ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 119 — Գնդի չափագիտական ծառայության պետը ենթարկվում է գնդի շտաբի պետին և չափագիտական լաբորատորիայի (չափիչ տեխնիկական կետի) անձնակազմի ուղղակի պետն է: Սույն Կանոնագրքի 109-111 հոդվածներում
Ամփոփում
Հոդված 119. Գնդի չափագիտական ծառայության պետը ենթարկվում է գնդի շտաբի պետին և չափագիտական լաբորատորիայի (չափիչ տեխնիկական կետի) անձնակազմի ուղղակի պետն է: Սույն Կանոնագրքի 109-111 հոդվածներում, սահմանվածներից բացի, նա պարտավոր է` - կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովումը, իրականացնել բարդ և պատասխանատու չափումների անմիջական ղեկավարումը. - ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել չափիչ միջոցների վիճակը, կիրառման ու պա
Ամբողջ Տեքստ
Հոդված 119. Գնդի չափագիտական ծառայության պետը ենթարկվում է գնդի շտաբի պետին և չափագիտական լաբորատորիայի (չափիչ տեխնիկական կետի) անձնակազմի ուղղակի պետն է: Սույն Կանոնագրքի 109-111 հոդվածներում, սահմանվածներից բացի, նա պարտավոր է` - կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովումը, իրականացնել բարդ և պատասխանատու չափումների անմիջական ղեկավարումը. - ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել չափիչ միջոցների վիճակը, կիրառման ու պահպանման ճշտությունը, սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովման ծավալն ու ամբողջականությունը. - վերլուծել սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովման վիճակը, կազմակերպել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման արդյունավետությունն իջեցնող պատճառների կանխարգելման միջոցառումները. - ցուցաբերել օգնություն չափիչ միջոցները շահագործող անձնակազմին, նրանց հետ անցկացնել գործնական պարապմունքներ. - վարել գնդի չափիչ միջոցների հաշվառում. - մասնակցել նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի չափագիտական ապահովման մասով ընդունող ու շահագործման հանձնաժողովի աշխատանքներին: (119-րդ հոդվածը խմբ.
14.04.11 ՀՕ-124-Ն) Գ ՆԴԻ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
