Մարգարյան — ԳԴ5/0004/01/16
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2015 թվականի հունվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62201115 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Վարդան Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Վահան Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մայիսի 4-ի
Ամբողջ Տեքստ
ԳԴ5/0004/01/16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԳԴ5/0004/01/16
Նախագահող դատավոր՝ Ռ.Մխիթարյան
Դատավորներ՝ Մ.Արղամանյան
Ա.Նիկողոսյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝
մասնակցությամբ դատախազ՝
պաշտպան՝
ամբաստանյալ՝
Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
Ա.ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Հ.ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ
Վ.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
2020 թվականի մայիսի 26-ին
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Վահան Արտաշեսի Մարգարյանի և Վարդան Ժորայի Ներսիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ
2
քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի հունվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62201115 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Վարդան Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Վահան Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի մայիսի 4-ի որոշմամբ Վ.Ներսիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության
մարմնի՝
2015
թվականի
մայիսի
5-ի
որոշմամբ
Վ.Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի մայիսի 18-ի որոշմամբ թիվ 62201115 քրեական գործից Վ.Մարգարյանի և Վ.Ներսիսյանի կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Սևադա Հայրապետյանի կատարած հանցանքի դրդչություն կատարելու վերաբերյալ մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում` շնորհելով թիվ 62211815 համարը:
Նախաքննության
մարմնի`
2016
թվականի
փետրվարի
11-ի
որոշմամբ
Վ.Մարգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան
3
մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության
մարմնի`
2016
թվականի
փետրվարի
12-ի
որոշմամբ
Վ.Ներսիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
2016
թվականի
փետրվարի
29-ին
քրեական
գործը
մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի դատավճռով Վ.Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Վ.Մարգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Վ.Մարգարյանը ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից, և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Նույն դատավճռով Վ.Ներսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2րդ մասով մեղսագրված արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի
կիրառմամբ`
Վ.Ներսիսյանի
նկատմամբ
նշանակված
պատիժը
պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Վ.Ներսիսյանը ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից, և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
4
3. Մեղադրող Վ.Լազարյանի և ամբաստանյալ Վ.Մարգարյանի պաշտպան Հ.Սուքիասյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ պաշտպանի բողոքը բավարարվել է, իսկ մեղադրողի բողոքը` մերժվել:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է: Վ.Մարգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վ.Մարգարյանի նկատմամբ որպես
խափանման
միջոց
ընտրված՝
չհեռանալու
մասին
ստորագրությունը
վերացվել է:
Նույն որոշմամբ Վ.Ներսիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի
1-ին
մասով քրեական
հետապնդումը
դադարեցվել
է`
արարքում
հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին
մասով
քրեական
հետապնդումը
հիմնադրման
2800-ամյակի
անկախության
հռչակման
և
դադարեցվել
Հայաստանի
100-ամյակի
է՝
(Էրեբունի-Երևանի
առաջին
հանրապետության
կապակցությամբ
քրեական
գործերով
համաներում հայտարարելու մասինե ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ: Վ.Ներսիսյանի նկատմամբ
որպես
խափանման
միջոց
ընտրված՝
չհեռանալու
մասին
ստորագրությունը վերացվել է:
Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Ամբաստանյալ Վ.Մարգարյանի պաշտպան Հ.Սուքիասյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի բողոքը վարույթ ընդունելը մերժել: Պաշտպանը գտել է, որ բողոքում
5
բացակայում
են
վճռաբեկ
բողոքը
վարույթ
ընդունելու`
ՀՀ
քրեական
դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերը: Բացի այդ, պաշտպանը նշել է, որ բողոքի հիմնավորումները փաստարկված չեն, չեն բխում գործի նյութերից և գործում առկա ապացույցների համակցությունից:
Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Վահան Մարգարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. (նա, 2011 թվականի նոյեմբերի 11-
ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնում, ունենալով ոստիկանության փոխգնդապետի հատուկ կոչում,
(Ոստիկանության
իշխանության
մասինե
ներկայացուցչի
ՀՀ
օրենքով
լիազորություններ,
մշտապես
իրականացնելով
սպասարկվող
տարածքում
կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերևույթ բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից, կարերիստական դրդումներով, խմբային շահերից ելնելով, իր
օպերատիվ
գծով
տեղակալ
Վարդան
Ներսիսյանի
հետ
նախնական
համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ.
ՀՀ
Գեղարքունիքի
մարզի
Վաղաշեն
գյուղի
բնակիչ
Սևադա
Հայրապետյանին նյութապես ապահովելու խոստումներով համոզելու եղանակով դրդել են առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել, իր մոտ ապօրինի պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց հետագայում այն, իբրև, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք հայտնաբերելու, իբր, թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով: Սևադա Հայրապետյանի կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուց, պահելուց և փոխադրելուց հետո, պայմանավորվածության համաձայն, Վահան Մարգարյանի ու Վարդան Ներսիսյանի կազմակերպմամբ խեղաթյուրվել է
6
իրականությունը, ձևակերպվել է, թե իբր, Սևադա Հայրապետյանը թմրամիջոց պահելու կասկածանքով 2014 թվականի օգոստոսի 8-ին բերման է ենթարկվել Մարտունու բաժին, և հրավիրված, մոլորության մեջ գտնվող ընթերակաների ու օպերատիվ այլ աշխատակիցների ներկայությամբ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որի մասին կազմվել են համապատասխան դատավարական արձանագրություններ և կցվել իբր բացահայտված հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերին: Սևադա Հայրապետյանի խոստովանական բացատրությամբ հանդերձ նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են Մարտունու քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, Սևադա Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո Սևադա Հայրապետյանը փաստացի
4
հիմնարկում:
ամիս
գտնվել
է
Վահան
Մարգարյանի
գործողություններն
էական
իրավունքներին
օրինական
և
անազատության
վնաս
մեջ`
քրեակատարողական
և
Վարդան
Ներսիսյանի
են
պատճառել
Սևադա
շահերին,
պետության
վերը
նշված
Հայրապետյանի
օրինական
շահերին,
հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք` Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեք:
Այսպես`
Վահան Մարգարյանը, հանդիսանալով հիշյալ բաժնի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ բաժնի աշխատանքները կազմակերպելու, իր ենթակա աշխատողներին գործնական օգնություն ցույց տալու, աշխատանքները վերահսկելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձ, 2014 թվականի օգոստոսի 4-ին մեկնարկած
(Կանեփ-կակաչ
2014ե
համալիր
հանրապետական
օպերատիվ-
7
կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բաժնի ցուցանիշները բարելավելու անձնական շահագրգռվածությունից, կարիերիստական դրդումներով խմբային շահերից ելնելով, իր օպերատիվ գծով տեղակալ Վարդան Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ 2014 թվականի օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին են հրավիրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Սևադա Հայրապետյանին, և նրա նկատմամբ,
իբր,
բարիդրացիական
վերաբերմունքի
համար
փոխադարձ
ծառայություններ մատուցելու հորդորով իր աշխատասենյակում համոզել, դրդել են ապօրինաբար որևէ տեղից ձեռք բերել, իր գրպանում պահել, փոխադրել զգալի չափերով
մարիխուանա
տեսակի
թմրամիջոց,
որպեսզի
կարողանան
իրականությունը խեղաթյուրելով ձևակերպել, թե, իբր, ձեռնարկված օպերատիվհետախուզական աշխատանքների արդյունքում հիշյալ թմրամիջոցը հայտնաբերվել է նրան
բերման
ենթարկելուց
հետո
կատարված
անձնական
խուզարկության
ժամանակ, կարողանան արձանագրել հանցագործության բացահայտման դեպք: Սևադա Հայրապետյանին հորդորել են նաև գործի քննության բոլոր փուլերով խոստովանական ցուցմունքներ տալ, քրեական վարույթն իրականացնող մյուս մարմիններից թաքցնել իրականությունը, ներկայացրել են, որ դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ, նրան մեղադրանք կառաջադրվի, ապա դատարանը նրան կդատապարտի առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց պահելու համար: Միաժամանակ նախատեսել են իրենց գործողությունների արդյունքում առաջացող
ծանր
հետևանքները`
Սևադա
դատապարտվելու
հնարավորությունը,
ինքնավստահորեն
հույս
են
ունեցել,
Հայրապետյանի
սակայն
որ
առանց
դրանք
ազատազրկման
բավարար
կկանխվեն,
հիմքերի`
և
Սևադա
Հայրապետյանին երաշխավորել են, որ կնշանակվի անազատության հետ չկապված պատիժ:
Ստանալով
Մարգարյանը
Սևադա
պլանավորած
Հայրապետյանի
հետագա
համաձայնությունը`
գործողությունների
Վահան
կազմակերպումը
հանձնարարել է Վարդան Ներսիսյանին:
Պայմանավորվածության
համաձայն`
Սևադա
Հայրապետյանը
ՀՀ
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի անտառամերձ հատվածում վայրի աճած կանեփի բույսից քաղել, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել, փոխադրել
8
է զգալի չափերով մարիխուանա տեսակի 0.61 գրամ թմրամիջոց: Դրանից հետո` 2014 թվականի օգոստոսի 8-ին` ժամը 15:50-ի սահմաններում, Վարդան Ներսիսյանը նույն բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Ավետիք Դանիելյանի միջոցով Սևադա Հայրապետյանին հրավիրել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ կազմվել է ապօրինի թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով վերջինիս բերման
ենթարկելու
մասին
իրականությանը
չհամապատասխանող
արձանագրություն: Ապա հրավիրված և իրականության մասին չտեղեկացված ընթերակաների ներկայությամբ Սևադա Հայրապետյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա գրպանից հայտնաբերվել է 0.61 գրամ կանեփանման զանգված, այդ մասին ևս կազմվել է անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություն: Նշված գործողությունների և դրանց արդյունքների մասին Վարդան Ներսիսյանը զեկուցել է Վահան Մարգարյանին:
Դրանից հետո Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի կողմից ՀՀ ոստիկանության
հերթապահ
մասի
միջոցով
ներկայացվել
է
թմրամիջոցի
հայտնաբերման և բացահայտման մասին օպերատիվ ամփոփագիր:
Այնուհետև Սևադա Հայրապետյանի կողմից ապօրինի թմրամիջոց պահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Սևադա Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, խոստովանել կատարած հանցանքը, և գործն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր
հոկտեմբերի
իրավասության
30-ի
առաջին
դատավճռով
1
ատյանի
դատարան:
2014
թվականի
տարի
ժամկետով
ազատազրկման
դատապարտվելուց հետո Սևադա Հայրապետյանը փաստացի շուրջ 4 ամիս գտնվել է անազատության մեջ` քրեակատարողական հիմնարկում:
Սևադա Հայրապետյանի` ազատազրկման վայրում գտնվելու ընթացքում վերջինիս կնոջ` Նորետա Էլոյանի բողոքի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի ընթացքում իրենց կատարած հանցավոր արարքները չբացահայտվելու, Նորետա Էլոյանի կողմից ներկայացված բողոքից հրաժարվելու, իրականությունը կրկին խեղաթյուրելու
9
նպատակով Վահան Մարգարյանն անձամբ, ինչպես նաև իր մտերիմ ընկեր Արմեն Ավետիսյանի և Վարդան Ներսիսյանի միջոցով Նորետա Էլոյանին են տվել 5000 ԱՄՆ դոլար, 263.000 ՀՀ դրամ, երկու բջջային հեռախոս և չորս պարկ ալյուր: Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի վերը շարադրված դիտավորյալ գործողությունների արդյունքում կատարվել է Սևադա Հայրապետյանի կատարած հանցանքի դրդչություն, կազմված դատավարական փաստաթղթերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը, էական վնաս է պատճառվել Սևադա Հայրապետյանի իրավունքներին
և
օրինական
շահերին,
պետության
օրինական
շահերին,
հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք` Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեքե1:
6. Նախաքննության մարմնի կողմից Վարդան Ներսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. (նա, 2011 թվականի դեկտեմբերի
19-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնում, ունենալով ոստիկանության փոխգնդապետի հատուկ կոչում, (Ոստիկանության մասինե ՀՀ օրենքով մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերևույթ բարձր ներկայացնելու անձնական
շահագրգռվածությունից
կարերիստական
դրդումներով,
խմբային
շահերից ելնելով, նույն բաժնի պետ Վահան Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ.
ՀՀ
Գեղարքունիքի
մարզի
Վաղաշեն
գյուղի
բնակիչ
Սևադա
Հայրապետյանին նյութապես ապահովելու խոստումներով համոզելու եղանակով դրդել են առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել, իր մոտ ապօրինի
1
Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 164-168:
10
պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց, հետագայում այն, իբրև, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք հայտնաբերելու, իբր, թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով: Սևադա Հայրապետյանի կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուց, պահելուց և փոխադրելուց հետո, պայմանավորվածության համաձայն, Վարդան Ներսիսյանի ու Վահան Մարգարյանի կազմակերպմամբ խեղաթյուրվել է իրականությունը, ձևակերպվել է, թե, իբր, Սևադա Հայրապետյանը թմրամիջոց պահելու կասկածանքով 2014 թվականի օգոստոսի 8-ին բերման է ենթարկվել Մարտունու բաժին, և հրավիրված, մոլորության մեջ գտնվող ընթերակաների ու օպերատիվ այլ աշխատակիցների ներկայությամբ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որի մասին կազմվել են համապատասխան դատավարական արձանագրություններ և կցվել, իբր, բացահայտված հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերին: Սևադա Հայրապետյանի խոստովանական բացատրությամբ հանդերձ նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են Մարտունու քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, Սևադա Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո Սևադա Հայրապետյանը փաստացի
4
ամիս
գտնվել
է
անազատության
մեջ`
քրեակատարողական
հիմնարկում:
Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի վերը նշված գործողությունն էական վնաս են պատճառել Սևադա Հայրապետյանի իրավունքներին և օրինական շահերին,
պետության
օրինական
շահերին,
հեղինակազրկվել
է
պետական
իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը,
որն
էլ
անզգուշությամբ
առաջացրել
է
ծանր
հետևանք`
Սևադա
Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեք:
11
Այսպես`
Վարդան
Ներսիսյանը,
հետախուզության
հանդիսանալով
հիշյալ
բաժնի
բաժանմունքի անմիջական ղեկավարում
քրեական
իրականացնող և
քրեական հետախուզության գծով օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման համար անձնական պատասխանատվություն կրող պաշտոնատար անձ, 2014 թվականի օգոստոսի 4-ին մեկնարկած (Կանեփ-կակաչ 2014ե համալիր հանրապետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բաժնի ցուցանիշները բարելավելու անձնական շահագրգռվածությունից կարերիստական դրդումներով, խմբային շահերից ելնելով, նույն բաժնի նախկին պետ Վահան Մարգարյանի հետ նախնական համաձայնությամբ 2014 թվականի օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին են հրավիրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Սևադա Հայրապետյանին, և նրա նկատմամբ,
իբր,
բարիդրացիական
վերաբերմունքի
համար
փոխադարձ
ծառայություններ մատուցելու հորդորով համոզել, դրդել են ապօրինաբար որևէ տեղից ձեռք բերել, իր գրպանում պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որպեսզի կարողանան իրականությունը խեղաթյուրելով ձևակերպել, թե, իբր, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հիշյալ թմրամիջոցը հայտնաբերվել է նրան բերման ենթարկելուց հետո կատարված անձնական խուզարկության ժամանակ, կարողանան արձանագրել հանցագործության բացահայտման դեպք: Սևադա Հայրապետյանին հորդորել են նաև գործի քննության բոլոր փուլերով խոստովանական ցուցմունքներ տալ, քրեական վարույթն
իրականացնող
մյուս
մարմիններից
թաքցնել
իրականությունը,
ներկայացրել են, որ դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ, նրան մեղադրանք կառաջադրվի, ապա դատարանը նրան կդատապարտի առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց պահելու համար: Միաժամանակ նախատեսել են իրենց գործողությունների
արդյունքում
առաջացող
ծանր
հետևանքները`
Սևադա
Հայրապետյանի ազատազրկման դատապարտվելու հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս են ունեցել, որ դրանք կկանխվեն
և
Սևադա
Հայրապետյանին
անազատության հետ չկապված պատիժ:
երաշխավորել
են,
որ
կնշանակվի
12
Պայմանավորվածության
համաձայն`
Սևադա
Հայրապետյանը
ՀՀ
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի անտառամերձ հատվածում վայրի աճած կանեփի բույսից քաղել, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել, փոխադրել է զգալի չափերով մարիխուանա տեսակի 0.61 գրամ թմրամիջոց: Դրանից հետո` 2014 թվականի օգոստոսի 8-ին` ժամը 15:50-ի սահմաններում, Վարդան Ներսիսյանը նույն բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Ավետիք Դանիելյանի միջոցով Սևադա Հայրապետյանին հրավիրել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ կազմվել է ապօրինի թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով վերջինիս բերման
ենթարկելու
մասին
իրականությանը
չհամապատասխանող
արձանագրություն: Ապա հրավիրված և իրականության մասին չտեղեկացված ընթերակաների ներկայությամբ Սևադա Հայրապետյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա գրպանից հայտնաբերվել է 0.61 գրամ կանեփանման զանգված, այդ մասին ևս կազմվել է անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություն:
Դրանից հետո Վարդան Ներսիսյանի և Վահան Մարգարյանի կողմից ՀՀ ոստիկանության
հերթապահ
մասի
միջոցով
ներկայացվել
է
թմրամիջոցի
հայտնաբերման և բացահայտման մասին օպերատիվ ամփոփագիր:
Այնուհետև Սևադա Հայրապետյանի կողմից ապօրինի թմրամիջոց պահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Սևադա Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, խոստովանել կատարած հանցանքը, և գործն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր
հոկտեմբերի
իրավասության
30-ի
առաջին
դատավճռով
1
ատյանի
դատարան:
2014
թվականի
տարի
ժամկետով
ազատազրկման
դատապարտվելուց հետո Սևադա Հայրապետյանը փաստացի շուրջ 4 ամիս գտնվել է անազատության մեջ` քրեակատարողական հիմնարկում:
Սևադա Հայրապետյանի ազատազրկման վայրում գտնվելու ընթացքում վերջինիս կնոջ` Նորետա Էլոյանի բողոքի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի ընթացքում իրենց
13
կատարած հանցավոր արարքները չբացահայտվելու, Նորետա Էլոյանի կողմից ներկայացված բողոքից հրաժարվելու, իրականությունը կրկին խեղաթյուրելու նպատակով Վարդան Ներսիսյանը և Վահան Մարգարյանը նրան են տվել 5000 ԱՄՆ դոլար, 263.000 ՀՀ դրամ, երկու բջջային հեռախոս և չորս պարկ ալյուր: Վահան Մարգարյանի և Վարդան Ներսիսյանի վերը շարադրված դիտավորյալ գործողությունների արդյունքում կատարվել է Սևադա Հայրապետյանի կատարած հանցանքի դրդչություն, կազմված դատավարական փաստաթղթերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը, էական վնաս է պատճառվել Սևադա Հայրապետյանի իրավունքներին
և
օրինական
շահերին,
պետության
օրինական
շահերին,
հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք` Սևադա Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը, որպես բարձրագույն արժեքե2:
7. Ամբաստանյալ Վ.Մարգարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ բաժնի ցուցանիշները վատ լինելու, Ս.Հայրապետյանին թմրամիջոց առաջարկելու հարցեր Վ.Ներսիսյանի հետ չի քննարկել, Ս.Հայրապետյանին նյութական խոստումներ տալու ու շահագրգռելու ոչ մի պայմանավորվածություն Վ.Ներսիսյանի հետ չի ունեցել, և որևէ հանցավոր համաձայնության չի եկել, մինչև Ս.Հայրապետյանին ձերբակալելը վերջինիս հետ այդ գործով ոչ մի առնչություն չի ունեցել և Ս.Հայրապետյանն իր աշխատասենյակում չի եղել:
2014 թվականի հուլիս ամսին ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ Ս.Հայրապետյանն ապօրինի ձեռք է բերել և պահում է թմրամիջոց, իսկ օգոստոսի 8ին վերջինս թմրամիջոց պահելու կասկածանքով օպերատիվ աշխատողների կողմից բերման
է
ենթարկվել
ոստիկանության
Մարտունու
բաժին,
ինչի
մասին
Վ.Ներսիսյանն իրեն զեկուցել է ներքին կապով: Նշված օրը Ս.Հայրապետյանին տեսել է Վ.Ներսիսյանի աշխատասենյակում՝ հայտնաբերված թմրամիջոցի վերաբերյալ փաստաթղթեր կազմելիս, իսկ նախորդ օրերին նրա հետ առնչություն չի ունեցել:
2
Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 211-215:
14
Ս.Հայրապետյանը Վ.Ներսիսյանի մոտ խոստովանել է, որ կանեփանման զանգվածն իրենն է:
Ս.Հայրապետյանի գործով դատական նիստի օրը՝ վերջինիս ոստիկանության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայր բերելուց հետո, Ն.Էլոյանն առաջին հարկում աղմկել է: Քանի որ չեն կարողացել նրան հանդարտեցնել, Ս.Հայրապետյանին
բերել
են
այդտեղ,
որպեսզի
սաստի
կնոջը:
Բաժնի
աշխատանքները չխաթարելու համար նրանց բարձրացրել են իր աշխատասենյակ, որտեղ Ն.Էլոյանը հայտնել է, որ շատ պարտքեր ունեն և հարցրել, թե երեխաների վիճակը ինչ պետք է լինի: Ինքը խոստացել է օգնել և այդ ժամանակ Ս.Հայրապետյանի տղային հեռախոս է տվել, իսկ Ն.Էլոյանի գնալուց հետո հանձնարարել է 4 պարկ ալյուր տանել Ս.Հայրապետյանի տուն: Հետագայում ինքը և Վ.Ներսիսյանը տեղեկացել են, որ իրենց հետ ունեցած խոսակցությունները Ն.Էլոյանը և նրա տղան ձայնագրել են, ներկայացրել ներքին անվտանգության վարչություն, ինչից հետո իրեն և Վ.Ներսիսյանին ազատել են աշխատանքից:
Ն.Էլոյանը զանգել է իր ընկեր Արմեն Ավետիսյանին, որից հետո վերջինս հանդիպել
է
նրան։
Նրանց
միջև
եղել
է
գումարային
խոսակցություն
և
պայմանավորված գումարը՝ 5000 ԱՄՆ դոլարը, Ա.Ավետիսյանը մաս-մաս տվել է Ն.Էլոյանին, որից 3000 ԱՄՆ դոլարը Վ.Ներսիսյանն էր տվել: Ա.Ավետիսյանի և Ն.Էլոյանի հանդիպման մասին իմացել է հետագայում: Ըստ Ա.Ավետիսյանի խոսքերի՝ նշված գումարն օգնության կարգով է տվել, որպեսզի Ն.Էլոյանը չբողոքի: Ինքը տեղյակ չի եղել, որ Ս.Հայրապետյանի դատվածությունը մարված չէ, այնուամենայնիվ հնարավոր է, որ Ս.Հայրապետյանի դատվածության հետ կապված խոսակցություն ունեցած լինի, սակայն չի հիշում, թե կոնկրետ ինչ են խոսել: Նախաքննության ընթացքում Վ.Մարգարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի օգոստոսի 6-ին կամ 7-ին Վ.Ներսիսյանը հայտնել է, որ առաջարկել է Ս.Հայրապետյանին թմրամիջոց պահել, որից հետո իրենց ծառայողները նրան կբերեն բաժին և կձևակերպեն, թե իբր դա նրա մոտից է հայտնաբերվել: Իր այն մտահոգությանը, որ Ս.Հայրապետյանը նախկինում դատապարտված է, և կարող են խնդիրներ առաջանալ, Վ.Ներսիսյանը պատասխանել է, որ Ս.Հայրապետյանի դատվածությունը մարված է, իսկ եթե հարկ լինի, կօգնեն նրան: Մի քանի օր անց
15
Վ.Ներսիսյանը տեղեկացրել է, որ Ս.Հայրապետյանի վերաբերյալ կազմում են փաստաթղթեր,
ինչից
հետո
Վ.Ներսիսյանի
աշխատասենյակում
տեսել
է
Ս.Հայրապետյանին։ Վերջինիս այն հարցին, թե իր վերջը ինչ է լինելու, պատասխանել է, որ լավ կլինի: Վ.Ներսիսյանն այդ քայլին գնացել է ցուցանիշներ ապահովելու նպատակով: Ինքը համաձայնվել է, քանի որ Վ.Ներսիսյանը վստահեցրել է, որ ոչ մի խնդիր չի առաջանա, կարող է այդ գործը նորմալ ավարտել: Եթե Վ.Ներսիսյանի և Ս.Հայրապետյանի միջև պայմանավորվածություն չլիներ, Ս.Հայրապետյանի մոտ թմրամիջոց չէին հայտնաբերի: Վ.Մարգարյանը նաև նշել է, որ Վ.Ներսիսյանն է պայմանավորվել Ս.Հայրապետյանի հետ իրենց գործողությունների վերաբերյալ3: 7.1. Ամբաստանյալ Վ.Ներսիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ համաձայն չէ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն առաջադրված մեղադրանքի հետ, բայց գիտակցում է, որ կատարել է որոշակի արարք, որի համար ենթակա
է
քրեական
պատասխանատվության:
Վերջինս
նշել
է,
որ
եթե
Վ.Մարգարյանը ոչնչից տեղյակ չէր, ապա ինչու պետք է Ս.Հայրապետյանը զանգահարեր նրան, ինչու պետք է Վ.Մարգարյանն օգներ Ս.Հայրապետյանի ընտանիքին: Եթե Վ.Մարգարյանը ոչնչից տեղյակ չլիներ, Ն.Էլոյանի բողոքելու ժամանակ իրեն կասեր` դու ես արել, դու էլ գնա պատասխան տուր: Եթե միայն ինքը Ս.Հայրապետյանին հանցանք կատարելուն դրդեր, Վ.Մարգարյանը և նրա ընկերները չէին միջամտի այդ հարցին:
2014 թվականի օգոստոսի 7-ին աշխատանքները վերլուծելու ժամանակ Վ.Մարգարյանը խոսել է (Կանեփ-կակաչ 2014ե միջոցառման շրջանակներում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք հայտնաբերելու անհրաժեշտության մասին և հայտնել, որ ըստ բաժնի օպերաշխատողի` Ս.Հայրապետյանն ապօրինի թմրամիջոց է պահում: Նրա հարցին, թե արդյոք ապօրինի թմրամիջոցի վերաբերյալ տեղեկություններ կան, ինքը պատասխանել է, որ Ս.Հայրապետյանի վերաբերյալ առկա է օպերատիվ հաղորդում: Վ.Մարգարյանը հանձնարարել է Ս.Հայրապետյանին բերել իր մոտ, իսկ ինքը գնացել և այդ մասին Վաղաշենում հայտնել է Ս.Հայրապետյանին, ով խոստացել է գալ գործերն ավարտելուց հետո, այնուհետև վերադարձել է բաժին։ Որոշ ժամանակ անց Ս.Հայրապետյանը 2-3 անգամ
3
Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
16
զանգահարել է իրեն, սակայն զանգերին չի պատասխանել` մտածելով չխառնվել Վ.Մարգարյանի
և
Ս.Հայրապետյանի
խոսակցություններին:
Երբ
քիչ
անց
Վ.Մարգարյանը ներքին հեռախոսակապով կանչել է իր աշխատասենյակ, տեսել է Վ.Մարգարյանին
և
Ս.Հայրապետյանին
զրուցելիս:
Վ.Մարգարյանը
Ս.Հայրապետյանին ասել է, որ նրա օգնության կարիքը կա, իսկ իրեն ասել է, որ Ս.Հայրապետյանը թմրամիջոցով կգա, և պետք է ձևակերպեն որպես հայտնաբերում: Ինքը և Ս.Հայրապետյանը գնացել են իր աշխատասենյակ` հետագա անելիքները պայմանավորվելու համար: Ինքը Ս.Հայրապետյանին հարցրել է, թե արդյոք չի վախենում դատապարտվելուց, իսկ Ս.Հայրապետյանը պատասխանել է, որ ինը երեխաների հորը ով պետք է դատապարտի, բացի այդ հայտնել է, որ Վ.Մարգարյանը նրան խոստացել է, որ չեն դատապարտի: Վ.Մարգարյանն իրեն հանձնարարել է նաև պարզել
Ս.Հայրապետյանի
դատվածության
մարվածության
հանգամանքը:
Պարզելով, որ Ս.Հայրապետյանի դատվածությունը մարված է, այդ մասին զեկուցել է Վ.Մարգարյանին: Նույն օրը Վ.Մարգարյանը հանձնարարել է Ս.Հայրապետյանին փոխանցել, որ իրեն էլ չզանգի և կապն իր՝ Վ.Ներսիսյանի հետ պահի: Հաջորդ օրը Ս.Հայրապետյանն
իր
զանգերին
չի
պատասխանել:
Ինքը
օպերլիազոր
Ա.Դանիելյանին ուղարկել է Ս.Հայրապետյանի հետևից: Ս.Հայրապետյանի և Ա.Դանիելյանի գալուց հետո վերջիններս մնացել են իր աշխատասենյակում, իսկ ինքը գնացել է Վ.Մարգարյանի մոտ և զեկուցել, որ Ս.Հայրապետյանն իր մոտ է, և մոտը թմրամիջոց կա: Վ.Մարգարյանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել: Ինքը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ Ս.Հայրապետյանի հետ է մտել Վ.Մարգարյանի
աշխատասենյակ,
աշխատասենյակում
բայց
արձանագրություն
դա
այդպես
կազմելու
չէ:
ժամանակ
Իրականում
ներս
է
իր
եկել
Վ.Մարգարյանը, ով Ս.Հայրապետյանի այն հարցին, թե իր վերջը ինչ է լինելու, պատասխանել է, որ ամեն ինչ լավ կլինի:
Ս.Հայրապետյանի գործով դատական նիստի նախորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին, իր աշխատասենյակի պատուհանից տեսել է Ս.Հայրապետյանին ու Վ.Մարգարյանին ոստիկանության բակում զրուցելիս: Հետագայում Վ.Մարգարյանն իրեն պատմել է, որ Ս.Հայրապետյանը եկել էր հարցնելու, թե ինչ է լինելու:
17
2014 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ բաժնի ձերբակալվածներին պահելու վայր են բերել Ս.Հայրապետյանին, հերթապահ մասում Ն.Էլոյանն աղմկել է: Վ.Մարգարյանը հանձնարարել է իր աշխատասենյակ բերել Ս.Հայրապետյանին, հետո
կանչել
է
իրեն,
ապա
նաև
Ս.Հայրապետյանի
կնոջն
ու
տղային:
Ս.Հայրապետյանի կնոջ այն հայտարարությանը, թե պարտքեր ունեն, հաց չեն կարողանում գնել, Վ.Մարգարյանը խոստացել է ալյուր ուղարկել և նույն օրն օպերլիազոր Ա.Դանիելյանի միջոցով 4 պարկ ալյուր է ուղարկել Ս.Հայրապետյանի տուն: Վ.Մարգարյանը Ս.Հայրապետյանի տղային տվել է նաև հեռախոս: Դեկտեմբերի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Վ.Մարգարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, վերջինս իրեն հասկացրել է, որ մոտը գումար ունենա, որպեսզի հանդիպեն: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վ.Մարգարյանի ընկեր Ա.Ավետիսյանը: Զրույցի ժամանակ Վ.Մարգարյանն ասել է, որ Ն.Էլոյանին համոզել են գրել, որ բողոք չունի, և համաձայնվել են հարցը լուծել 7000 ԱՄՆ դոլարով, որից ինքը պետք է տա 3500 ԱՄՆ դոլարը: Ինքը 2000 ԱՄՆ դոլար տվել է Վ.Մարգարյանին, իսկ հաջորդ օրը 1000 ԱՄՆ դոլար տվել է Ա.Ավետիսյանին՝ խնդրելով
իր
փոխարեն
տալ
մնացած
500
ԱՄՆ
դոլարը`
հետագայում
վերադարձնելու պայմանով: Հետո իմացել է, որ Ն.Էլոյանը պահանջել է 5000 ԱՄՆ դոլար, իսկ Ա.Ավետիսյանը և Վ.Մարգարյանը խաբելով իրենից ավելի շատ գումար են վերցրել: Բացի այդ, Ա.Ավետիսյանը, դարձյալ խաբելով, Ն.Էլոյանին ասել է, որ այդ գումարը տալիս է Վ.Մարգարյանի դեմ չբողոքելու համար, իսկ Վ.Ներսիսյանը գումար չի տալիս, ինչից ելնելով էլ Ս.Հայրապետյանը միայն իր դեմ է բողոքել: Ինքը Հատուկ քննչական ծառայության շենքում Ն.Էլոյանին հայտնել է, որ այդ գումարից 3000 ԱՄՆ դոլարն ինքն է տվել և հետ չի պահանջում: Այդ պատճառով Ս.Հայրապետյանը դատարանում հայտնել է ճշմարտությունը:
Նախաքննության ընթացքում Վ.Ներսիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ս.Հայրապետյանի գործով դատական նիստի նախորդ օրը` 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, Վ.Մարգարյանն իրեն պատմել է, որ բաժնի դիմաց հանդիպել է Ս.Հայրապետյանին, ով եկել էր հետաքրքրվելու գործի քննությունից և ում նա վստահեցրել է, որ դատարանում խնդիրներ չի ունենա: Այդ օրը Վ.Մարգարյանն իրեն
18
նույնպես վստահեցրել է, որ խնդիրներ չեն լինի, քանի որ Ս.Հայրապետյանն ինը երեխա ունի, և քիչ քանակով թմրամիջոցի համար նրան չեն կալանավորի: 2014 թվականի հոկտեմբերի 30-ին՝ դատական նիստից հետո, Վ.Մարգարյանի աշխատասենյակում
Ս.Հայրապետյանը,
իր
ներկայությամբ
դիմելով
Վ.Մարգարյանին, հարցրել է, թե այս ինչ սարքեցին իր գլխին, ինչի համար դա արեցին, ինչին Վ.Մարգարյանը պատասխանել է, որ չէր սպասում, որ դատավորը կարող է նման պատիժ նշանակել: Ս.Հայրապետյանը տեղեկացրել է, որ պարտքեր ունի, որոնք իրենք խոստացել են մարել: Նույն պահին Վ.Մարգարյանը 4 պարկ ալյուր է ուղարկել Ս.Հայրապետյանի տուն, իսկ հետագայում Ն.Էլոյանին տվել են նաև 263.000 ՀՀ դրամ և սննդամթերք4:
7.2. Տուժող Ս.Հայրապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի օգոստոսի 8-ին ոստիկանությունում Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը լուցկու տուփի մեջ լցված կանեփ են առաջարկել՝ ասելով, որ պետք է օգնի իրենց: Իր մտավախությանը,
որ
եթե
չկարողանան
հետո
օգնել՝
կդատապարտվի,
Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը պատասխանել են, որ դրա համար իրեն ամենաշատը մեկ տարի դատապարտեն` ավելացնելով, որ կմտնի դատարանի դահլիճ և դուրս կգա: Ինքն ասել է, որ այդ պայմաններում ինչպես ցանկանում են, թող այդպես էլ անեն:
Երբ Վ.Ներսիսյանի հետ միասին գնացել են ոստիկանություն, սկզբից մտել են Վ.Մարգարյանի աշխատասենյակ: Վ.Ներսիսյանը Վ.Մարգարյանին ասել է, որ Սևադային բերել են ու հարցրել, թե հետո ինչ պետք է անեն: Այդ ժամանակ է եղել նրանց կողմից իրեն թմրամիջոց առաջարկելը:
Մի
անգամ
ոստիկանությունում
հանդիպելով
Վ.Մարգարյանին
և
Վ.Ներսիսյանին` ասել է, որ գործը շատ է ձգձգվում։ Վերջիններս պատասխանել են, որ ոչինչ, կեսից հետ չեն կանգնելու: Այդ ժամանակ Վ.Մարգարյանը թույլատրել է բարձրանալ իր աշխատասենյակ, իսկ մնացած բոլոր հարցերով Վ.Ներսիսյանի հետ է խոսել:
Դատարանից ծանուցում ստանալուց հետո գնացել է ոստիկանություն, մոտեցել է ոստիկանության դիմաց կանգնած Վ.Մարգարյանին, տեղեկացրել է, որ իրեն
4
Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:
19
դատարանից ծանուցում է եկել և հարցրել, թե նա ինչ է մտածում այդ կապակցությամբ: Վ.Մարգարյանը պատասխանել է, որ ամեն ինչ պայմանավորված է,
ինչպես
ասել
են՝
այդպես
էլ
կլինի:
Դատից
հետո
Վ.Մարգարյանի
աշխատասենյակում կնոջ և որդու ներկայությամբ հարցրել է, թե ինչ է լինելու իր վերջը, չէ որ ընտանիք պետք է պահի ու շատ պարտքեր ունի: Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը վստահեցրել են, որ ամեն ինչ կանեն և իր տան բոլոր հարցերը կլուծեն:
Այն ժամանակ մտածել է, որ եթե Վ.Մարգարյանը և Վ.Ներսիսյանը նման պաշտոններ
են
ներկայացրածով
Վ.Ներսիսյանը
զբաղեցնում
է
և
լինելու,
ու
վստահեցնում
հետևաբար
Վ.Մարգարյանը,
կարելի
առաջարկելով
են,
որ
է
վստահել:
իրեն
ամեն
ինչ
նրանց
Ինքը
չգիտի՝
թմրամիջոց
պահել,
չարաշահել են լիազորությունները, թե ոչ, բայց կարող է ասել, որ նրանք իրեն դրդել են այդ քայլին գնալ: Մինչև դատարան գնալը ներքուստ համոզված է եղել, որ հնարավոր է, որ ազատազրկվի, բայց քանի որ ոստիկանապետը և նրա տեղակալն իրեն վստահեցրել են, որ լավ կլինի, հավատացել է նրանց:
Մինչ ներքին անվտանգության վարչություն բողոք ներկայացնելը Վ.Ներսիսյանը և Վ.Մարգարյանը տվել են 263.000 ՀՀ դրամ, 4 պարկ ալյուր և երկու բջջային հեռախոս, իսկ 5000 ԱՄՆ դոլարը տվել են բողոքելուց հետո, որպեսզի կինը բողոքը հետ վերցնի:
Ս.Հայրապետյանը
հայտնել
է
նաև,
որ
Վ.Ներսիսյանը
Վ.Մարգարյանի
աշխատասենյակում իրեն ասել է, որ ցուցանիշների հետ կապված խնդիրներ կան: Իսկ դատական նիստից մեկ օր առաջ ոստիկանության դիմաց Վ.Մարգարյանը վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է լինելու:
Նախաքննության ընթացքում տուժող Ս.Հայրապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի օգոստոսի 8-ին Վ.Մարգարյանին չի տեսել: 2014 թվականի ընթացքում նշված թմրամիջոցի գործով նրան տեսել է մեկ անգամ հոկտեմբերի 29-ին, երբ հարցրել է, թե ինչ է լինելու իր գործը: Վ.Մարգարյանը պատասխանել է՝ (մտի դատարան, դուրս արի և տուն գնաե: Վ.Ներսիսյանն իրեն հայտնել է, որ ամեն ինչի մասին պետը տեղյակ է, այդ իսկ պատճառով հոկտեմբերի 29-ին, մոտենալով Վ.Մարգարյանին, հարցրել է, թե իր գործն ինչ է լինելու: Ինքը Վ.Մարգարյանի հետ
20
նրա աշխատ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ԳԴ5/0004/01/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
