ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 18-ին «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «պայմանագրով սահմանված կարգով և չափով» բառերը փոխարինել «սույն օրենքով նախատեսված դեպքերում և կառավարության սահմանած կարգով» բառերով.
2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունում՝ ա. «դասախոսական» բառից առաջ լրացնել «իսկ մինչև բարձրագույն սպայական կազմի» բառերով, բ. «կազմինը,» բառը փոխարինել «, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող զինծառայողներինը,» բառերով: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) 3-րդ կետը «թողնելու» բառից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու» բառերով. 2) երկրորդ պարբերությունում` ա. «համապատասխան տեղակալի» բառերը հանել, բ. «դատախազության» բառից հետո լրացնել «կամ պետական լիազոր մարմնի քննչական ծառայության» բառերով: Հոդված 3 . Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Առանձնահատուկ դեպքերում առաջին պայմանագիրը կարող է կնքվել նաև մինչև 45 տարեկան պահեստազորայինների հետ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»: Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն` սահմանային տարիքի հասած բարձրագույն սպայական կազմի զինծառայողների ծառայության ժամկետը երկարաձգելու որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ յուրաքանչյուր դեպքում մեկական տարով, իսկ մյուս կազմերի զինծառայողներինը՝ նույն կարգով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը:»: Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.»: Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 7-րդ կետը «տարվա» բառից հետո լրացնել «, իսկ պետական լիազոր մարմնի պատվերով ակադեմիական կրթություն (այդ թվում՝ ադյունկտուրա կամ օրդինատուրա) ստանալուց հետո` 5 տարվա» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով. «5. Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած կամ ակադեմիական կրթություն ստացած զինծառայողները ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցում են նաև սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված ժամկետների ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 9-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում, ընդ որում, ռազմաուսումնական հաստատության կամ ակադեմիական կրթության ավարտից հետո` առաջին 3 տարվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում ուսման ծախսերը հաշվարկվում են կատարված փաստացի ծախսերի կրկնապատիկի չափով:»: Հոդված 7. Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունում «4-7-րդ և 9-10-րդ» բառերը փոխարինել «1-ին մասի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ» բառերով: Հոդված 8. Օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն նաև ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված պահեստազորի սպաները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. դեկտեմբերի 7 Երևան ՀՕ-214-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-214-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.12.2009-16.12.2017) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1372 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.11.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.12.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.12.2009 Ուժը կորցրել է 16.12.2017 Հիմնական ակտ 18.11.2009, ՀՕ-214-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-380-Ն 03.07.2002, ՀՕ-380-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 նոյեմբերի, 2009 թ.
- Գործի #:
- ՀՕ-214-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
