Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3.2-ՐԴ ՄԱՍՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՈՐ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3.2-ՐԴ ՄԱՍՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՈՐ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-12616 հունիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-126)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 հունիսի 2020թ. ՍԴԱՈ - 126 | «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3.2-ՐԴ ՄԱՍՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՈՐ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3.2-ՐԴ ՄԱՍՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՈՐ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քննության առնելով «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում լրացվող 2-րդ կետով նախատեսված նոր պարբերության, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսելու մասին առաջարկությունը Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ. 2020 թ. փետրվարի 6-ին Հանրապետության նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան խնդրելով որոշել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում լրացվող 2-րդ կետով նախատեսված նոր պարբերության, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանը 2020 թ. փետրվարի 28-ի ՍԴԱՈ-48 աշխատակարգային որոշմամբ նշված դիմումն ընդունել է քննության և որոշել է գործի դատաքննությունն սկսել 2020 թ. ապրիլի 28-ին և այն անցկացնել բանավոր ընթացակարգով. Սահմանադրական դատարանը 27.04.2020 թ. ՍԴԱՈ-93 աշխատակարգային որոշմամբ որոշել է գործի դատաքննությունն սկսելու ժամկետը հետաձգել և նշանակել 16.06.2020 թ., իսկ 09.06.2020 թ. ՍԴԱՈ-123 աշխատակարգային որոշմամբ սույն գործով անցնել գրավոր ընթացակարգով դատաքննության: Սահմանադրական դատարանը 16.06.2020 թ. սկսել է «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում լրացվող 2-րդ կետով նախատեսված նոր պարբերության, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը և անցել է խորհրդակցական սենյակ գործով որոշում կայացնելու համար: Նկատի ունենալով, որ անհրաժեշտություն է առաջացել պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող Քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում լրացվող 2-րդ կետով նախատեսված նոր պարբերության, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսել:

2. Սույն գործով դատական նիստը վերսկսել 2020 թվականի հունիսի 18-ին ժամը 14.00-ին:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

16 հունիսի 2020 թվականի

ՍԴԱՈ-126

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հունիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-126
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել