ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ժբ) սույն օրենքի 19 1 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար:»: Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ ենթակետը: Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում օրենքի 19 1 հոդվածում նշված լիցենզիաների վրա:»: Հոդված 4. Օրենքը 19-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19 1 -րդ հոդվածով` « Հոդված 19 1 . « Զ ԵՆՔԻ ՄԱՍԻՆ» Հ ԱՅԱՍՏԱՆԻ Հ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ 1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար` ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 300-ապատիկի չափով բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 200-ապատիկի չափով 2. Քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար` ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 100-ապատիկի չափով բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 80-ապատիկի չափով 3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար` ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 250-ապատիկի չափով բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 150-ապատիկի չափով 4. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)` ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար - բազային տուրքի չափով բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար - բազային տուրքի կրկնապատիկի չափով գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար - բազային տուրքի եռապատիկի չափով դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար - բազային տուրքի 50 տոկոսի չափով 5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)` ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար - բազային տուրքի 50 տոկոսի չափով բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար - բազային տուրքի չափով գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար - բազային տուրքի կրկնապատիկի չափով 6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար` ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար - բազային տուրքի չափով բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար - բազային տուրքի կրկնապատիկի չափով գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար - բազային տուրքի քառապատիկի չափով 7. Զենքի հավաքածու կազմելու համար` ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 20-ապատիկի չափով բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի տասնապատիկի չափով 8. Զենքի հավաքածու ցուցադրելու համար` ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 80-ապատիկի չափով բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 40-ապատիկի չափով Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ 9. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում` մարտական զենք պահելու և օգտագործելու համար` ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 20-ապատիկի չափով բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի տասնապատիկի չափով 10. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) - բազային տուրքի քառապատիկի չափով Ֆիզիկական անձանց տրվող լիցենզիաներ 11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար` ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) - բազային տուրքի քառապատիկի չափով բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով) - բազային տուրքի քառապատիկի չափով գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով) - բազային տուրքի վեցապատիկի չափով 12. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)` ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար - բազային տուրքի քառապատիկի չափով բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար - բազային տուրքի վեցապատիկի չափով գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար - բազային տուրքի 12-ապատիկի չափով դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար - բազային տուրքի 20-ապատիկի չափով 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար` ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի տասնապատիկի չափով բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի վեցապատիկի չափով 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար` ա) 3 տարի գործողության ժամկետով - բազային տուրքի 40-ապատիկի չափով բ) 5 տարով երկարաձգելու համար - բազային տուրքի 20-ապատիկի չափով Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ 15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) - բազային տուրքի կրկնապատիկի չափով 16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) - բազային տուրքի կրկնապատիկի չափով 17. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ մինչև 5 տարով երկարաձգելու համար) - բազային տուրքի քառապատիկի չափով 18. Քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար) - բազային տուրքի կրկնապատիկի չափով 19. Օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր գործողության ժամկետով) - բազային տուրքի եռապատիկի չափով 20. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) - լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից:»: Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 25-րդ կետը: Հոդված 6. Օրենքը 28-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28 1 -րդ հոդվածով` « Հոդված 28 1 . «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ուսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների և զենք պահելու և օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից: Զենքով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ` դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաև պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու և կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:»: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 25 մայիսի 2001թ. ՀՕ-181 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-181 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (12.06.2001-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.413 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.05.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.05.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.06.2001 Հիմնական ակտ 02.05.2001, ՀՕ-181 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2001 թ.
- Գործի #:
- ՀՕ-181
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
