Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-366 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 հուլիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 36 | ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 6 հուլիսի 2022թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Ռուզաննա Ղազարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռուզաննա Ղազարյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հունիսի 16-ին), խնդրել է հետևյալը. «(...) Որոշել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի «Պետական գրանցման առանձնահատկությունները» վերնագիրը կրող 4-րդ գլխի 40-րդ հոդվածի 2-րդ մասի (ՀՕ-247-Ն, ընդունված 23.06.2011թ.) «բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը» մասի ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ն մասին և 78-րդ հոդվածին համապատասխանության հարցը բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթով օրենսդիրը գրավատուին փոստային առաքանու միջոցով բռնագանձման ծանուցումն ուղարկված լինելու հանգամանքը դիտարկել է բավարար սեփականության իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար, ինչպես նաև չի նախատեսել ընթացակարգ, որը հնարավորություն կտար հավաստիանալու նշված ծանուցումը գրավատուի կողմից ստացվելու մասին, միաժամանակ նախատեսված չեն ծանուցումը գրավատուի կողմից չստանալու պարագայում ծանուցման այլ ընթացակարգեր, որոնց պարագայում գրավատուն հնարավորություն կունենար իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը։ Դիմողը կարծում է, որ առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուին գրավոր պատշաճ ձևով ծանուցելու ընթացակարգը պահպանված համարելու, և, ըստ այդմ, գրավառուի սեփականության իրավունքի ծագման փաստը հաստատված համարելու համար պետք է ապացուցվի, որ առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավատուին իրազեկելու կապակցությամբ պատշաճ կարգով իրականացվել են ակտիվ գործողություններ։ Այսինքն անկախ ծանուցման եղանակից, նշված գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ հնարավոր լինի ապացուցել գրավատուի կողմից բռնագանձման ծանուցման մասին իրապես տեղեկացված լինելու փաստական հանգամանքը, որպիսի ընթացակարգ օրենքի վիճարկվող նորմով սահմանված չէ: Միաժամանակ դիմողը նշել է, որ վիճարկվող դրույթի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունից հետևում է, որ օրենսդրական կարգավորման անորոշությունը հնարավորություն չի տալիս հստակ հասկանալու, թե ինչ եղանակով պետք է փաստել, որ գրավատուն իրազեկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է մասնագիտացված դատարանում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական

ակտով,

դ) դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Ռուզաննա Ղազարյանի դիմումի հիման վրա «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

6 հուլիսի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-36

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-36
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել