ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 2006 թվականի, ՀՕ-159-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «դատական դեպարտամենտի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «հիմնադրի որոշումներով» բառերով: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Դատական դեպարտամենտի ղեկավարը նշանակվում է հինգ տարի ժամկետով:»: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը «եթե» բառից առաջ լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանի,» բառերով: Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «1-ին» բառը: Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում` ա) 5-րդ մասի 2-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով. բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով. «8. Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը դատական ծառայության պաշտոնների անձնագրերը ներառում են նաև աշխատանքային ստաժի հետևյալ չափանիշները. 1) դատական ծառայության գլխավոր պաշտոններ` երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ. 2) դատական ծառայության առաջատար պաշտոններ` մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»: Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում` ա) վերնագիրը «նշանակումը» բառից հետո լրացնել «և ազատումը» բառերով. բ) 3-րդ մասի 2-րդ կետը «կենտրոնական» բառից առաջ լրացնել «ղեկավարի տեղակալներին, դատական դեպարտամենտի» բառերով: Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածում` ա) 4-րդ կետի «էթիկայի նորմերի» բառերը փոխարինել «վարքագծի կանոնների» բառերով. բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով. «8) լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատական ծառայողը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն. 9) համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:»: Հոդված 9. Օրենքի 46-րդ հոդվածը «աստիճանները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանի,» բառերով: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. մարտի 15 Երևան ՀՕ-96-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-96-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.04.2007-01.07.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.375 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.02.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.03.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.04.2007 Ուժը կորցրել է 01.07.2018 Հիմնական ակտ 21.02.2007, ՀՕ-96-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.2006, ՀՕ-159-Ն 07.07.2006, ՀՕ-159-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 փետրվարի, 2007 թ.
- Գործի #:
- ՀՕ-96-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
