Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-847 հուլիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-84)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հուլիսի 2023թ. ՍԴԱՈ - 84 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցող` Սահմանադրական դատարանի դատավոր Վ․ Գրիգորյանի գլխավոր դատախազությունից ապացույցներ պահանջելու և այդ կապակցությամբ սույն գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից պահանջել հետևյալ հարցադրումների պատասխանները. 1.1. Իրավակիրառ պրակտիկայում ինչպե՞ս է գլխավոր դատախազության կողմից մեկնաբանվել և կիրառվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50 միլիոն դրամ գումարային շեմը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով, ինչպես նաև հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմումներով: Մասնավորապես, ըստ գլխավոր դատախազության արդյո՞ք բռնագանձման ենթակա է համարվում 50 միլիոն դրամ գումարային շեմից բարձր գումարը, թե՞ հիշյալ գումարը ներառյալ, և ինչ պատճառաբանություն է ընկած տվյալ մեկնաբանության հիմքում: Իրավակիրառ պրակտիկայում ինչպե՞ս է գլխավոր դատախազության կողմից մեկնաբանվել և կիրառվել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ուսումնասիրություն սկսելու հիմքը: Մասնավորապես հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել Օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, սակայն քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հանգամանքներով, կամ կայացվել է արդարացման վերդիկտ (ինչպես մինչև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին դատական ակտի ուժի մեջ մտնելը, այնպես էլ նման դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո): Ինչպիսի՞ն է գլխավոր դատախազությունում կատարվող ուսումնասիրությունների վիճակագրությունը ըստ Օրենքի 5-րդ հոդվածի հիմքերի: Արդյո՞ք գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման գործունեությունը կարգավորվում է աշխատանքային պլանավորմամբ: Մասնավորապես կա՞ արդյոք ուսումնասիրությունների իրականացման աշխատանքային պլան, ու՞մ կողմից է այն հաստատվել, որո՞նք են դրա ընդունման հիմքում ընկած չափանիշները, առաջնահերթությունները և նպատակը, իսկ առկայության դեպքում տրամադրել այն և դրան առնչվող հնարավոր այլ վերաբերելի փաստաթղթեր (փորձագիտական կարծիքներ, վերլուծություններ, և այլն): Ի՞նչ մեթոդաբանությամբ են համապատասխան պաշտոնատար անձի կողմից կայացվում Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ուսումնասիրվող նոր ժամանակահատված (որը կարող է ներառել 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը) սահմանելու վերաբերյալ որոշումները: Քանի՞ ուսումնասիրություն է սկսվել առ 2023 թվականի հուլիսի 7-ը։

Քանի՞ գործով է որոշում ընդունվել Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով ուսումնասիրության նոր ժամանակահատված սահմանելու մասին, և դրանցից քանիսո՞վ է ուսումնասիրության նոր ժամանակահատված սահմանվել մեկից ավելի անգամ: Քանի՞ դեպքում է ուսումնասիրության առարկա դարձել գույք, որի ծագումը կապված չէ հանցագործության հետ (օրինակ` երբ գույքը անձի տիրապետմանը կամ տնօրինմանը կամ սեփականությանն է անցել հանցագործության դեպքին նախորդող ժամանակահատվածում)։ Քանի՞ վարույթով է ուսումնասիրություն իրականացվել այն անձանց նկատմամբ, որոնց պատկանող իրավաբանական անձանց հարկային հաշվետվությունները չեն պահպանվել: Ինչպիսի՞ն է ուսումնասիրությամբ ներգրավված անձանց տարիքային կազմը (նշված անձանցից ուսումնասիրությունը հարուցելու պահին քանի՞սն են եղել 45, 50 և 60 տարեկանից բարձր): Ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվում անձի այնպիսի եկամուտները գնահատելիս, որոնք ենթակա չեն եղել հարկման: Ինչ մեթոդաբանությամբ է գնահատվում անձի ուսումնասիրությանը նախորդող ժամանակահատվածում ունեցած գույքի, այդ թվում կանխիկ գումարի ծավալի օրինականությունը։ Քանի՞ ուսումնասիրության շրջանակներում է իրավաբանական անձանց գործունեությունից առաջացած շահույթը, ինչպես նաև իրավաբանական անձանց բաժնեմասը համարվել ապօրինի ծագում ունեցող գույք այն հիմնավորմամբ, որ իրավաբանական անձ հիմնադրելու պահին հիմնադիրը չի ունեցել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալ ներդնելու համար անհրաժեշտ որպես օրինական համարվող գումար: Ինչպիսի՞ն է այդ ուսումնասիրությունների վիճակագրությունը ըստ հիմնադրման պահին կանոնադրական կապիտալի չափի. (1) մինչև 10 հազար դրամ, (2) 10 001 դրամից մինչև 50 000 դրամ, (3) 50 001 դրամից մինչև 500 000 դրամ, (4) 500 001 դրամից մինչև 1 000 000 դրամ և (5) 1 000 000 դրամից ավելի: Ի՞նչ մեթոդաբանությամբ է ստուգվում ուսումնասիրության ժամանակահատվածի սկզբին առկա բանկային ավանդների և ընթացիկ հաշիվների օրինական կամ ոչ օրինական լինելը: Ի՞նչ մեթոդաբանությամբ է ստուգվում ենթադրյալ հանցագործության կատարման պահին նախորդող ժամանակահատվածում բանկային ավանդների և ընթացիկ հաշիվների օրինական կամ ոչ օրինական լինելը: Քանի՞ վարույթով են մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը գոյություն ունեցող բանկային ավանդում առկա գումարները դիտարկվել որպես ապօրինի: Քանի՞ ուսումնասիրություն է հարուցվել օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև 2021 թվականի ապրիլի 4-ը: Արդյոք շարունակվե՞լ են այդ ուսումնասիրությունները: Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանմանն ուղղված ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել, ընթացակարգային և տեխնիկական ի՞նչ լուծումներ են կիրառվում: Ի՞նչ ընթացակարգով է ոչնչացվում ոչ վերաբերելի գաղտնիք համարվող տեղեկատվությունը: Կա՞ն արդյոք դեպքեր, երբ դատախազությունը, վկայակոչելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված նորմը, գործին մասնակցող բոլոր անձանց ուղարկում է հայցադիմումը և դրան կից ներկայացված բոլոր փաստաթղթերը, որոնք պարունակում են անձնական տվյալներ (բանկային գաղտնիք, անձի տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվություն)։ Եթե այո, ապա քանի՞ գործով: Օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված քանի՞ դիմում է ներկայացվել դատարան իրավաբանական անձանց վերաբերյալ, և դրանցից քանի՞սն են բավարարվել: Օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված քանի՞ դիմում է ներկայացվել դատարան ոչ այն անձի վերաբերյալ, որի մասով ի սկզբանե նախատեսվել է ուսումնասիրություն, և դրանցից քանի՞սն են բավարարվել: Արդյո՞ք այդ անձինք որևէ կերպ տեղեկացվում են իրենց մասին համապատասխան դատական ակտի առկայության մասին, ո՞ր փուլում են տեղեկացվում: Ուսումնասիրություն սկսելու քանի՞ որոշման դեմ է բերվել հայցադիմում կամ բողոք, քանի՞սն են բավարարվել, քանի՞սն են գտնվում քննության փուլում։

2. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով վարույթը կասեցնել` մինչև սույն որոշմամբ պահանջվող տեղեկությունների և այլ ապացույցների ստացումը:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

7 հուլիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-84

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հուլիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-84
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել