ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 5 — Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման
Ամփոփում
Հոդված 5. Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքներն են՝ 1) ներկա և ապագա սերունդների հիմնական կենսական կարիքների բավարարումը. 2) ազգային ջրային պաշարի ծավալների պահպանումը և ավելացումը. 3) ջրային և հարակից էկոհամակարգերի և դրանց կենսաբանական բազմազանության պաշտ
Ամբողջ Տեքստ
Հոդված 5. Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքները Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման, օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքներն են՝ 1) ներկա և ապագա սերունդների հիմնական կենսական կարիքների բավարարումը. 2) ազգային ջրային պաշարի ծավալների պահպանումը և ավելացումը. 3) ջրային և հարակից էկոհամակարգերի և դրանց կենսաբանական բազմազանության պաշտպանությունը, ինչպես նաև հողի, օդի, ջրի և կենսաբանական բազմազանության ամբողջական և կապակցված հարաբերությունների ճանաչումը. 4) ջրօգտագործման թույլտվությունների միջոցով ջրօգտագործման կարգավորումը. 5) ջրամատակարարման համակարգերի կառավարումը և կարգավորումը. 6) օգտագործելի ջրային ռեսուրսների մատչելիության արդարացի սկզբունքների խթանումը. 7) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանումը՝ ի շահ հասարակության. 8) ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների փոխկապակցվածության և համալիր կառավարման ընդունումը. 9) օգտագործելի ջրային ռեսուրսների նկատմամբ բնակչության և տնտեսության աճող պահանջարկի պլանավորումը և բավարարումը. 10) ջրային ռեսուրսների օգտագործման, բաշխման և պահպանության գործընթացներում ջրի տնտեսական արժեքը հաշվի առնելը: Ջրային ռեսուրսների` որպես ազգային ժառանգության, պաշտպանությունը, պահպանությունը, օգտագործումը՝ ի շահ ապագա սերունդների. 11) ջուրն այլընտրանք չունի, այն ունի բնապահպանական և տնտեսական արժեք ոչ միայն այն դեպքում, երբ օգտագործվում է, այլ նաև, երբ չի օգտագործվում: Ջրի տնտեսական արժեքը հիմնականում կազմվում է ջրի խմելու, բնապահպանական, էներգետիկ ներուժի և գյուղատնտեսական արժեքների գումարից. 12) ջրի այլընտրանքային արժեքը կազմվում է այն առավելագույն օգուտից, որը կարող էր բերել, եթե օգտագործվեր որևէ այլընտրանքային ծրագրով և նպատակով. 13) սպառողի համար նվազագույն բավարար քանակության և անհրաժեշտ որակի ջրի օգտագործումը մատչելի դարձնելու նպատակով ջրի սակագինը սահմանվում է` ելնելով ջրի սակավության նվազեցված արժեքից. 14) պետական բյուջեում սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունների նախատեսում ֆինանսական ճեղքվածքի, այդ թվում՝ ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման նպատակով առաջացած ֆինանսական ճեղքվածքի մարման համար. 15) ջրային ռեսուրսների օգտագործում և տրամադրում վճարովի հիմունքներով՝ ջրօգտագործման երաշխավորված վճարների կիրառմամբ: Օգտագործելի ջրային ռեսուրսներն ազատ ջրօգտագործման են տրամադրվում սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ կառավարության սահմանած կարգով. 16) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման գործընթացում հասարակության մասնակցության և իրազեկության կարևորության ճանաչումը. 17) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդյունավետության բարձրացումը.
18) ՀՏԿ-ների անվտանգության և օգտագործման արդյունավետության խթանումը. 19) ջրային հարաբերություններում պարենային և ազգային անվտանգության ապահովումը. 20) ջրային ռեսուրսները, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը համարվում են կենսաապահովման օբյեկտներ և պահպանվում են օրենքով ու իրավական այլ ակտերով սահմանված կարգով. 21) ջրհեղեղների ու երաշտների աղետաբեր հետևանքները կառավարելու, դրանց դիմակայելու և դրանցից խուսափելու համար հնարավորությունների ստեղծումը. 22) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցումն ու կանխարգելումը. 23) աղտոտված ջրերի մաքրման ծախսերի փոխհատուցումն աղտոտողի կողմից. 24) էկոլոգիական թողքերի հաշվին ջրօգտագործողների պահանջների բավարարման արգելումը: (5-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն, լրաց.
07.07.22 ՀՕ-316-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
