ՀԱՅԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 հուլիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 24 | ՀԱՅԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 հուլիսի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Հայկ Զաքարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Հայկ Զաքարյանը 14.07.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 5-րդ մասի, 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ՀՀ Սահմանադրության 1- ին, 3-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը»:
Ըստ դիմողի` իր համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել թիվ ՎԴ/4375/05/14 գործով դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված և դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 5-րդ մասով, 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույթները, որոնք իրավակիրառ պրակտիկայում` դրանց տրված մեկնաբանությամբ, հակասում են ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածներին:
Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթներին ՀՀ վարչական դատարանի կողմից տրված մեկնաբանությունն արգելափակում է անձի դատարանի մատչելիության իրավունքը:
Դիմողը գտնում է, որ սույն դիմումով վիճարկվող դրույթներին դատարանի կողմից տրված մեկնաբանությունից բխում է, որ այն դեպքերում, երբ անձը ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում, որը մերժվել է դատարանի կողմից, այլևս վերջինս ըստ էության հնարավորություն չունի նոր հայցադիմում ներկայացնելու անգամ պետական տուրքի վճարման հետաձգման փոփոխված միջնորդություն ներկայացրած լինելու պայմաններում: Նման պարագայում «կրկին» եզրույթին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունների շրջանակներում հակընդդեմ հայցադիմումը ենթակա է մերժման առանց այն բովանդակային քննարկման առարկա դարձնելու:
Դիմողի կարծիքով` նշված մեկնաբանությունը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների պահանջներից անհամաչափորեն սահմանափակելով դատարանի մատչելիության իրավունքը:
Ըստ դիմողի` օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասն ընդամենը սահմանում է, որ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումն ստանալու օրվանից հետո տասնհինգօրյա ժամկետում, հայցադիմումը վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում այն վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը: Այսինքն` նշված նորմի կիրառման իրավական հետևանքն ընդամենն արտահայտվում է հայցադիմումի ներկայացման ժամկետի որոշման շրջանակներում և որևէ կերպ չի կարող մեկնաբանվել հայցադիմումի ներկայացման իրավունքի արգելափակման համատեքստում:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ի թիվս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման, անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջն ինքնանպատակ չէ և համաձայն դրա վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով, ինչը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, պահանջ, որը չի բավարարում Սահմանադրական դատարան ներկայացված խնդրո առարկա անհատական դիմումը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արձանագրել է նաև, որ դիմումի բավարար հիմնավորված լինելու պահանջի բացակայություն է նաև այն հանգամանքը, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին, իսկ նմանատիպ օրինապահանջները միտված են ապահովելու սահմանադրական արդարադատության իրականացման գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացում դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով Սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն:
Սույն գործի շրջանակներում դիմողը վերոհիշյալ դրույթի
սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Հայկ Զաքարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
26 հուլիսի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-24
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հուլիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-24
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
