Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 163 — Ինքնասպանության հակելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 163AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 163 — Ինքնասպանության հակելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 163. Ինքնասպանության հակելը 1. Հորդորելու, համոզելու կամ խաբեության միջոցով անձի մեջ ինքնասպանություն գործելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարել՝ պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հղի կնոջ նկատմամբ, 2) անչափահասի նկատմամբ, 3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 4) հանցավորից նյութական

Ամբողջ Տեքստ

Հոդված 163. Ինքնասպանության հակելը 1. Հորդորելու, համոզելու կամ խաբեության միջոցով անձի մեջ ինքնասպանություն գործելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ է կատարել՝ պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հղի կնոջ նկատմամբ, 2) անչափահասի նկատմամբ, 3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ, 5) շահադիտական դրդումներով, 6) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ 7) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: (163-րդ հոդվածը խմբ.

12.04.24 ՀՕ-170-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել