Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ԵԴ/0551/15/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ԵԴ/0551/15/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0551/15/2219 հունվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 9-ի դատավճռով Մանիշակ Ալբերտի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Մ.Հարությունյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է 1 (մեկ) տարի ժամկետ: 2. 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՇՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայու

Ամբողջ Տեքստ

ԵԼ «բթ. ԵԴ/0551/15/22

/ 8 կոպ Է" դիմ ծ

Գ 6 ԳԵ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ ՍՅուզբաշյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ռ.Պապոյան

19 հունվարի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Մանիշակ Ալբերտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 9-ի դատավճռով Մանիշակ Ալբերտի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Մ.Հարությունյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է 1 (մեկ) տարի ժամկետ:

2. 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երնանի քաղաքային մարմնի պետ Վ.Խալաթյանը միջնորդություն է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Մ.Հարությունյանի նկատմամբ նշանակված՝ 500.000 ՀՀ դրամ տուգանքի չվճարված՝ 414.000 (չորս հարյուր տասնչորս հազար) ՀՀ դրամի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ:

3. Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ ՀԸ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երնանի քաղաքային մարմնի պետ Վ.Խալաթյանի միջնորդությունը մերժվել է:

4 Դատախազ Ռ.Բախշյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան), 2023 թվականի մարտի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 19-ի որոշումը թողնելով անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Յ

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, ինչպես նան դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Բողոքաբերը փաստարկել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգի սահմանման նպատակը տուգանք պատժատեսակի կատարման ապահովումն է՝ առանց վատթարացնելու դատապարտված անձանց վիճակը:

7. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը նշել է, որ առանց տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգն ապահովելու, տուգանքն ազատազրկմամբ փոխարինելը գործնականում անհնարին կդառնա, քանի որ քննարկվող իրավանորմը տուգանքը ազատազրկմամբ փոխարինելու իրավական ընթացակարգ չի սահմանել:

Բացի այդ, բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ Մ.Հարությունյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետնաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ:

8. Արդյունքում բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունվարի 19-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 13-ի որոշումը բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Մ.Հարությունանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:

4

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրե է, որ «զ..) եթե նախկին իրավակարգավորումներով փուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում այն կարող էր փոխարինվել միայն հանրային աշխատանքներով, ապա նոր իրավակարգավորումներով վտւգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում` նախատեսվել են նախկինից միանգամայն տարբերվող, նոր հերնանքներ: Մասնավորապես՝ նոր իրավակարգավորումներով նախատեսվել է որ տուգանքը վճարելուց խուսաւփելու դեպքում դատապալրվյալից բոնագաեւեձվում է նշանակված (չվճարված) տուգեաւնքի չափին համարժեք գույք կամ մտւգանքը փոխարինվում է ազատազիկմամի (...):

Ամփոփելով վերոգրյալ եզրահանգումները Դատարանը, գտնում է, որ նոր իրավակարգավորումները ոչ միայն չեն բարելավում հանցանք կատարած անձի վիճակը, այլն վատթարացնում են այն, քանի որ նշանակված (չվճարված) տուգանքի չափին համարժեք գույքի ըբոնագանձման կամ վտւգանքն ազապտալզիկմամը մոտխարինելու առումով դատապարտյալի համար ստեղծում են ոչ նպատրավոր պայմաններ: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ նոր

իրավակարգավորումներին չի կարող տրվել հետադարձ ուժ, այն է՝ 2022 թվականի հուլիսի Լից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ ն ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 28-րդ հոդվածները չեն կարող կիրառվել մինչն 2022 թվականի հուլիսի ԷԼր հանցանք կատարած անձանց նկատմամի (...)»/:

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/...) Տուգանքի ամբողջական վճարումից խուսափող դատապարտյալի գույքն անհատույց ն հարկադրաբար վերցնելու իրավակարգավորումն րար էության քրեաիրավական նոր ինարիտում է, որի կիրառումը թեն դատապարվյալների պատիժը չի խարացնում (ինչպես նշվեց՝ գույքի րոնագանձումի առանձին պապտժապտեսակ չէր ն չէ, սակայն վատթարացնում է այն դատապարտյալների վիճակը, ովքեր մինչ այդ կարգավորմաւն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած ւ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 35-42:

5

դատավճիոներով դատապալրվպվել են տուգեւնքի, դրա գումարը չեն վճարել, ն առկա են բավարար փաստական տվյալներ, այդ թվում՝ ուժի մեջ գտնվող դատական ակտ՝ այն մասին, որ նրանք (չարամտորեն) խուսափում են տուգանքի գումարն ամբողջությամի վճարելուց: Ընդ որում, բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը, թե գործող ն թե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքերով թվարկված այլ դեպքերը հանգեցնում են վփուգանքից խուսափող դատապարվփյալի նկատմամը նշանակված ն չվճարված վուգանքն ուղղակիորեն ազատազիկմամբ փոխարինելուն (վիճակը վատթարացնող օրենք է), այն դեպքում , երը հանցանքի կատարման ն դատավճոի ի կատար ածման պահին գործող 2003 թվականի ապրիլի 18-ին լլնդունված ՀՀ քրեական օրենսգրքի ն մինչն 2022 թվականի հուլիսի Լր գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքում կարգավորումները դափապարվյալների վիճակը բարելավող են. տուգանքը կարող էր փոխարինվել ն դատավճոի կատարման գործընթացն ավարտվեր, տուգանքն ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելով ն այդ պատիժը կրելով (...»՛:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՃՇՇ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետնությունները:

12. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաճայն՝ «Պատաւսխանապտվություւն մասնակիորեն մեալմացնող ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանամտվությունը»:

2Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 25-47:

6

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաճայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր փտխարինում է հանրային աշխատանքներով վուգանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ փուգանքը վճարելուց չարամփորեն խուսափելու դեպքում` հանրային աշխատանքների հինգ ժամի նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե վտւգանքը կամ փտուգաւնքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր հանրային աշխավզանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնղը կատարվում է դատապարվյալի օգվին»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` «/..) 8. Եթե. դատփապարտվողն ի վիճակի չէ անհապաղ ն ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկեվ է սահմանւմ՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է փուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Եթե տմտւգանքը նշանակելուց հետո դափտապարվյալի նյութական վիճակի վատթարացման հետնանքով նա զրկվում է փուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը՝

1) երկարաձգում է փուգանքի վճարման սահմանված վերջնաժամկեպտը՝ առավելագույնը 1 տարով,

2) նշանակում է հանրային աշխավտաւնքներ՝ հանրային աշխատանքների 24 ժամի հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:

(-.)

1. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դավարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի

7

գույք առկա չէ, ապա վմնգանքը փոխարինվում է ազատազիկմամբ՝ ազատազրկման 3 օրր հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:

3. Վճռաբեկ դատարանը Գարու, Ասրյանի վերաբերյալ որոշմամբ

անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախնառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ: Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժավեսաակ չէ ե րնդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պավժի համակարգում, չունի պավժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարնորել է բռնագանձվող գույքի ն տուգանքի չափի միջն համաչափության ապահովման` օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:

Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժապտեսակով՝ հանրային աշխավպանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն` վսսգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում:

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույ բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանապվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով: Հետնաբար, մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ

8

մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված կարգավորումը` վպաւգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հերադարձ ուժ չի կարող ունենար:

14. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցանքը նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թուլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ ն առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում` տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով':

15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը մերժել է Մ.Հարությունյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերալ ՀՇ 6արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երնանի քաղաքային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող»:

3 Տես Վճռաբեկ դատարանի` Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը:

Հ Տե'ս նույն որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

9

- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշելով, որ նոր իրավակարգավորումների պայմաններում, բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը հանգեցնում է տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված ն չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն այն դեպքում, երբ նախկին քրեական օրենսգիրքը հնարավորություն էր տալիս տուգանքը փոխարինել ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով":

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1214րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն դրանց վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ: Մասնավորապես, նախկին ն գործող քրեական օրենսգրեր՝ համապատասխան իրավակարգավորումների համակցված

վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի պազրասխանավպվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ:

17. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ նոր իրավակարգավորումնրի համաձայն բռնագանձման ենթակա գույքի

բացակայությունն հանգեցնում է տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված ն չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն, հետնաբար վերոնշյալ ինստիտուտն անձի վիճակը վատթարացնող է, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում, այն պետք է փոխարինվի հանրային աշխատանքներով՝ նախկինում գործող դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի « Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

10

բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ:

18. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն՝ անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններն իրավաչափ չեն:

19. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դորոշումը բեկանելու ն վարույթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության փոխանցելու համար՛:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Վերաքննիչ դատարանը, սոյն որոշմամբ արտահայտված իրավական

դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ն ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երնանի քաղաքային մարմնի պետ Վ.Խալաթյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետնության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 1711։

1

ՈՐՈՇԵՑ

1 Դատապարտյալ Մանիշակ Ալբերտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 13-ի որոշումը բեկանել ն

վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՏՕՏՏՕ|ՕՋ86 Ս. ՕՇԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հունվարի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0551/15/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել