ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 23 դեկտեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
23 դեկտեմբերի 2008թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
1-ին դատական կազմը
Նախագահությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ՝ Զ.Ղուկասյանի
Կ. Բալայանի
Քննության առնելով քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Քաղ. Ռուբեն Թորոսյանը դիմել է սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականությունը։
Դիմողի կողմից վիճարկվող դրույթը կիրառված է թիվ ՎԴ/1928/05/08 վարչական գործով կայացված դատական ակտերով։ Հիշյալ գործով վճիռը կայացվել է «ՀՀ Նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքների ամփոփման սահմանված կարգի խախտմամբ ԿԸՀ
գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին» հայցադիմումի առնչությամբ։
2. Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 27 հոդվածի` թեկնածուի վստահված անձը կոչված է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում ներկայացնելու թեկնածուի շահերը։ Նշված հայցադիմումի բնույթն ու բովանդակությունը, ինչպես նաեւ դրա առնչությամբ կայացված դատական ակտերը վկայում են, որ վերոհիշյալ վարչական գործի շրջանակներում վստահված անձ Ռ. Թորոսյանը հանդես է եկել ոչ թե իր՝ որպես քաղաքացու կամ վստահված անձի շահերի պաշտպանությամբ, այլ ՀՀ Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի շահերի, մասնավորապես, նրա ընտրվելու իրավունքի պաշտպանությամբ։ Հետեւաբար, այդ վարչական գործով կայացված դատական ակտերը վերաբերում են Լ. Տեր-Պետրոսյանի իրավունքներին ու շահերին եւ իրավական հետեւանքներ են առաջացնում նրա, եւ ոչ թե քաղ. Ռ. Թորոսյանի համար։ Ուստի նշված հայցադիմումի հիման վրա հարուցված վարչական գործի առնչությամբ կայացված դատական ակտերով կիրառված դրույթների սահմանադրականությունը չի կարող վիճարկվել քաղ. Ռ. Թորոսյանի կողմից քանի որ նշված դրույթները նրա նկատմամբ չեն կիրառվել:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն գործի քննությունը մերժվում է, եթե դիմողն իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան:
Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով՝ Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղ. Ռ. Թորոսյանի դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող՝
Անդամներ՝
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 դեկտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
