ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 17 — Անմեղության կանխավարկածը 1.
Ամփոփում
Հոդված 17. Անմեղության կանխավարկածը 1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 2. Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղությանը: 3. Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնին ցույց տալ որևէ աջակցություն: Մեղադրյալի անմեղության ապացուցման պարտականու
Ամբողջ Տեքստ
Հոդված 17. Անմեղության կանխավարկածը 1. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
2. Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղությանը:
3. Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնին ցույց տալ որևէ աջակցություն: Մեղադրյալի անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել նաև նրա պաշտպանի, օրինական ներկայացուցչի, գույքային պատասխանողի և նրա ներկայացուցչի վրա: Մեղադրանքի ապացուցման և ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկների հերքման պարտականությունը հանրային քրեական հետապնդման դեպքում կրում է դատախազը, իսկ մինչդատական վարույթում` նաև քննիչը: Մասնավոր քրեական հետապնդման դեպքում այդ պարտականությունը կրում են տուժողը և նրա ներկայացուցիչը:
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր ողջամիտ կասկածները, որոնք չեն փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
