Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-426 ապրիլի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 ապրիլի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 4 | ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ.Երևան

26 ապրիլի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Վ.Պողոսյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` քաղաքացի Գայանե Աշուղյանը 04.04.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.

1. ՀՀ Սահմանադրության 18 և 19, 101, 3, 20, 21, 22, 103-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության և/կամ 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և/կամ 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:

2. Դիմողը գտնում է, որ այն դատական ակտերի վերանայման հետ կապված, որոնցով սահմանադրական դատարան կամ Եվրոպական դատարան դիմող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են քրեական իրավունքի նյութական և դատավարական նորմեր, և դրանք սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ կոնվենցիոն իրավունքներին հակասող վերանայման ժամկետի սահմանափակումը կամ ժամկետի ավարտից հետո նման դիմում ներկայացնելը դատախազի հայեցողությանը թողնելը հանգեցնում է արդարադատության սկզբունքների խախտման: Դիմողի կարծիքով, քրեաիրավական հարաբերությունները կարգավորող օրենքի դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու կամ Եվրոպական դատարանի կողմից քրեական գործով անձի կոնվենցիոն իրավունքի խախտման փաստը ճանաչվելու դեպքում, դատախազին իրավունքների խախտման զոհի իրավունքները վերականգնելու հայեցողական պարտականություն սահմանելը հանգեցնում է անձի սահմանադրական կամ Եվրոպական դատարան դիմելու իրավունքի խախտման և այդ իրավունքն ապահովելու` պետության պոզիտիվ պարտականությունը սահմանող սահմանադրական դրույթների խախտման:

Դատական կազմը, ելնելով դիմումի և կից փաստաթղթերի

ուսումնասիրությունից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործը սահմանադրական դատարանի կողմից պետք է քննության ընդունվի մասամբ:

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթներից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը դիմողի նկատմամբ չի

կիրառվել: Ճիշտ է, համապատասխան դատական ակտերում այդ դրույթը վկայակոչված է, սակայն §կիրառում¦ հասկացությունը ենթադրում է որոշակի իրավական հետևանքների առաջացման անհրաժեշտություն:

Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումը որպես անհատական դիմումին ներկայացվող պայման, ի թիվս այլնի, նախատեսված է §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ- 21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Հետևաբար, այս առումով առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմք:

4. Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, ապա դատարանը գտնում է, որ նշված դրույթներով նախատեսված

իրավակարգավորումների համաձայն նոր կամ նոր երևան եկած

հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք, ի թիվս այլ սուբյեկտների, տրված է նաև գլխավոր դատախազին և նրա տեղակալներին:

Բացի դրանից, նոր հանգամանքի հիմքով դատական ակտերը վերանայելու համար բողոք բերելու համար օրենսդրությունը նախատեսել է որոշակի ժամկետ, մասնավորապես` 3 ամիս այն պահից սկսած, երբ բողոք բերող անձն իմացել կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին: Խնդրո առարկա գործի շրջանակներում իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելը դիտվել է որպես դատախազին օրենքով վերապահված հայեցողական լիազորություն, որը նա կարող է և չիրականացնել:

Ինչ վերաբերում է ժամկետային սահմանափակմանը, հատկապես Եվրոպական դատարանի որոշումների պարագայում, նման իրավիճակը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել նոր հանգամանքների հիման վրա խախտված իրավունքները վերականգնելու համար:

Դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների մասով քննությունը մերժելու հիմքեր, քանի որ

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Գայանե Աշուղյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2- րդ պարբերության դրույթի մասով` մերժել:

2. Քաղաքացի Գայանե Աշուղյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 426.4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների մասով` ընդունել քննության:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

26 ապրիլի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/2-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 ապրիլի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել