ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՖԻՆԱՆՍԱԿԱ
Ամփոփում
Հոդված 13. Պ ԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են` - սեփականաշնորհման և ապապետականացման մասին օրենքի, նորմատիվային այլ ակտերի հե
Ամբողջ Տեքստ
Հոդված 13. Պ ԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են` - սեփականաշնորհման և ապապետականացման մասին օրենքի, նորմատիվային այլ ակտերի հետ հասարակության լայն խավերի ծանոթացման գործընթացների կազմակերպումը. - սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ընդգրկված կադրերի մեթոդական և գործնական ուսուցման կազմակերպումը. - աճուրդային կենտրոնների և ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության տարածքային ստորաբաժանումների ստեղծումը բաժնետոմսերի բաժանորդագրությունը և «փոքր» օբյեկտների վաճառքը կազմակերպելու համար. - խորհրդատվական ընկերությունների, հրավիրվող մասնագետների ներգրավումը: Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական միջոցառումներն են` - ձեռնարկության գույքի գնահատման, բաժնետիրացման, բաժնետոմսերի բաժանորդագրության, այդ թվում` բաժնետոմսերի փակ տեղաբաշխման, աճուրդների և մրցույթների անցկացման կարգերի և մեթոդների կատարելագործումը, համապատասխան օրենքների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի և առաջարկությունների մշակումը: Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումներն են` - արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների հնարավորությունների ներգրավումը` սեփականաշնորհումը և ապապետականացումն իրականացնող մարմիններին տեխնիկական աջակցության համար: Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցառումներն են` - Հայաստանի Հանրապետության բյուջեից սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացն իրականացնող մարմինների ֆինանսավորումը. - սեփականաշնորհման սերտիֆիկատների սպասարկման ծախսերի սահմանումը` 193.0 միլիոն դրամ. - պետական ձեռնարկությունների վերակառուցման և վերազինման համար հատկացումների սահմանումը` 500.0 միլիոն դրամ. - Համաշխարհային Բանկի ինվեստիցիոն բարեփոխումների վարկից 500 հազար ԱՄՆ-ի դոլարի նախատեսումը` սեփականաշնորհման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
