ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 փետրվարի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 5 | ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
11 փետրվարի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբª Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով Լիլիթ Մուսեյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Լիլիթ Մուսեյանը 01.02.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով որոշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3- րդ պարբերության ՀՀ Սահմանադրության 65, 66 և 71-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
Ըստ դիմողի իր համար «բացասական իրավական հետևանք է առաջացրել Վերաքննիչ դատարանի կողմից թիվ ՎԴ/8455/05/13 գործով 20.05.2015թ. որոշմամբ կիրառված և դրանում անմիջականորեն վկայակոչված` ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը», որը հակասում է ՀՀ Սահմանադրության 65, 66 և 71-րդ հոդվածներին:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի բավարարում իրավական որոշակիության պահանջները` առաջացնելով սահմանադրաիրավական բացասական հետևանքներ:
Ըստ դիմողի` վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերը «համապատասխանում են քրեական մեղադրանք հասկացությանը»: Վարչական տույժը պատասխանատվության միջոց է, այն կիրառվում է օրենքները պահպանելու ինչպես իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը կանխելու նպատակով, ինչն էլ հիմք է պնդելու, որ վարչական պատասխանատվության ենթարկելիս անհրաժեշտ նախապայման է, որ վարչական մարմինը հիմնավոր ներկայացնի կատարված իրավախախտման բնույթը, զանցանք կատարողի անձը, մեղքի աստիճանը, գույքային դրությունը և այլն:
Վերոթվարկյալ հանգամանքները կարևորելով` դիմողն ընդգծում է, որ իր նկատմամբ, ի թիվս այլնի, բացասական իրավական հետևանքներ են առաջացել այն առումով, որ ինքն անհիմն մեղադրվում է զանցանքի կատարման մեջ, քանի որ չի ցանկանում ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավորի վերաբերյալ: Միաժամանակ, դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա չեն Լիլիթ Մուսեյանի դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ`
դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Լիլիթ Մուսեյանի դիմումի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ պարբերության ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Լիլիթ Մուսեյանին ազատել պետական տուրքի վճարման
պարտականությունից:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
11 փետրվարի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
