ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47 — 1 Կարգավորող հանձնաժողով ի կողմից կիրառվող պատասխանատվությունը (վերնագիրը խմբ .
Ամփոփում
Հոդված 47.1 Կարգավորող հանձնաժողով ի կողմից կիրառվող պատասխանատվությունը (վերնագիրը խմբ . 18.11.21 ՀՕ-367-Ն ) 1. Կարգավորող հանձնաժողովը լիցենզավորված անձանց կողմից սույն օրենսգրքի, Կարգավորող հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում իրավասու է կիրառելու սույն օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հա
Ամբողջ Տեքստ
Հոդված 47.1 Կարգավորող հանձնաժողով ի կողմից կիրառվող պատասխանատվությունը (վերնագիրը խմբ .
18.11.21 ՀՕ-367-Ն ) 1. Կարգավորող հանձնաժողովը լիցենզավորված անձանց կողմից սույն օրենսգրքի, Կարգավորող հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում իրավասու է կիրառելու սույն օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալու դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները։ Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցներն են՝ 1) նախազգուշացում. 2) տուգանք. 3) լիցենզիայի գործողության կասեցում. 4) լիցենզիայի գործողության դադարեցում:
2. Լիցենզավորված անձի կողմից` 1) սույն օրենսգրքի դրույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկից մինչև քառասունհազարապատիկի չափով.
2) Կարգավորող հանձնաժողովի տված լիցենզիայի պայմանները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից մինչև քսանհազարապատիկի չափով.
3) Կարգավորող հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքների գումարները Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: (47.1-ին հոդվածը խմբ . 18.11.21 ՀՕ-367-Ն ) Գ Լ ՈՒ Խ 5.2 ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
