Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-38 փետրվարի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 փետրվարի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 3 | ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 8 փետրվարի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբª Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Գևորգ Սաֆարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Գևորգ Սաֆարյանը 19.01.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:

Ըստ դիմողի իր համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել թիվ ՎԴ/1934/05/14 գործով դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված և դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին:

Դիմողի կարծիքով այն հարցը, թե դատարանի կողմից տվյալ վարչական գործով անմիջապես դատաքննություն կնշանակվի, թե` ոչ, ո՛չ պատասխանողի և ո՛չ հայցվորի համար հայտնի լինել չեն կարող: Այդ մասին պատասխանողն իրազեկվում է կամ դատաքննություն, կամ էլ նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ: Իսկ դատաքննություն նշանակելու մասին որոշումն ստանալու պահից պատասխանողը զրկվում է հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից:

Դիմողը նաև գտնում է, որ հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքի իրականացման համար նախատեսված օրենսդրական կարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, չի կարող կանխատեսելի համարվել պատասխանողի համար և կարող է հանգեցնել վերջինիս դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների խախտման:

Միաժամանակ, դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ Գևորգ Սաֆարյանի դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ`

դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Գևորգ Սաֆարյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Գևորգ Սաֆարյանին ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

8 փետրվարի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/2-3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 փետրվարի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-3
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել