ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 838 — Ապրանքի քանակի և վիճակի ստուգումն այն ապրանքատիրոջը վերադարձնելիս 1.
Ամփոփում
Հոդված 838. Ապրանքի քանակի և վիճակի ստուգումն այն ապրանքատիրոջը վերադարձնելիս 1. Ապրանքի տերը և ապրանքային պահեստն իրավունք ունեն ապրանքը վերադարձնելիս պահանջել զննելու ապրանքը և ստուգելու դրա քանակը: Ծախսերը կրում է ապրանքի զննում և քանակի ստուգում պահանջողը: 2. Եթե ապրանքը վերադարձնելիս պահեստի և ապրանքատիրոջ կողմից համատեղ չի զննվել կամ ստուգվել, ապա ապրանքն ստանալիս դրա անպատշաճ պահատվության հետևանքով վնասվածքի կամ պակասած ապրանքի մասին գրավո
Ամբողջ Տեքստ
Հոդված 838. Ապրանքի քանակի և վիճակի ստուգումն այն ապրանքատիրոջը վերադարձնելիս 1. Ապրանքի տերը և ապրանքային պահեստն իրավունք ունեն ապրանքը վերադարձնելիս պահանջել զննելու ապրանքը և ստուգելու դրա քանակը: Ծախսերը կրում է ապրանքի զննում և քանակի ստուգում պահանջողը:
2. Եթե ապրանքը վերադարձնելիս պահեստի և ապրանքատիրոջ կողմից համատեղ չի զննվել կամ ստուգվել, ապա ապրանքն ստանալիս դրա անպատշաճ պահատվության հետևանքով վնասվածքի կամ պակասած ապրանքի մասին գրավոր դիմումը պետք է պահեստ ներկայացվի անհապաղ, իսկ այն պակասորդի կամ վնասվածքի դեպքում, որը չէր կարող բացահայտվել ապրանքը սովորական եղանակով ընդունելիս` այն ստանալուց եռօրյա ժամկետում: Սույն կետի առաջին պարբերությունում նշված դիմումի բացակայության դեպքում համարվում է, որ պահեստի կողմից ապրանքը վերադարձվել է պահեստային պայմանագրի պայմաններին համապատասխան, եթե այլ բան ապացուցված չէ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
