Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — Հանրային պաշտոններում նշանակելու իրավասությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 9AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 9 — Հանրային պաշտոններում նշանակելու իրավասությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 9. Հանրային պաշտոններում նշանակելու իրավասությունը 1. Նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների: 2. Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարությունը, բացառությամբ տես

Ամբողջ Տեքստ

Հոդված 9. Հանրային պաշտոններում նշանակելու իրավասությունը 1. Նախարարի տեղակալին նախարարի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների:

2. Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարությունը, բացառությամբ տեսչական մարմինների:

3. Տեսչական մարմնի ղեկավարին Տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը:

4. Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է համապատասխան նախարարը:

9. Մարզպետների տեղակալներին մարզպետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

10. Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ և 14.1-ին մասերով նախատեսված դեպքերի:

11. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը:

12. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի նախագահը:

13. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

14. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան փոխվարչապետը: Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, խորհրդականին և մամուլի քարտուղարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարը: 14.1. Դատավորի օգնականին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Դատական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի օգնականին՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը՝ համապատասխան դատավորի առաջարկությամբ:

15. Համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

16. Փոխվարչապետին, նախարարին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին, վարչապետի աշխատակազմի ղեկավարին, տեսչական մարմնի ղեկավարին, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին, մարզպետին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը:

17. Նախարարի տեղակալին, Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, մարզպետի տեղակալին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը:

18. Նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է համապատասխան նախարարը, իսկ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը:

19. Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

20. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Հանրապետության նախագահը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին` Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:

21. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Ազգային ժողովի նախագահը, իսկ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը:

22. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարի օգնականին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

23. Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին, խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է համապատասխան փոխվարչապետը:

24. Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականին, խորհրդականին և մամուլի քարտուղարին արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

25. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը:

26. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը:

27. Քրեական հետապնդման շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը (լիազորությունները) կասեցվելիս նրան պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը նշանակում է պարտականությունները կատարող, եթե օրենքով նրա պարտականությունները կատարելու վերաբերյալ այլ բան նախատեսված չէ:

28. Հանրային պաշտոնում նշանակելու, հանրային պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Վարչապետի որոշումները հրապարակվում են Կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքէջում: (9-րդ հոդվածը լրաց. 08.05.19 ՀՕ-35-Ն, 10.07.19 ՀՕ-144-Ն, փոփ., լրաց.

21.01.20 ՀՕ-11-Ն, լրաց.

25.03.21 ՀՕ-135-Ն, փոփ.

16.12.21 ՀՕ-416-Ն, 09.06.22 ՀՕ-166-Ն, լրաց.

07.07.22 ՀՕ-336-Ն, 26.06.23 ՀՕ-245-Ն ) (21.01.20 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել