ՀԵՆՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 սեպտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 10 | ՀԵՆՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
15 սեպտեմբերի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Հենրիկ Պողոսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Հենրիկ Պողոսյանը 2011թ. սեպտեմբերի 2-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82- րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի իրավակիրառական պրակտիկայում վերջինիս տրված մեկնաբանությամբ, համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես, վերջինիս 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 8-րդ հոդվածի 1-ին մասի և 14.1.-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։
Նախ դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթը չի բավարարում օրենսդրական ակտերին առաջադրվող հստակության և ճշգրտության պահաջները, ավելին հակասում է իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքին, քանի որ օրենսդիրն ամրագրելով «պահանջներ» եզրույթը որևէ կերպ չի հստակեցրել դրանց իրավական ստույգ սահմանները, իսկ դատարանների կողմից իրավակիրառակաան պրակտիկայում իրավանորմին տրված մեկնաբանությամբ սահմանափակվել է այդ պահանջների կոնկրետ շրջանակը։ Դիմողի կարծիքով վիճարկվող նորմն իր բովանդակության մեջ ներառում է բաժնետիրոջ ցանկացած պահանջ։ Դիմողը պնդում է, որ արդյունքում խախտվել է իր ՓԲԸ-ում բաժնետոմսերի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքը։
Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ դիմողի կողմից պահպանվել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված ընդունելիության պայմանները, իսկ սույն դիմումն ըստ ձևի համապատասխանում է օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ուստի առկա չեն գործի քննությունը մերժելու օրենքով ամրագրված հիմքերը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ, 69-րդ, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Հենրիկ Պողոսյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
15 սեպտեմբերի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/2-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 սեպտեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
