ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 մարտի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 8 | ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
27 մարտի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Սարգիս Վարդանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սարգիս Վարդանյանը 2018 թվականի մարտի 7-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 9-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 10-րդ, 60-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավերե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Սիրուշ Բարսեղյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սարգիս, Արուս Վարդանյանների ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու պահանջի մասին։
Սարգիս, Արուս Վարդանյանները հակընդդեմ հայց են ներկայացրել ընդդեմ Սիրուշ Բարսեղյանի ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի մեկ երկրորդի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին։ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հուլիսի 21-ի թիվ ՏԴՅ/0040/02/17 քաղաքացիական գործով կայացված վճռով Սիրուշ Բարսեղյանի հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը մերժվել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ Սարգիս Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հուլիսի 21-ի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
ՀՀ վճռաբեկ դատարանի 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 8-ի որոշման դեմ Սարգիս Վարդանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
3. Դիմողը նշում է, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները։
Դիմողը մատնանշում է, որ վերոնշյալ իրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ օրենսդրության մեջ ամուսնության կնքման և ճանաչման վերաբերյալ գոյություն ունեն երկու տարբեր կարգավորումներ, մասնավորապես, ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը, իսկ ըստ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած
ամուսնալուծությունները։
Ըստ դիմողի ամուսնության կնքման և ճանաչման վերաբերյալ գոյություն ունեն բարձրագույն իրավաբանական ուժով օժտված երկու տարբեր իրավական ակտեր, որոնք ունեն միմյանց հակառակ բովանդակությամբ կարգավորում, որպիսի պարագայում ամուսնացող անձը չի կարող ի սկզբանե հստակ որոշել իր ամուսնության կնքման կարգը և կանխատեսել ամուսնության կնքման կարգով պայմանավորված համապատասխան իրավական հետևանքը։
Դիմողը գտնում է, որ վերոնշյալ իրավական նորմերի անորոշ ձևակերպումների արդյունքում ամուսնացող անձինք ամուսնանալիս չեն կարողանում հստակ կողմնորոշվել, թե ՀՀ-ում արդյոք ճանաչվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուկանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները, թե ոչ, ինչի արդյունքում չեն կարող հստակ կանխորոշել նաև, թե ամուսնալուծվելու դեպքում իրենք ունենալու են, արդյոք, սեփականության իրավունք ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի մեկ երկրորդի նկատմամբ, թե ոչ, ինչի արդյունքում խախտվում են անձանց մի շարք հիմնարար իրավունքներ։
Դիմողի կարծիքով խնդրո առարկա գործի շրջանակներում գոյություն ունի իր համար գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ առաջացնող, իրավաչափ իրավական ակտի տպավորություն ստեղծող և սեփականության իրավունքին վերաբերող օրենք, որի հիման վրա ինքն ունեցել է օրինական սպասելիք առ այն, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի մեկ երկրորդի նկատմամբ ինքը ձեռք է բերելու սեփականության իրավունք։
Դիմողը գտնում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 9- րդ հոդվածն այնքանով, որքանով չեն նախատեսում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ծեսով իրագործված ամուսնության ճանաչում, հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 10, 60, 79 և 81-րդ հոդվածներին։
4. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմումն ակնհայտ անհիմն է։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, դիմողի գնահատմամբ, հակասում են տվյալ օրենքի դրույթները, ինչպես նաև պետք է պարունակի Սահմանադրությանը հակասող հիմնավորումներ։
ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակում անհատական դիմումին ներկայացված հիշատակված պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, պահանջներ, որոնք չպահպանելը հանդիսանում է անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք։ Հիշատակված դիրքորոշման համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմի 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴԴԿՈ/2-6 թվակիր որոշմամբ առանձնացվել են անհատական դիմումին ներկայացված պահանջների պահպանման վերաբերյալ երեք չափորոշիչներ, որոնց միաժամանակյա առկայությունն անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված մերժման վերոնշյալ հիմքը բացառելու համար։ Դրանք են.
• անհատական դիմումը պետք է պարունակի դիմողի կողմից վիճարկվող իրավական նորմի հակասահմանադրականության վերաբերյալ իրավական փաստարկներ, հիմնավորումներ,
• դիմողը պետք է մատնանշի սահմանադրական այն իրավունքները, որոնք խախտվել են վիճարկվող իրավական դրույթի կիրառման արդյունքում,
• դիմողը պետք է ցույց տա պատճառահետևանքային կապն առ այն, որ իր իրավունքների խախտման փաստը պայմանավորված է իր կողմից վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ կամ իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող նորմին հաղորդված ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ։
Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն վերոնշյալ դրույթների մասով չի բավարարում վերոշարադրյալ պահանջները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Սարգիս Վարդանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
27 մարտի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
