրապետության միջազգային պայմանագրերով:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով սահմանված են գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ Գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետնյալ պահանջները.
ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական Ա իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:
Նույն հոդվածի 4-րդ մասի «ե» կետի համաձայն՝ վարչական ակտը պետք է պարունակի՝
ե) ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս):
ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իրավակարգավորումների տրամաբանությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է որնէ վարչական վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը պետք է պարզի, թե արդյո՞ք գոյություն ունեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով իրականացվող վարչական վարույթը կարգավորող հատուկ օրենքներ, ն, եթե այդպիսիք գոյություն ունեն, ապա պետք է որոշի, թե որքանո՞վ են հատուկ օրենքով կարգավորված իր գկողմից՝։ իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկություններին, նշել է, որ վարչարարության հիմունքների, վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների ն անձանց միջն ծագած հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:
8
Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է նան, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկություները կարող են սահմանվել օրենքներով Ա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով: Այլ խոսքով, օրենսդիրը չի բացառում վարչական վարույթների առանձին տեսակների նկատմամբ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ այդ հարաբերությունները կարգավորված չլինեն հատուկ օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը վարչական վարույթին վերաբերող հատուկ օրենքներում նախատեսել է հատուկ կարգավորումներ, ապա իրավասու վարչական մարմինները պարտավոր են կիրառել հատուկ օրենքը (տե՛ս, «Եվրոթերմ ՓԲԸ»-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի եախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/1567/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30042015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը չի բացառվում, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տե'ս, Սարգիս )Խարիկյանե ընդդեմ Երեանի քաղաքապետարանի ն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Անդրադառնալով ստուգման կազմակերպման ն անցկացման վարույթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս ընդգծել է, որ այն հանդիսանում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման նե անցկացման մասին» ՀՀ օրենքով (տես օրինակ՝' ՀՀ պտեպտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձեաժողովն ըեդդեմ «Վագրա» ՍՊԸ-ի' 500.000 ՀՀ դրամ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-1714(ՏԴ) որոշումը):
Սույն դեպքում, Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման ուժով, ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառվում է լրացնող (սուբսիդիար) կարգով: Նշվածը նշանակում է, որ առանձին տեսակի վարչական վարույթների, այդ թվում՝ ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքով կարգավորվող վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նշված օրենքով, հետնաբար «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր դրույթները կարող են կիրառելի համարվել վեճի առարկա իրավահարաբերությունների նկատմամբ միայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ: Այլ կերպ ասած, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված վարչական վարույթի ընթացքում «Վարչարարության հիմունքների Աե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է միայն այն հարաբերությունների մասով, որոնք «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների
9
կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքով կամ կարգավորված են մասամբ կամ առհասարակ կարգավորված չեն:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով Օրենքով սահմանված կարգով իրականացված վարչական վարութը եզրափակող ստուգման ակտին ներկայացվող պահանջների կիրառելիության մասով հատուկ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի ն ընդհանուր՝ «Վարչարարության հիմունքնեհի նե վարչական վարութի մասին» ՀՀ օրենքի հարաբերակցությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ իրավական համակարգում ստուգումների կազմակերպմա նե իրականացման կարգը ն առանձնահատկությունները կարգավորվում են «Հայաստանի «Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքով, որով միաժամանակ սահմանված են ստուգման ակտին ներկայացվող հատուկ պահանջներ, ինչը նշանակում է, որ այդ պահանջների, այդ թվում` ստուգման ակտի պատճառաբանվածության պահանջի վերաբերյալ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր իրավակարգավորումները կիրառելի չեն, Ա խնդրո առարկա վարչական վարույթի վրա Նտարածվում են միան «Հայաստանի 6Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված առանձնահատուկ կարգավորումները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Տեսչական մարմնի 21.04.2022 թվականի թիվ 02 ստուգման ակտը ն որպես հետնանք՝ նույն ակտի հիման վրա կատարված հաշվարկը:
Դատարանը 20.07.2023 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(-.) Վերլուծելով վերը եշված իրավական եորմերի պահանջներն ն դրանք համադրելով սույն վարչական գործի փաստերի հետ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմեի 21.04.2022 թվականի թիվ 02 ստուգման ակտը չի համապատասխանում օրենքով նախատեսված' որոշակիության ն հիմեավորվածության պահանջեերին առ այն, որ Պատասխանողը, եզրահանգելով, որ «ստուգմամբ ընդգրկվող ժամանկահատվածում ընկերության կողմից ջրօգտագործման թույտվությամբ տրամադրված փաստացի ծավալների չափաքանակներից (ըստ ամիսների) ավել ջրառ է իրականացվել 66096437 խմ ծավալով, որից 60759770 խմ ջրառը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 28-ից մինչն 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ, որի համար կատարվել է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետնանքով առաջացած ազդեցության գնահատում, 2012 թվականի մայիս ամսից մինչն 2021 թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ ՓՀԷԿ-ը շահագործել է առանց ջրառի կետում ջրաչափական դիտակետի առկայության՝ չկատարելով ջրօգտագործման թույլտվության 13-րդ կետով սահմանված պահաեջը (...)», չի ներկայացրել այն վերլուծությունները, որոնք հանգեցրել են վերը նշված եզրահանգումներին: Արձանագրված ենթադրյալ իրավախախտումների հաստատման համար պտնտեսվարող սուբյեկտին 5պատասխանատվության ենթարկող վարչական ակտի վիճարկման դեպքում վարչական մարմիեը պարտավոր է դատարան ներկայացնել ստուգման ընթացքում ձեռք բերված ն վերոգրյալ փաստական հանգամանքները հիմնավորող համապատասխան ապացույցները, մինչդեռ ներկայացված վարչական վարույթի նյութերում բացակայում են ենթադրյալ իրավախախտումեերի կարարման փաստը հաստատող համապատասխան ապացույցները: Ավելին պարզ չէ նան, թե վարչական մարմիեն ինչ չափանիշների կամ ելակետային տվյալների հիման վրա է եզրահաեգել, որ ջուրն օգտագործվել է ավել, քան դա նախատեսված էր ջրօգտագործման թույլտվությամբ, առկա չէ որնէ ողջամիտ
10
հիմնավորում կամ փաստարկ, որոնցով հնարավոր կլիներ, ըստ էության, հաստատել ստուգման ակտով արձանագրված խախտումները»:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը, Դատարանի 20.07.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ հետնյալ հիմնավորմամբ. «լ(...) Հիմք ընդունելով վարչական ակտերի հիմեավորվածության պահանջի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները ն դրանց լույսի ներքո ուսումեասիրելով Վիճարկվող ստուգման ակտը' Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն չի համապատասխանում վարչական ակտի որոշակի ու հիմեավորված լինելու օրենսդրական պահանջցին, ի մասնեավորի' այե մասով, որը վերաբերում է Ընկերության կողմից ջրօգտագործման թույլտվությամբ տրամադրված փաստացի ծավալների չափաքանակներից 66,096,437 խմ ծավալով ավել ջրառ իրականացեելու ն, ըստ դրա' Ըեկերությանը փրամադրված թիվ 000066 ջրօգտագործման թույլտվության պահանջները ն (կամ) պայմանները չկատարելու փաստի արձանագրմանը, որը վիճարկվող վարչական ակտում որնէ կերպ չի հիմնավորվել: Տվյալ դեպքում պատասխանող Տեսչական մարմիեը Վիճարկվող ստուգման ակտը կազմելիս բավարարվել է զուր ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում ջրօգտագործման թույլտվությամբ տրամադրված փաստացի ծավալների չափաքանակներից 66,096,437 խմ ծավալով ավել ջրառ իրականացված լինելու փաստի վկայակոչմամբ' չբացահայտելով, թե ինչ ելակետային տվյալների համադրման արդյունքում է եկել նման եզրահանգման, մինչդեռ Վերաքենիչ դատարանի համոզմամբ Վիճարկվող ստուգման ակտում պարտադիր կերպով պետք է նշվեին այն բոլոր էական փաստական հանգամանքները, որոնք ստուգում իրականացեող պաշտոնատար անձանց հիմք են տվել հաստատված համարելու վերը նկարագրված խախտման առկայությունը:
(:.):
Անդրադառնալով բողոքաբերի այն պեդմանը, որ Դատարան ներկայացված ստուգման վարույթի նյութերում, այե է' Ընկերությանը տրամադրված թիվ 000066 ջրօգտագործման թույլտվության, շրջակա միջավայրի վրա ազդեցության 22.11.2011 թ. թիվ ԲՓ 12 փորձաքննական եզրակացության մեջ (գ. թ. 161164) ու ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության «ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲ ընկերության կողմից Ընկերությանը պատկանող փոքր ՀԷԿ-ի արտադրած էլեկփրաէներգիայի առաքման (կվտ/ժ) վերաբերյալ տրամադրված տվյալներում (գ. թ. 98-102) առկա են բոլոր այն հիմնական ելակետերը, որոնեց հիման վրա Տեսչական մարմիեն արձանագրել լ է կատարված իրավախախտումները՝ Վերաքենիչ դատարանն այե անհիմե է գնահատում համոզմունք հայտնելով, որ այդ նյութերի առկայությունն ինքնին վարչական մարմեին չի ազատում իր կողմից ընդունվող վարչական ակտը պատշաճ հիմեավորելու օրենսդրորեն ամրագրված պարտականությունից»:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն դեպքում, ՀՀ բնապահպանության նախարարության ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից 04.04.2011 թվականին Ընկերությանը չորս ամիս ժամկետով մինչե 04.08.2011 թվականը, տրվել է թիվ 000066 ջրօգտագործման թույլտվությունը (ջրօգտագործման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, Բանդիվան համայնքի վարչական տարածք, ջրօգտագործման նպատակը` էներգետիկական (ՓՀԷԿ-ի կառուցում), ջրօգտագործման ծավալը՝ այդ թվում՝ ա) մակերնույթային ջրային ռեսուրսներ՝ Ախուրյան գետ, ըստ տեխնիկատնտեսական հաշվարկի՝ | - 0,20 մՅ/վրկ, 11 - 0,20 մՅ/վրկ, 111 - 0,60 մՅ/վրկ, Ո/ - 9,20 մ3Յ/վրկ, ' - 9,20 մՅ/վրկ, 1 - 4,23 մՅ/վրկ, "1 - 4,70 մՅ/վրկ, '/1 - 3,60 մՅ/վրկ, 2 - 80 մՅ/վրկ, Ճ - 150 մՅ/վրկ, 241 - 0,40 մՅ/վրկ, 41 - 0,30 մ/վրկ, ջրօգտագործման ժամանակահատվածը ն ռեժիմը՝ ըստ տեխնիկատնտեսական հաշվարկի):
11
Այնուհետն, Տեսչական մարմնի ղեկավարի «Ստուգում իրականացնելու մասին» 22.03.2022 թվականի թիվ 46-Ա հանձնարարագրով Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչներին հանձնարարվել լթէ Ընկերությունում իրականացնել -ստուգում՝ տնտեսավարող սուբյեկտի ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը բնապահպանության ն շրջակա միջավայրի ոլորտները կարգավորող օրենքների, բնական ռեսուրսների օգտագործման ն վերարտադրության բնագավառը կարգավորող օրենքների ն այլ իրավական ակտերի պահանջները պարզելու նպատակով (ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածը՝ 07.07.2009 թվականից մինչն ստուգման ավարտը):
Հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման ամփոփման արդյունքում Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչների կողմից 21.04.2022 թվականին կազմվել է թիվ 02 ստուգման ակտը, որի համաձայն՝ «(...) ստուգմամբ բացահայտվել են հետնյալ խախտումները.
1. Ընկերությունը էլեկտրաէներգիայի արտադրության գործընթացում ջրառ է իրականացրել ջրօգտագործման թույլտվության 5-րդ կետի՝ ըստ ամիսների, փաստացի ծավալների չափաքանակների գերազանցությամբ, մասնավորապես՝
2012 թվական -- օգոստոս՝ 2572846 խմ, սեպտեմբեր՝ 8734489 խմ, նոյեմբեր՝ 432125 խմ
2013 թվական -- փետրվար՝ 1783246 խմ, մարտ՝ 1513274 խմ, սեպտեմբեր՝ 3956368 խմ
2014 թվական -- օգոստոս՝ 2622001 խմ
2015 թվական - սեպտեմբեր՝ 6543531 խմ, հոկտեմբեր՝ 6524392 խմ
2016 թվական - մարտ՝ 632912 խմ, սեպտեմբեր՝ 6316330 խմ
2017 թվական -- օգոստոս՝ 3468661 խմ
2018 թվական - մարտ՝ 2297366 խմ
2019 թվական -- օգոստոս՝ 4905778 խմ, սեպտեմբեր՝ 8562554 խմ, հոկտեմբեր՝ 5230564 խմ:
Ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում Ընկերության կողմից ջրօգտագործման թույլտվությամբ տրամադրված փաստացի ծավալների չափաքանակներից (ըստ ամիսների) ավել ջրառ է իրականացվել 66096437 խմ ծավալով, որից 6075970 խմ ջրառը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 28-ից մինչն 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ, որի համար կատարվել է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետնանքով առաջացած ազդեցության գնահատում (հաշվարկը կցվում է):
2. Ընկերությունը 2012 թվականի մայիս ամսից մինչն 2021 թվականի սեպտեմբերի 16-ը ներառյալ ՓՀԷԿ-ը շահագործել է առանց ջրառի կետում ջրաչափական դիտակետի առկայությամբ՝ չկատարելով ջրօգտագործման թույլտվության 13-րդ կետով սահմանված պահանջը:
Միննույն ժամանակ հարկ է նշել, որ ստուգման պահին առկա էր դերիվացիոն խողովակաշարին տեղադրված 2019 թվականի արտադրության /ՃՃՔՕՒԷ01 Ի 12322 տիպի ուլտրաձայնային հոսքաչափ, որը ենթակա է սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) ն լիազոր մարմնի կողմից կապարակնքման:
Ստուգման արդյունքում խախտումների արձանագրման համար հիմք է հանդիսացել Կ 000066 Ջրօգտագործման թույլտվությունը ն ԲՓ 112 փորձաքննական եզրակացությունը:
Խախտվել է ՀՀ Ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության, 114-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետի պահանջները:
Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2-րդ հոդվածի 2-րդ մասով»:
Հիմք ընդունելով Ընկերությանը տրամադրված թիվ 000066 ջրօգտագործման թույլտվությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության 22.11.2011 թվականի թիվ ԲՓ 112 փորձաքննական եզրակացությունն ու ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության «ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲ ընկերության
12
կողմից Ընկերությանը պատկանող փոքր ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի առաքման (կվտ/ժ) վերաբերյալ տրամադրված տվյալները՝ Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեսուչների կողմից 11.04.2022 թվականին կազմվել է Ընկերության կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետնանքով առաջացած ազդեցության գնահատման վերաբերյալ հաշվարկը:
Սուն գործով արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Շիրակի տարածքային բաժնի տեսուչների կողմից 21.04.2022 թվականին կազմված թիվ 02 ստուգման ակտի իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն համապատասխանում է դրան ներկայացվող պատճառաբանվածության պահանջին: Մասնավորապես, վիճարկվող ստուգման ակտը պարունակում է կոնկրետ փաստական հանգամանքների մանրամասն նկարագրությունը, Տեսչական մարմինը հստակեցրել է Ընկերությանը տրված թիվ 000066 ջրօգտագործման թույլտվության բովանդակությունը ն դրանով սահմանված ամսական չափաքանակները, ակտում արտացոլված են 2012-2019 թվականների ընթացքում իրականացված փաստացի ջրառի ծավալները՝ ըստ կոնկրետ տարիների ն ամիսների, որոնք համադրվել լեն ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված սահմանաչափերի հետ: Ընդ որում, Տեսչական մարմինը հիմնվել է «ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված էլեկտրաէներգիայի առաքման տվյալների վրա, ինչը հնարավորություն է տվել իրականացնելու օբյեկտիվ հետադարձ հաշվարկ՝ պարզելու օգտագործված ջրի իրական ծավալը:
Միաժամանակ, ստուգման ակտում հստակ նշված են այն իրավական նորմերը, որոնք խախտվել են տնտեսավարող սուբյեկտի կողմից:
Հարկ է նկատել, որ գործի նյութերում առկա է նան ստուգման ակտի անբաժանելի մաս հանդիսացող Ընկերության կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետնանքով առաջացած ազդեցության գնահատման վերաբերյալ հաշվարկը, որի համադիր ուսումնասիրությունը նս փաստում է ստուգման ակտի հիմնավորվածության մասին:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ 02 ստուգման ակտը պատշաճ պատճառաբանված վարչական ակտ է, քանի որ դրանում առկա է տրամաբանական կապ հաստատված փաստական հ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՎԴ5/0151/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
