ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 320 — Գնդի շտաբի հերթապահը պարտավոր է` - ընդունել թղթակցությունը ոչ աշխատանքային ժամերին.
Ամփոփում
Հոդված 320. Գնդի շտաբի հերթապահը պարտավոր է` - ընդունել թղթակցությունը ոչ աշխատանքային ժամերին. - ընդունել և հաղորդել ծառայողական հեռախոսագրերը. - ղեկավարել ցրիչներին (թղթատարներին). - մշտապես ներկա լինել շտաբի շենքում, այնտեղ պահպանել մաքրություն ու կարգուկանոն, կողմնակի անձանց շտաբի շենք մտնելու թույլտվություն տալ գնդի հրամանատարի սահմանած կարգով. - տագնապի ազդարարման դեպքում անմիջապես տեղեկացնել բոլոր սպաներին, ենթասպաներին, պայմանագրային ծառա
Ամբողջ Տեքստ
Հոդված 320. Գնդի շտաբի հերթապահը պարտավոր է` - ընդունել թղթակցությունը ոչ աշխատանքային ժամերին. - ընդունել և հաղորդել ծառայողական հեռախոսագրերը. - ղեկավարել ցրիչներին (թղթատարներին). - մշտապես ներկա լինել շտաբի շենքում, այնտեղ պահպանել մաքրություն ու կարգուկանոն, կողմնակի անձանց շտաբի շենք մտնելու թույլտվություն տալ գնդի հրամանատարի սահմանած կարգով. - տագնապի ազդարարման դեպքում անմիջապես տեղեկացնել բոլոր սպաներին, ենթասպաներին, պայմանագրային ծառայության զինծառայողներին ու գնդի վարչության կին զինծառայողներին. - պահպանության տակ առնել ծառայողական սենյակները և պահել դրանց բանալիները. - հետևել վառարանները վառելու կանոնների կատարմանը, իսկ աշխատանքային օրվա վերջում անցկացնել իրականացնել գնդի շտաբի շենքի զննում հակահրդեհային առումով. - հրդեհի առաջացման դեպքում կանչել հրշեջ խումբ, այն հանգցնելու և փաստաթղթերն ու շտաբի ունեցվածքը փրկելու միջոցներ ձեռնարկել, այդ մասին անհապաղ զեկուցել գնդի հերթապահին և գնդի շտաբի պետին. - գնդի շտաբի պետի և գնդի հրամանատարի մյուս տեղակալների ու նրանցից բարձր պետերի, ինչպես նաև զորամասերի սպաների` գնդի շտաբ գալու դեպքում ներկայանալ նրանց. Օրինակ` « Պարո´ն մայոր: Գնդի շտաբի հերթապահ` սերժանտ Պետրոսյան»: (320-րդ հոդվածը լրաց.
14.04.11 ՀՕ-124-Ն) Հ ՐՇԵՋ ՎԵՐԱԿԱՐԳ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
