Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 18 — Տեղամասային կենտրոն սահմանելը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 18AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 18 — Տեղամասային կենտրոն սահմանելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 18. Տեղամասային կենտրոն սահմանելը 1. Համայնքի ղեկավարը (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև քրեակատարողական հիմնարկի պետը) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն: Համայնքի ղեկավարն այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, իսկ քրեակատարողական հիմնարկի պետը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: 2. Տեղամասային կենտրոնում քվեարկության պատշաճ կազմակերպման կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 18. Տեղամասային կենտրոն սահմանելը 1. Համայնքի ղեկավարը (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև քրեակատարողական հիմնարկի պետը) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն: Համայնքի ղեկավարն այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, իսկ քրեակատարողական հիմնարկի պետը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

2. Տեղամասային կենտրոնում քվեարկության պատշաճ կազմակերպման կամ քվեարկության անցկացման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխել տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը կամ քվեարկության սենյակի կահավորումը, իսկ բացառիկ դեպքերում` նաև քվեարկության օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ: 2.1. Համայնքի ղեկավարը կազմում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում տեղամասային կենտրոնների ցանկը՝ նշելով տեղամասային կենտրոնների գտնվելու վայրը, ինչպես նաև տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների բնութագրերը։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ստուգում է տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի համապատասխանությունը սույն օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջներին։ Եթե տեղամասային կենտրոնը կամ քվեարկության սենյակը չի համապատասխանում սույն օրենսգրքի կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջներին, ապա համայնքի ղեկավարն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ կատարում է համապատասխան փոփոխություններ և փոփոխությունների մասին տեղեկացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։

3. Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարն ընտրողներին տեղեկացնում է անհապաղ: 4. (մասն ուժը կորցրել է 10.09.24 ՀՕ-335-Ն ) (18-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ.

10.09.24 ՀՕ-335-Ն, 05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 4 ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել