ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 54 — Տուժողի լիազոր ներկայացուցիչը 1.
Ամփոփում
Հոդված 54. Տուժողի լիազոր ներկայացուցիչը 1. Անձը տուժողի լիազոր ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: 2. Տուժողը կարող է ունենալ մի քանի լիազոր ներկայացուցիչ: Վարույթն իրականացնող մարմինն իրավասու է սահմանափակելու վարութային գործողությանը կամ դատական նիստին միաժամանակ մասնակցող լիազոր ներկայացուցիչների թիվը, եթե դա չի վտանգի արդարադատության շահը: 3. Ընդհանուր լիազորությամբ տուժողի ներկայացուցիչն ունի տուժողի բոլոր իրավու
Ամբողջ Տեքստ
Հոդված 54. Տուժողի լիազոր ներկայացուցիչը 1. Անձը տուժողի լիազոր ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:
2. Տուժողը կարող է ունենալ մի քանի լիազոր ներկայացուցիչ: Վարույթն իրականացնող մարմինն իրավասու է սահմանափակելու վարութային գործողությանը կամ դատական նիստին միաժամանակ մասնակցող լիազոր ներկայացուցիչների թիվը, եթե դա չի վտանգի արդարադատության շահը:
3. Ընդհանուր լիազորությամբ տուժողի ներկայացուցիչն ունի տուժողի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ տուժողի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների: Նա իրավունք ունի մասնակցելու այն բոլոր վարութային գործողություններին, որոնց մասնակցում է տուժողը:
4. Տուժողի ներկայացուցիչն առանց հատուկ լիազորության իրավունք չունի տուժողի անունից՝ 1) հետ վերցնելու տուժողի նկատմամբ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ քրեական հայցը. 2) հաշտվելու մեղադրյալի հետ. 3) հրաժարվելու ներկայացված գույքային հայցից կամ փոփոխելու դրա չափը. 4) հետ վերցնելու ի շահ տուժողի ներկայացված բողոքը:
5. Տուժողի լիազոր ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
