Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ԿԴ/0165/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ԿԴ/0165/01/23

Վճռաբեկ դատարանԿԴ/0165/01/2316 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2009 թվականի հունվարի 23-ին, ՀՇ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 327րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 66100409 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2009 թվականի փետրվարի 12-ի որոշումներով Ալիկ Սմբատի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1ին մասով ն նրա նկատմամբ

Ամբողջ Տեքստ

«Ֆր Տ.

Ւ: Ն. ՅԱ մ ԿԴ/0165/01/23

717 Տի

| Ս ոե՝ Վ |

ՊՈպՔ ԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Դ.Ղուկեյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Շամբարձճումյան

դատավորներ՝ Լ.Հովհաննիսյան

Մ.Մելքոնյան

16 սեպտեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 6-ի որոշման դեմ մեղադրյալ Ալիկ Սմբատի Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2009 թվականի հունվարի 23-ին, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 327րդ հոդվածի Լին մասով նախատեսված

հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 66100409 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2009 թվականի փետրվարի 12-ի որոշումներով Ալիկ Սմբատի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1ին մասով ն նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի 2009 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ Ա.Սարգսյանի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:

2022 թվականի սեպտեմբերի 26-ին քրեական գործով վարույթը վերսկսվել է:

2022 թվականի սեպտեմբերի 26ին ԱՆՍարգսյանին մեղադրանք է

առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

Երնանի կայազորի զինվորական դատախազութան դատախազ

ԱԲարսեղյանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26ի որոշմամբ մեղադրյալ Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոխարեն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը:

2023 թվականի մայիսի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի նոյեմբերի 27-ի դատավճռով Ա.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՇ

Յ

նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից: Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ: Վճռվել է նան վարութային ծախսերի հարցը համարել լուծված, իսկ արտավարութային փաստաթղթերը պահպանել գործի նյութերում:

3. Պաշտպանների վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 6-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Սարգսյանը ն պաշտպանները բերել են վճռաբեկ բողոքներ: Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մարտի 3-ի որոշմամբ պաշտպանների բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ մեղադրյալ ԱՍարգսյանի բողոքն ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ առերնույթ լուրջ փաստական հանգամանք ի հայտ գալու ուժով Վերաքննիչ դատարանի դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:

Այսպես, բողոք բերած անձը փաստարկել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին դիմել է իրավասու մարմիններին՝ ցանկություն հայտնելով «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ մասի կարգավորման ուժով, 8.000.000 (ութ միլիոն) ՀՀ դրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով, զորակոչվել 6պարտադիր զինվորական ծառայության՝ մեկ ամիս ժամկետով: Այդ կապակցությամբ

4

նախաձեռնվել է համապատասխան գործընթաց, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել է նշված չափի գումարը ն 2025 թվականի հունվարի 8-ին ստացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով նոյն թվականի հունվարի 10-ին ՇՀ `պյաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի Չարենցավանի տարածքային զինկոմիսարիատ ներկայանալու մասին ծանուցագիր:

Ընդհանրացնելով, բողոքի հեղինակն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվելուց հետո ի հայտ է եկել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, քանի որ իր նկատմամբ կիրառելի է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 46Լրդ հոդվածի 4րդ մասով նախատեսված խրախուսական նորմը, նկատի ունենալով, որ ինքը, կամովին ներկայանալով, 2025 թվականի հունվարի 10-ին զորակոչվելու է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության, ուստի, քրեաիրավական հիշյալ նորմի ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձ` մեղադրյալ Ա.Սարգսյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 6-ի որոշումը ն իր նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը դադարեցնել ու քրեական վարույթը կարճել:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ալիկ Սարգսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրաք է առաջադրվլ այն արարքի համար, որ նա.

«(-) 1Հ/անդիսանալով ՀՀ քաղաքացի ն Չարենցավանի զինկոմիսարիատում: գտնվելով զինվորական հաշվառման մեջ ու համարվելով զինակոչիկ, խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2008 թվականի աշնանային զորակոչից ՀՀ Զինված ուժերում ծառայությունից

5

ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում»):

84 Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «/.)

Առաջադրված մեղադրանքի հեվ. մեղադրյալ Ա.Սարգսյանի համաձայն լինելու ն արագացված վարույթ կիրառելու պայմեւններում (Առաջին ատյանի դատարանը, չիրականացնելով ՀՀ քրեական դավավարության օրենսգրքով սահմանված ընդհանուն կարգով ապացույցների հետազովտւմ, արձանագրում է, որ ապացուցված են մեղադրական եզրակացությամբ ԱՍարգսյաւնին վերագրվող փաստական հանգամանքները ն այդ արարքի քրեական

հակաիխրավականությունը, վերջինս մեղավորությամբ կատարել է իրեն մեղսագրված հանցանքը, այն ճիշտ է որակված ն համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրնական օրենսգիքի 327-րդ հոդվածի Էին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին»»:

9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(-) (Վ/նրաքննիչ բողոքը բավարարելու, դափավճիոր բեկանելու ն փոփոխելու, հիմքեր չկան, նկատի ունենալով, որ (Առաջին ատյանի) դատարաւնը դավաւվճիո կայացնելիմ թույլ չի տվել նյութական ն դատավարական իրավունքի խախպտումներ»::

10. Անձնական խուզարկության արձանագրության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06:45-ին «Զվարթնոց» օդանավակայանում անձնական խուզարկության է ենթարկվել ինքնակամ ներկայացած Ալիկ (Ալեքսանդրը) Սմբատի Սարգսյանը::

1. Ամբաստանյալ Ա.Սարգսյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է իր կողմից՝ ՀԸ պաշտպանության նախարարին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային ն զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել «Զինվորական ւՏե՛ս քրեական գործ, հատոր Լին, թերթեր 133136:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 82-95:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 18:42:

' Տե՛ս քրեական զործ, հատոր 1-ին, թերթ 81:

6

ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 12րդ մասի կարգավորման ուժով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության՝ մեկ ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով 8.000.000 (ութ միլիոն) ՀՀ դրամ":

2025 թվականի փետրվարի 18-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական

կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարի պարտականությունները ժամանակավոր կատարող Բ.Կուրղինյանի գրությունն առ այն, որ Ալիկ Սարգսյանը 2025 թվականի հունվարի 10ին զորակոչվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության»:

Վճռաբեկ վարույթի ընթացքում ստացվել է նան Ա.Սարգսյանի զինվորական գրքույկի պատճենը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ա.Սարգսյանը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից արձակվել է 2025 թվականի փետրվարի 11ին՛:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. առկա է արդյո՛ք ԱՍարգպանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք:

3. Նախքան բարձրացված իրավական հարցին անդրադառնալը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունց (խուսափելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածը, ի տարբերություն նույն հարաբերությունը կարգավորող` Ա.Սարգսյանի կողմից արարքը կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի, նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատելու 5 Տե՛ս քրեական զործ, հատոր 5-րդ, թերթ 26:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 60:

7 Տե՛ս քրեական զործ, հատոր 5-րդ, թերթեր 50-28:

7

իմպերատիվ հիմք, այն է՝ կամովին ներկայացած ն պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչված կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը վճարած անձն անվերապահ կերպով ազատվում է քրեական պատասխանատվությունից, ուստի վերոնշյալ նորմը, սույն վարույթով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հետադարձ ուժ ունիձ:

14 ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Քրեական հետապնդում չպերք է հարուցվի, իսկ հարուցված քրնեսւկան հետապեդումը ենթակա է դադարեցման, եթն՝

(-)

12) անձը Հայաարանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանամվությունից. (..)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաճձայն՝ «(Լ Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթն'

(-)

3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ: մեղադրյալի նկատմամը քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, ն սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (..)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327րդ հոդվածի համաճձայն՝

«Լ. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությաւն հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը` այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի րացակայության դեպքում`

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամիը՝ առավելագույնը երեք փարի ժամկետով: (.)»:

Ց Տե՛ս, դաքնջչ ումռոճչ Վճռաբեկ դատարանի` Միշա Մուրադյանի զործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:

8

ՃՇ գործող քրեական օրենսգրքի 46Լրդ հոդվածի համաձայն՝ «մ. Պարփադիր զինվորական կամ. այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը` այդ զորակոչից տարկետում արանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամը սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝

պավժվում է (...)

4. Սույն հոդվածի Էին (...) մաստվ նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեսւկան պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել ն զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ կամավոր ներկայանալով քրեական վարույթ իրականացնող մարմին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել պարտադիր զինվոլյական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը»:

ՀՇ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության

պաշտպանության` մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը

նախապատրաստության, զինվորական ծառայութան կազմակերպման ն իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով:

Վերոնշյալ օրենքի 19րդ հոդվածի Լին ն 12րդ մասերի համաձայն՝ «Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում Լ զորակոչի միջոցով: Զորակոչի ենթակա են 18 մարին լրացած արական սեռի քաղաքացիները՝ մինչն 27 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ ն 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի գիվփության ն կրթության

բնագավառներում փարկետում ատացած քաղաքացիները մինչն 28 տարին լրանալը, ինչպե նան բարձրագույն ուսումնական .հատրատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները՝ մինչն 35 տարին լրանալը (այասհեվտ պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նան այն քաղաքացիները ն պահեարազորի սպայական կազմի, որոնց

9

համապատասխանաբար 27, 28 ն (կամ) 35 տարին լրանում է փվյալ զորակոչի շիջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի ընթացքում:

(-.)

12. Սույն հոդվածի Լին մասով սահմանված տարիքը լրացած ն սույն օրենքի կամ 2021 թվականի հունվարի Լին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ. «Այլրնրրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընփրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչն 37 տարին լրանալը, իսկ պահեարազորի սպայական կազմվի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեոի քաղաքացիները մինչն 45 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեարազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության` 24 ամիս ժամկետով, կում 12 ամիս ժամկետով Հայաարաւնի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայասատանի Հանրապետության դրամ, կամ վե. ամիս ժամկերով Հայաստանի

Հանրապետության պետական բյուջեն վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ մեեկեամիս ժամկերով Հայաստանի

Հանրապետության պետական րյուջն վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետությաւն դրամ, եթե չունեն սույն օրենքով սահմանված շարքային կազմի կամ պահեսզազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազավման կամ զորակոչից փարկետման հիմք, կամ պարվաւդիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել Հայասատանի Հանրապետության պետական բյուջե վճարելով փասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: (..) Սույն մասի իմաստով օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամը շարքային կազմի կամ պահեարազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հերապնդում, կամ որը,

10

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 4րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 փարին լրանալուց հետո»:

15. Վերոնշյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծությունից հետնում է, որ քրեաիրավական հիշյալ խրախուսական նորմի ն վերաբերելի մասով դրա գործադրման հիմք հանդիսացող բլանկետային նորմի՝ «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ մասի զուգակցված կիրառմամբ, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձը ենթակա է ազատման ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի Լին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել ն զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության:

Ընդ որում, «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչն 37 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ մեկ ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

-` ԱՍարգսյանին մեղսագրվւմ է պարտադիր զինվորական կամ

այլընտրանքային ծառայության հերթական՝ 2008 թվականի աշնանային զորակոչից խուսափելը՝ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում»,

- համաձայն անձնական խուզարկության ենթարկելու արձանագրության՝ Ա.Սարգսյանը 2022 թվականի սեպտեմբերի 26-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ իրավասու պետական մարմնին",

- Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, ապացուցված է համարել մեղադրյալ Ա.Սարգսյանին վերագրվող փաստական 5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

1

հանգամանքները, արարքի քրեական հակաիրավականությունը ն մեղադրյալի մեղավորությունը, ն միաժամանակ արձանագրել է, որ արարքին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1ին մասով տրված քրեաիրավական գնահատականը ճիշտ է",

- Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ»,

- ԱՍարգսյանը, դիմելով ՀՀ իրավասու պետական մարմնին, ցանկություն է հայտնել «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ մասի կարգավորման ուժով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության՝ մեկ ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով 8.000000 (ութ միլիոն) ՀՀ դրամ: 2025 թվականի փետրվարի 18-ին Վճռաբեկ դատարան է ստացվել ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Կոտայքի մարզի զինվորական կոմիսարի պարտականություններ,՝ ժամանակավոր կատարող Բ.Կուրղինյանի գրությունն առ այն, որ Ա.Սարգսյանը 2025 թվականի հունվարի 10-ին զորակոչվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության, իսկ Վճռաբեկ դատարանի տրամադրության տակ եղած՝ Ա.Սարգսյանի զինվորական գրքույկի պատճենի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից արձակվել է 2025 թվականի փետրվարի 1Լին::

17. ՝ՉՆախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները

գնահատելով սույն որոշման 14-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն 15-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանք կատարած Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը:

ո Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

ռ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

12

Այսպես, սույն վարույթի փաստական տվյալներից հետնում է, որ «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Սարգսյանը մինչն 37 տարին լրանալը կամովին ներկայացել ն օրենքով սահմանված կարգով մեկ ամիս ժամկետով զորակոչվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության: Ավելին, սույն որոշումը կայացնելու օրվա դրությամբ Ա.Սարգսյանն արձակվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Նման պայմաններում, Ա.Սարգսյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը, ուստի, ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա, անհրաժեշտ է Ա.Սարգսյանի վերաբերյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով Առաջին ատյանի դատարանի ն Վերաքննիչ դատարանի դատական ակտերը բեկանել ու ԱՍարգսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի դրույթի ուժով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով, ն քրեական վարույթը կարճել:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Մեղադրյալ Ալիկ Սմբատի Սարգսյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի Լին մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի

13

նոյեմբերի 27-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 6-ի որոշումը բեկանել:

2. Ալիկ Սմբատի Սարգսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 461Լրդ հոդվածի 4-րդ մասի ուժով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով ու քրեական վարույթը կարձել:

3. Ալիկ Սմբատի Սարգսյանի նկատմամբ որպեսխափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը՝ վերացնել:

4. Արտավարութային փաստաթղթերը՝ պահպանել քրեական գործում:

5. Վարութային ծախսերի հարցը համարել լուծված:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԱՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԿԴ/0165/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել