Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-820 ապրիլի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 ապրիլի 2012թ. ՍԴԴԿՈ/2 - 8 | ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

20 ապրիլի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Մ. Թոփուզյանի

Քննության առնելով քաղաքացի Արտակ Ղազարյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Քաղաքացի Արտակ Ղազարյանը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 02.04.2012թ.։ Դիմողը խնդրել է որոշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրության 1-ին, 22-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ

1. Դիմողի կարծիքով վերոնշյալ օրենսգրքի «Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը» վերտառությամբ 1698-րդ հոդվածն իր բնույթով տուգանք է նախատեսում մեղքի բացակայության պայմաններում։ Հետևաբար, ըստ դիմողի, անձը զրկվում է իր վարքագծի նշված նորմով սահմանված գործողությունների կամ անգործության հետ համապատասխանեցման հնարավորությունից։

2. Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 և 69-րդ հոդվածների պահանջներին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Արտակ Ղազարյանի անհատական դիմումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ընդունել քննության, կազմել գործ։

2. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

20 ապրիլի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/2-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 ապրիլի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել