Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15613 հուլիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-156)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 հուլիսի 2021թ. ՍԴԱՈ - 156 | «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ՀՀ ՈՍՏ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ, «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 184-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դիմող «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված ՀՀ ոստիկանությունից և ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկատվություններ պահանջելու վերաբերյալ միջնորդությունները, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի հուլիսի 7-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված միջնորդությունները սույն միավորված գործով

ա. ՀՀ ոստիկանությունից, բացի «արձանագրված իրավախախտումների» վերաբերյալ տեղեկություններից, կատարված «ստուգողական գործողությունների», բերման ենթարկելու և ազատ արձակվելու վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող անձանց ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մերժման և բավարարման դեպքերի, 2021 թվականի հունիսի 20-ին նման տեղեկանք տրամադրելու փաստական հանգամանքների և դրանից բխող հետևանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու մասին,

բ. ՀՀ պաշտպանության նախարարությունից «10.933 ընտրողներ» տվյալի հավաստիության, հաստատման դեպքում դրա պատճառների, ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից քվեարկությանը մասնակցելու, տվյալ գործընթացի գաղտնիության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, ըստ տեսանյութերի, ուղղորդման հանգամանքների, Ռազմական ոստիկանության ներգրավվման, համապատասխան ցուցակում սպայական կազմի ընտանիքի անդամների ընդգրկման և ընդհանուր ցուցակի հաշվառումից չհանելու, դրանով կրկնաքվեարկության ռիսկի վերաբերյալ տեղեկատվություն և համապատասխան ապացույցներ տրամադրելու մասին: Դիմողի պատճառաբանությամբ հայցվող տեղեկատվությունն ուղղակիորեն առնչվում է դիմումում մատնանշված ընտրախախտումների առկայության հաստատմանը: Քննության առարկա դարձնելով «Հայաստան» դաշինքի ներկայացրած սույն միջնորդությունները Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք ենթակա են մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանը, քննելով ներկայացված միջնորդությունները, արձանագրում է, որ ՀՀ ոստիկանությունից և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջվող «10.933 ընտրողներ» տվյալի, զինծառայողների քվեարկության գաղտնիության, ուղղորդման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը քննարկման առարկա է դարձել դատավարության մասնակիցներին դատաքննության ընթացքում կողմերի կողմից տրված բացատրությունների, դատարան ներկայացվող գործի նյութերի ուսումնասիրության շրջանակում, ինչպես նաև համապատասխան տեղեկատվություն քննության առարկա է դարձել նաև դռնփակ դատական նիստում կողմերի հաղորդած տեղեկությունների շրջանակում, որպիսի պայմաններում միջնորդությունն այս մասով անհիմն է: Ինչ վերաբերում է համապատասխան ցուցակում սպայական կազմի ընտանիքի անդամների ընդգրկման և ընդհանուր ցուցակի հաշվառումից չհանելու, դրանով կրկնաքվեարկության ռիսկի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը, ապա Սահմանադրական դատարանը փաստում է, որ հիշատակված տեղեկատվության կապակցությամբ դատավարության կողմերը ներկայացրել են համապատասխան բացատրություններ ինչպես հարցի փաստական, այնպես էլ իրավական կարգավորման վերաբերյալ: Միևնույն ժամանակ, դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց, որը ողջամտորեն կասկածի տակ կդներ համապատասխան տեղեկատվության հավաստիությունը: Ելնելով վերոշարադրյալից և առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դիմող «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված ՀՀ ոստիկանությունից և ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկատվություններ պահանջելու վերաբերյալ միջնորդությունները մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

13 հուլիսի 2021 թվականի

ՍԴԱՈ-156

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հուլիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-156
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել