ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝ 1) 19-րդ հոդվածի երկրորդ 15.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «15.4.1. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար՝ - կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից միջպետական, միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու (անկախ երթուղիների քանակից) տարեկան սպասարկման համար բազային տուրքի 100-ապատիկի չափով».
2) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53-րդ և 54-րդ կետերով. «53. միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների 9-17 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներով մեկ երթ իրականացնելու համար՝ դեպի Վրաստան բազային տուրքի 15-ապատիկի չափով դեպի այլ պետություններ բազային տուրքի 50-ապատիկի չափով 17-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներով մեկ երթ իրականացնելու համար՝ դեպի Վրաստան բազային տուրքի 50-ապատիկի չափով դեպի այլ պետություններ բազային տուրքի 150-ապատիկի չափով 54. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մեկ երթ իրականացնելու համար՝ 9-17 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար բազային տուրքի 100-ապատիկի չափով 17-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար բազային տուրքի 200-ապատիկի չափով»: Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի գործողությունը տարածվում է նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Երևան քաղաքում ներքաղաքային երթուղու սպասարկման համար 2015 թվականի տարեկան պետական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունների վրա: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. հունվարի 14 Երևան ՀՕ-19-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-19-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.02.2017-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.01.25/5(1280) Հոդ.55 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.01.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.02.2017 Հիմնական ակտ 16.12.2016, ՀՕ-19-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՀՕ-19-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
