ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 142 — Դրամ (արժույթ) 1.
Ամփոփում
Հոդված 142. Դրամ (արժույթ) 1. Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի Հանրապետության դրամն է: 2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի Հանրապետության դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է: 3․ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ և անկանխիկ հաշվարկներով: Օրենքով կարող են սահմանվել կանխիկ հաշվարկների կատարման սահմանափակումներ։ 4. Հայաստանի Հանրապետության տարած
Ամբողջ Տեքստ
Հոդված 142. Դրամ (արժույթ) 1. Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի Հանրապետության դրամն է:
2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի Հանրապետության դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է: 3․ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ և անկանխիկ հաշվարկներով: Օրենքով կարող են սահմանվել կանխիկ հաշվարկների կատարման սահմանափակումներ։
4. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա արժույթի օգտագործման դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվով վճարում կատարելն արգելվում է, բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային փողի թոքենի: (142-րդ հոդվածը խմբ. 18.01.22 ՀՕ-13-Ն, լրաց.
29.05.25 ՀՕ-181-Ն ) (18.01.22 ՀՕ-13-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
