Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 411 — Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի արագությունը և առանձնացումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 411AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 411 — Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի արագությունը և առանձնացումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 411. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի արագությունը և առանձնացումը 1. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ ցանկացած վարույթ պետք է ի սկզբանե իրականացվի արագ և առանց անհարկի ձգձգումների: 2. Մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ժամկետները երկարաձգվել չեն կարող: 3. Չափահասի հետ ենթադրյալ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անչափահասի վերաբերյալ վարույթն անջատվում է սույն օրենսգրքի 10-րդ հ

Ամբողջ Տեքստ

Հոդված 411. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի արագությունը և առանձնացումը 1. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ ցանկացած վարույթ պետք է ի սկզբանե իրականացվի արագ և առանց անհարկի ձգձգումների:

2. Մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ժամկետները երկարաձգվել չեն կարող:

3. Չափահասի հետ ենթադրյալ հանցանքի կատարման մեջ մեղադրվող անչափահասի վերաբերյալ վարույթն անջատվում է սույն օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե վարույթի անջատումը կարող է բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա, ապա չափահասների հետ ներգրավված անչափահաս մեղադրյալի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները:

4. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթի նյութերն առանց հատուկ անհրաժեշտության չպետք է հասանելի լինեն վարույթի բոլոր մասնակիցներին կամ հրապարակվեն, ներառյալ չափահաս անձին վերագրվող հանցանքի քննության ընթացքում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել