Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԴ1/0205/11/24
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ԵԴ1/0205/11/24

Վճռաբեկ դատարանԵԴ1/0205/11/2414 օգոստոսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 193. Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքերը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2019 թվականի մարտի 4-ին աաա շ..։ թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ նը: ւան գործը: ԼԼ. 2019 թվականի հուլիսի 4-ին աաա: -- նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 214-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է թիվ արտոն քրեական գործը: 12. 2019 թվականի հուլիսի 16-ին թիվն: ւն գործը միացվել է թիվ արի») քրեական գո

Ամբողջ Տեքստ

ԵԴ1/0205/11/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Պողոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

2025 թվականի օգոստոսի 14-ին

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ1/0205/11/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հուլիսի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

2

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի մարտի 4-ին [անընթեռնելի] 2003

թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ [անընթեռնելի] քրեական գործը:

1.1. 2019 թվականի հուլիսի 4-ին [անընթեռնելի] ՀՀ

նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 214-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է թիվ [անընթեռնելի] քրեական գործը:

1.2. 2019 թվականի հուլիսի 16-ին թիվ [անընթեռնելի] քրեական գործը միացվել է թիվ [անընթեռնելի] քրեական գործին:

1.3. 2022 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով [անընթեռնելի]

[անընթեռնելի] նախաձեռնվել է թիվ

[անընթեռնելի] քրեական վարույթը, որը միացվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթին:

1.4. 2023 թվականի մայիսի 2-ին [անընթեռնելի]

[անընթեռնելի] 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3- րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը, որը նույնպես միացվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթին:

1.5. 2023 թվականի օգոստոսի 4-ին որոշում է կայացվել թիվ [անընթեռնելի] քրեական վարույթով [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ նախկին քրեական

օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

1.6. Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել [անընթեռնելի] ձերբակալելու մասին:

3

1.7. 2023 թվականի օգոստոսի 12-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն

է

ներկայացվել

ՀՀ

հակակոռուպցիոն դատարան՝

[անընթեռնելի] նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի նույն օրվա որոշմամբ բավարարվել է։

1.8.Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա [անընթեռնելի] 2023 թվականի սեպտեմբերի

29-ի որոշմամբ մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է՝ քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։ 1.9. Հիշյալ որոշման դեմ մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] բողոքը

[անընթեռնելի] 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ մերժվել է։

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ [անընթեռնելի]

[անընթեռնելի] «Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին» 2023 թվականի սեպտեմբերի 29-ի և [անընթեռնելի]

[անընթեռնելի] «Բողոքը քննության առնելու մասին» 2024 թվականի մարտի 14-ի որոշումների դեմ մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] բողոքը մերժվել է։

3. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի]

3.1. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ պաշտպան [անընթեռնելի] բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը

4

բեկանել և կայացրել է դրան փոխարինող դատական ակտ՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել մեղադրյալի խախտված իրավունքը։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը վճռաբեկ դատարանի 2025 թվականի հունվարի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերը նշել է, որ վիճարկվող որոշումն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Բողոքաբերի պնդմամբ՝ սույն քրեական վարույթով մեղադրյալ

[անընթեռնելի] նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին հսկող դատախազի որոշման և դրա դեմ ներկայացված բողոքի հիման վրա վերադաս դատախազի կողմից կայացված որոշման դեմ մեղադրյալի պաշտպանի բողոքը քննության առնելու մասին 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանը հանգել է պատճառաբանված և հիմնավոր հետևության՝ միաժամանակ արձանագրելով, որ բողոքարկված որոշումներով պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-194-րդ հոդվածների պահանջները, դրանց եզրահանգումները համապատասխանում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների, փաստական տվյալների և հավաստի տեղեկությունների ամբողջությանը։ Մինչև նշված որոշումների կայացումը ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, և այդ որոշումներով չեն խախտվել [անընթեռնելի] իրավունքներն ու օրինական շահերը։

5

Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ մինչ 2023 թվականի օգոստոսի 4-ը [անընթեռնելի] նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշում չի կայացվել, հետևաբար նրան այդ մասին վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ծանուցվել, իսկ նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա որոշում է կայացվել նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Ավելին, նույն օրը դատարան ներկայացնելու նպատակով քննիչի կողմից կայացվել է [անընթեռնելի] ձերբակալելու մասին որոշում, որի հիման վրա նրա բնակության վայր այցելած ոստիկանության ծառայողների կողմից պարզվել է, որ վերջինս բացակայում է Հայաստանի Հանրապետությունից։ Բացի այդ, պարզվել է, որ նա ՀՀ պետական սահմանը հատել է 2023 թվականի ապրիլի 20-ին՝ իր մասնակցությամբ կատարված ենթադրյալ հանցանքին ենթադրաբար առնչություն ունեցող անձանց՝ [անընթեռնելի] և [անընթեռնելի] հարցաքննության նախորդ օրը, իսկ քրեական վարույթի նյութերում առկա տվյալների համաձայն՝ նշված վկաների հարցաքննության կանչված լինելու մասին տեղյակ է եղել նաև [անընթեռնելի] հետ ենթադրաբար հանցանքի կատարմանը մասնակցած

ամուսինը՝ [անընթեռնելի]։

Բողոքաբերը նաև նշել է, որ [անընթեռնելի] տեղյակ է եղել հարուցված քրեական վարույթի, քննության առարկա դարձված հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից, ի թիվս այլ անձանց, քննության առարկա դարձված մի շարք հանգամանքների

այնպես էլ՝ [անընթեռնելի]

կապակցությամբ հարցաքննվել է ինչպես

[անընթեռնելի] բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր աշխատել են

[անընթեռնելի]

պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում, հետևաբար, այդ համատեքստում, [անընթեռնելի] իր՝ նախկինում զբաղեցրած պաշտոնից բխող հնարավոր տարաբնույթ կապեր ունենալու հանգամանքով պայմանավորված մինչ Հայաստանի

6

Հանրապետության տարածքը լքելը տեղեկացված է եղել սկսված դատավարական գործընթացների մասին։

Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ մեղադրյալ

կողմից

քննությունից խուսափելու՝ փախուստի դիմելու հանգամանքը հաստատված է համարվել նաև մեղադրյալի կողմից ներկայացված դիմումի և բժշկական տեղեկանքի արժանահավատության գնահատման

տեսանկյունից

ապացուցողական ավելի բարձր չափանիշներ պահանջող, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի օրինական ուժ ստացած՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի դատական ակտով, որի դեմ մեղադրյալի պաշտպանի կողմից

ներկայացված հատուկ վերանայման բողոքը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ չի ընդունվել։

Արդյունքում, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 193-րդ, 299-րդ, 304-րդ, 359-րդ և 362- րդ հոդվածների պահանջները, կայացրել է չպատճառաբանված որոշում, որի արդյունքում չի ապահովվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված վարույթի հանրայնության սկզբունքի բովանդակությունը կազմող՝ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը։ Միևնույն ժամանակ, բողոքաբերի գնահատմամբ՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետները կասեցնելու հիմքերի կիրառման իրավաչափության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների միատեսակ կիրառության ապահովման տեսանկյունից։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հուլիսի 11-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։

7

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի մայիսի 10-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը, վերը նշված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո ներկայացված բողոքի ու նյութերի սահմաններում քննության առնելով Պաշտպանի բողոքը, գտնում է, որ առկա փաստական հանգամանքների պայմաններում բողոքարկված որոշումները կայացվել են պարզած ապացույցների և փաստական տվյալների բավարար համակցության վերլուծությամբ և բարեխիղճ գնահատմամբ:

Այսպես.

- Վարույթն իրականացնող մարմինը, քրեական վարույթով ձեռք բերված ապացույցների, փաստական տվյալների և հավաստի տեղեկությունների հիման վրա դիմել է դատարան ու միջնորդել է քննությունից թաքնվող մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի օրինական ուժ ստացած՝ 2023թ. օգոստոսի 12-ի որոշմամբ՝ վերը նշված հիմնավորումներով, քննիչի միջնորդությունը բավարարվել է:

- Նշված որոշմանը հաջորդել են չվիճարկված (բողոքի և ներկայացված նյութերի համաձայն) «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին» քննիչի՝ 2023թ. օգոստոսի 15-ի որոշումը, որի հիման վրա 2023թ. օգոստոսի 16-ին մեղադրյալ [անընթեռնելի] հայտարարվել է հետախուզում, և բողոքարկված որոշումները, որոնք կայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-194-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ:

Այդ իդրոպով՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանն օրինական ուժ ստացած որոշմամբ փաստել է, որ [անընթեռնելի] տեղեկացված է եղել իր նկատմամբ իրականացվող քրեական վարույթի մասին, սակայն չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, ինչը դրությամբ պատճառաբանել է առողջական վիճակով և դրանով պայմանավորված՝ բուժման անհրաժեշտությամբ, սակայն

8

համապատասխան ապացույցներով չի հիմնավորել ինչպես նշված

պարտադրամասնությունը, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում համապատասխան բուժում ստանալու անհնարինության հանգամանքը։ Միաժամանակ, նույն որոշմամբ արձանագրվելով, որ

[անընթեռնելի]

Հայաստանի Հանրապետությունը բժշկել է 2023թ. ապրիլի 20-ին՝ ենթադրյալ հանցանքին ենթադրաբար առնչություն ունեցող անձանց՝

[անընթեռնելի]

և

[անընթեռնելի]

հարցաքննության նախորդ օրը, դատարանը փաստել է, որ

գործի նյութերում առկա են փաստական տվյալներ առ այն, որ նշված վկաների հարցաքննության կանչված լինելու մասին տեղյակ է եղել նաև

[անընթեռնելի]

հետ ենթադրաբար հանցանքի կատարմանը մասնակցած

[անընթեռնելի]

։

Այսինքն, նշված որոշմամբ՝ մինչ դրան հաջորդող որոշումների կայացումը, արդեն իսկ դատարանի կողմից հաստատվել է, որ մեղադրյալ

[անընթեռնելի]

խուսափում է քննությունից, և Դատարանի գնահատմամբ, ըստ

էության, տրվել են նաև Պաշտպանի բողոքում նշված մյուս հարցերի պատասխանները։

Չնայած նշվածին, Դատարանը, համաձայնվելով բողոքարկված որոշումների հիմնավորումների և պարտադրամասնությունների հետ, հարկ է համարում՝ անդրադառնալ բողոքում նշված «թաքնվել» և «քննությունից խուսափել» եզրույթների վերաբերյալ պաշտպանի դիտարկումներին և, փաստելով, որ քրեադատավարական օրենսդրությամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հանգամանքում տրված չէ դրանց որևէ իրավական հիմնավորում, արձանագրում է, որ նշված եզրույթների մասին հայերենի բացատրական բառարաններում տրված մեկնաբանություններից հետևում է, որ «խուսափել» նշանակում է փախչել, փախուստով մի բանից ազատվել, արծնել, հեռանալ, նախապես մտածել՝ հոգ տանել որևէ անցանկալի բանի չենթարկվելու մասին, չբռնվել, իսկ «թաքնվել» նշանակում է չներկայանալ որևէ տեղ, խուսափել մարդկանցից և այլն։

9

Նշվածից հետևում է, որ մեղադրյալ

դիմել է

փախուստի` հեռացել է Հայաստանից և չի ներկայանում վարույթն իրականացնող մարմին, ինչն էլ հաստատվել է «Հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին» 2023թ. սեպտեմբերի 29-ի որոշմամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված որոշումներով պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-194- րդ հոդվածների պահանջները, դրանց եզրահանգումները համապատասխանում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների, փաստական տվյալների և հավաստի տեղեկությունների ամբողջությանը, մինչ նշված որոշումների կայացումը՝ ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, և այդ որոշումներով չեն խախտվել

իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, Դատարանը եզրահանգում է, որ բողոքով չի հիմնավորվում մեղադրյալ

իրավաչափ շահերի

նկատմամբ բողոքարկված որոշումների անհամաչափ ներգործությունը, ինչից հետևում է, որ պաշտպանի բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: (...)»:

8. Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հուլիսի 11-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը, դիմողի բողոքը մերժելով, պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել դատարանին ներկայացված՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված ապացույցները և փաստական տվյալները:

Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է, մասնավորապես հետևյալ հիմնավորումներով.

Վիճարկվող որոշմամբ Առաջին ատյանի դատարանը հաստատված է

համարել, որ բողոքարկված որոշումներով պահպանվել են ՀՀ քրեական 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 139-145։

10

դատավարության օրենսգրքի 192-194-րդ հոդվածների պահանջները, դրանց եզրահանգումները համապատասխանում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների, փաստական տվյալների և հավաստի տեղեկությունների ամբողջությանը, մինչև նշված որոշումների կայացումը՝ ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, և այդ որոշումներով չեն խախտվել իրավունքներն ու օրինական շահերը:

Առաջին ատյանի դատարանի նման դիրքորոշման համար հիմք է հանդիսացել բացառապես ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝

նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման պատճառաբանություններն առ այն, որ

տեղեկացված է

եղել իր նկատմամբ իրականացվող քրեական վարույթի մասին, սակայն չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, ինչը պատճառաբանել է առողջական վիճակով և դրանով պայմանավորված բուժման անհրաժեշտությամբ, սակայն համապատասխան ապացույցներով չի հիմնավորել ինչպես նշված պատճառաբանությունը, այնպես էլ ՀՀ-ում համապատասխան բուժում ստանալու անհնարինության հանգամանքը: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը ՀՀ սահմանը հատելը կապել է քրեական գործի

շրջանակներում վկաների հարցաքննության հետ:

(...)

Թիվ մեկ քրեական գործը հարուցվել է 2019 թվականի հուլիսի 4-ին։ նշված քրեական գործի շրջանակներում

հարցաքննվել է մեկ անգամ՝ որպես վկա, այն էլ՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին, իսկ ՀՀ պետական սահմանը հատել է 2023 թվականի ապրիլի 20-ին (համաձայն սահմանահատումների պատմության)՝ որպես վկա հարցաքննվելուց հետո 1 տարի 5 ամիս անց:

11

[անընթեռնելի] նկատմամբ հանրային քրեական հետապնդում

հարուցելու մասին որոշում է կայացվել 2023 թվականի օգոստոսի 4-ին՝ որպես վկա հարցաքննվելուց հետո 1 տարի 8 ամիս անց:

[անընթեռնելի] ձերբակալելու և վարույթն իրականացնող

մարմնին ներկայացնելու մասին որոշում է կայացվել 2023 թվականի օգոստոսի 4- ին:

Համաձայն 2023 թվականի օգոստոսի 4-ին կազմված «Բնակարան այցելելու մասին» արձանագրության՝ «...Այցելության ժամանակ պարզվեց, որ [անընթեռնելի] նշված հասցեում չի գտնվում և վերջինիս կնոջ հայտ՝ [անընթեռնելի] բանավոր հայտարարության իր թեթև [անընթեռնելի] մոտ 20 օր առաջ մեկնել է ՌԴ-ի Ռոստով քաղաք...»:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: 2023 թվականի օգոստոսի 15-ի՝ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին» որոշմամբ ՀՀ ՔԿ ՇԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանության

աշխատակիցներին ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ [անընթեռնելի] հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

2023 թվականի օգոստոսի 16-ին մեղադրյալ [անընթեռնելի]

նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ներկայացված նյութերում առկա չէ որևէ հիմնավորում առ այն, որ մինչ 2023 թվականի օգոստոսի 4-ը, այսինքն՝ [անընթեռնելի] նկատմամբ հանրային քրեական հետապնդման վարույթ հարուցելուց առաջ, վարույթն իրականացնող մարմինը որևէ կերպ ծանուցած լինի մեղադրյալին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու, կամ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին:

12

Այսպիսով, [անընթեռնելի] չէր կարող տեղեկացված լինել իր

նկատմամբ հանրային քրեական հետապնդման վարույթ հարուցված լինելու մասին, հետևաբար, նաև դրա մասին ծանուցված լինելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին:

Ավելին, [անընթեռնելի] նկատմամբ հարուցված հանրային

քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին

2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջնորդությամբ, որպես մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետի կասեցման հիմք, նշվել է՝ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու պատճառով վարույթին մասնակցել չկարողանալը: Մինչդեռ, վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ըստ քրեական վարույթի նյութերի, այդ թվում՝ [անընթեռնելի] նկատմամբ կայաները որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի օրինական ուժ ստացած՝ 2023 թվականի օգոստոսի 12-ի որոշման հաստատված է համարվել [անընթեռնելի] կողմից քննությունից խուսափելու կամ այլ պատճառներով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու փաստը, գտել է, որ մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը պետք է կասեցնել ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ քննությունից խուսափելու կամ այլ պատճառներով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով:

Այս առումով հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել վարույթի կասեցման հիմքում ընկած փաստական հանգամանքները, այն է՝ մեղադրյալ [անընթեռնելի] վարույթն իրականացնող մարմնին ներկայացրած դիմումով հայտնել է իր գտնվելու վայրի մասին, ինչպես նաև տեղեկացրել է, որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկայանալ, ավելին, [անընթեռնելի] հայտնել է վարույթին ցանկացած եղանակով աջակցելու

13

պատրաստակամության մասին, հետևաբար՝ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքը չի կարող առկա լինել:

Անդրադառնալով քննությունից խուսափելու հիմքով վարույթի կասեցման հիմքերին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից ներկայացված՝ ՌԴ առողջապահության նախարարության

Դաշնային պետական բյուջետային

հիմնարկի կողմից տրված 2023 թվականի օգոստոսի 1-ի բժշկական տեղեկանքում հստակ ցուցում է տրված՝ «բացառել տեղափոխություններն ու թռիչքները վեց ամսվա ընթացքում», այսինքն, հանրային քրեական հետապնդումը կասեցնելու մասին որոշում կայացնելու պահին մեղադրյալին հակացուցված է եղել տեղափոխություններն ու թռիչքները։ Ավելին, ՀՀ սահմանը հատելիս չէր կարող տեղյակ լինել իր նկատմամբ ապագայում

իրականացվող վարույթի մասին, հետևաբար՝ քննությունից խուսափելու հիմքը ևս չի կարող առկա լինել:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի

եզրահանգումն այն մասին, որ բողոքարկված որոշումներով պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-194-րդ հոդվածների պահանջները, դրանց եզրահանգումները համապատասխանում են վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների, փաստական տվյալների և հավաստի տեղեկությունների ամբողջությանը, մինչև նշված որոշումների կայացումը՝ ձեռք են բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, և այդ որոշումներով չեն խախտվել [անընթեռնելի] իրավունքներն ու օրինական շահերը, հիմնավորված չեն և Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո, Վերաքննիչ դատարանը, գտնում է, որ այդ հիմնավորումները չեն բխում դրանցից, որպիսի պայմաններում դրանք ընդունելի չեն Վերաքննիչ դատարանի համար:

14

Տվյալ դեպքում պետք է փաստել, որ առկա է հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմանը, այն է՝ մեղադրյալ

Հայաստանի Հանրապետության

սահմաններից դուրս գտնվելու պատճառով չի կարող մասնակցել վարույթին: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի

u

եզրահանգումները չեն համապատասխանում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալների

տեղեկությունների

ամբողջությանը:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունն իրավաչափ չէ և դրանով խախտվել է դիմողի իրավունքներն ու օրինական շահերը:

Այլ կերպ՝ բարձրացված հարցի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանն իր դիրքորոշմամբ հակասել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներին և նպատակին:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով վերոգրյալ

եզրահանգումները, գտնում է, որ մեղադրյալ

պաշտպան

կողմից բերված հատուկ վերանայման բողոքը պետք է

բավարարել՝ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել մեղադրյալ

խախտված իրավունքը: (…)»:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ իրավաչափ չէ մեղադրյալ

քրեական

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 38-53։

15

հետապնդման ժամկետը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կասեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները և որ տվյալ դեպքում առկա է հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդման ժամկետները կասեցվում են սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում կայացնելու պահից:

2. Քրեական հետապնդման ժամկետը կարող է կասեցվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում

1) քննությունից խուսափելու կամ այլ պատճառներով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է.

2) մեղադրյալի մոտ առկա է ծանր հիվանդություն, որը նրան տևական ժամանակով զրկում է վարույթին մասնակցելու հնարավորությունից.

3) մեղադրյալը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պատճառով չի կարող մասնակցել վարույթին.

4) մեղադրյալի հետ կնքվել է համագործակցության համաձայնագիր.

5) գործում է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է վարույթի հետագա իրականացմանը:

(...)

4. Քրեական հետապնդման ժամկետը կասեցվում է մինչև դրա համար հիմք ծառայած հանգամանքների վերանալը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև համագործակցությունը դադարեցնելը կամ մինչև մեղադրյալի կողմից համագործակցության համաձայնագրով ստանձնած պարտականությունները պատշաճ կատարելը:»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 194-րդ հոդվածի համաձայն՝

16

«1. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին որոշումն ընդունվում է մեղադրյալի բացակայությամբ հնարավոր և անհրաժեշտ բոլոր վարութային գործողությունները կատարելուց հետո, սակայն չի սահմանափակում նախաքննության ընթացքում վարութային այլ գործողությունների կատարումը, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է քրեական հետապնդման ժամկետը կասեցնելուց հետո:

2. Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը վարույթի նյութերի հետ միասին քննիչն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին։ Հսկող դատախազը միջնորդությունն ստանալու պահից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում որոշում է կայացնում քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին կամ որոշմամբ մերժում է միջնորդությունը։ Այդ որոշումներն անհապաղ ուղարկվում են քննիչին:

(...)»

11. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է մինչդատական վարույթում անձի նկատմամբ քրեական հետապնդման իրականացման ժամկետներ, որոնք ուղղված են ողջամիտ ժամկետում մինչդատական վարույթն ավարտելու իրավաչափ նպատակի ապահովմանը։ Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետները հանդիսանում են երաշխիք առ այն, որ մեղադրյալի նկատմամբ մինչդատական վարույթի ընդհանուր տևողության սահմանափակման շնորհիվ քրեական վարույթն ավելի արագ տեղափոխվի դատական քննության փուլ (ինչպես նաև ավարտվի մինչդատական վարույթի փուլում), որտեղ արդեն իսկ լիարժեք կապահովվի մեղադրյալի արդար դատաքննության իրավունքի ամբողջ գործիքակազմը։ Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, առաջնորդվելով հանրային u

մասնավոր շահերի հավասարակշռված

պաշտպանության սկզբունքով, նախատեսել է քրեական հետապնդման ժամկետների կասեցման ինստիտուտ, որն իր հերթին ապահովում է քրեական վարույթով լիարժեք քննություն իրականացնելու հնարավորությունը։ Վերոգրյալով պայմանավորված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի

17

դրույթներով օրենսդիրը սահմանել է քրեական հետապնդման ժամկետների կասեցման հիմքերը։

11.1. Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դրույթը, փաստում է, որ նշված նորմով սահմանվում է քրեական հետապնդման ժամկետի կասեցման երկու ինքնուրույն հիմքեր՝ 1) երբ մեղադրյալը խուսափում է քննությունից, 2) երբ նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Ուստի, չնայած նշված երկու հիմքերը սահմանված են մեկ ընդհանուր նորմով, դրանք չեն նույնանում, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բացահայտել դրանց բովանդակությունը՝ վեր հանելով դրանց առկայության գնահատման համար անհրաժեշտ պայմանները։

11.2. Այսպես, վերլուծելով մեղադրյալի քննությունից խուսափելու հիմքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննությունից խուսափելու հիմքով քրեական հետապնդման ժամկետի կասեցման համար անհրաժեշտ է, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը հիմնավորի, որ անձի կողմից կատարվել են դիտավորյալ գործողություններ կամ դրսևորվել է անգործություն, որոնք կոնկրետ ուղղված են քրեական հետապնդում իրականացնող մարմնի տիրույթից դուրս գտնվելուն։ Անձի քննությունից խուսափելու փաստի գնահատման համար հիմնական չափանիշն է հանդիսանում մեղադրյալի կողմից դիտավորյալ, ակտիվ գործողությունների կամ անգործության կատարումը, որոնք կատարվել են վերջինիս՝ իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու մասին տեղեկացված լինելուց հետո և հետապնդում են քննությունից խուսափելու և վարույթն իրականացնող մարմնի հսկողությունից դուրս գտնվելու նպատակ։ Մասնավորապես, այդպիսի գործողություններ կարող են լինել, օրինակ` մեղադրյալի կողմից դիտավորյալ՝ առանց վարույթն իրականացնող մարմնին տեղյակ պահելու բնակության վայր փոխելը, մեղադրյալի կողմից, խափանման միջոցի պայմանները խախտելով փախուստի դիմելը, նրա կողմից պետական սահմանը հատելը այն պայմաններում, երբ նա տեղեկացված է եղել իր նկատմամբ քրեական հետապնդման իրականացման մասին, մեղադրյալի կողմից, նախաքննական մարմնից խուսափելու

18

նպատակով, իր գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն դիտավորյալ չհայտնելը։ Ընդհանրացնելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ քրեական հետապնդման ժամկետները՝ քննությունից խուսափելու հիմքով, կարող են կասեցվել, եթե մեղադրյալը տեղյակ է եղել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին և նրա կողմից դրսևորվում է այնպիսի վարութային վարքագիծ (գործողություն կամ անգործություն), որը վկայում է նրա՝ քննությունից խուսափելու դիտավորության մասին։

11.3. Ինչ վերաբերում է մեղադրյալի գտնվելու վայրն այլ պատճառներով հայտնի չլինելու հիմքին, ապա նշված հիմքը ընդգրկում է այն իրավիճակը, երբ վարույթն իրականացնող մարմինը չունի մեղադրյալի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ և մեղադրյալը տեղյակ չէ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին և չի խուսափում քննությունից։ Նշված հիմքի առկայության համար փաստացի անհրաժեշտ է երեք պայմանի միառժամանակյա առկայություն՝

1) մեղադրյալը տեղյակ չէ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին, 2) մեղադրյալի մոտ բացակայում է քննությունից խուսափելու դիտավորությունը, 3) վարույթ իրականացնող մարմնին հայտնի չէ մեղադրյալի գտնվելու վայրը։ Վերոգրյալից հետևում է, որ նշված հիմքի առկայությունը պետք է գնահատվի միմիայն մեղադրյալի կողմից քննությունից խուսափելու հիմքի բացառման պայմաններում։ Այսպիսով, մեղադրյալի գտնվելու վայրը այլ պատճառներով հայտնի չլինելու՝ քրեական հետապնդման ժամկետի կասեցման հիմքը, կարող է առկա լինել այնպիսի իրավիճակում, երբ մեղադրյալը, տեղյակ չլինելով իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին, չի դրսևորել քննությունից խուսափելուն ուղղված վարքագիծ և միաժամանակ առկա են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նախաքննություն իրականացնող մարմնին հնարավորություն չեն տալիս բացահայտելու մեղադրյալի գտնվելու վայրը: 11.4. Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ մեղադրյալի ՀՀ սահմաններից դուրս գտնվելու պատճառով վարույթին մասնակցելու անհնարինության հիմքին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ի տարբերություն սույն որոշման նախորդ

19

կետում վերլուծված հիմքի, սույն հիմքի պայմաններում հայտնի է մեղադրյալի գտնվելու վայրը, սակայն ՀՀ սահմաններից դուրս գտնվելու պատճառով հնարավոր չէ նրա մասնակցությունը քրեական վարույթին։ Ընդ որում, մեղադրյալի՝ ՀՀ սահմաններից դուրս գտնվելը չպետք է հանդիսանա քննությունից խուսափելու հետևանք։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է սույն հիմքի առկայության համար անհրաժեշտ է, որ 1) մեղադրյալի ՀՀ սահմանները լքելը և ՀՀ սահմաններից դուրս գտնվելը չհանդիսանան վերջինիս՝ քննությունից խուսափելու միջոց և 2) մեղադրյալը տեղեկացված չլինի իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին կամ դրա մասին տեղեկանա արդեն իսկ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու ընթացքում։ Նման իրավիճակ, օրինակ կարող է լինել, երբ մեղադրյալը ՀՀ սահմաններից դուրս է գտնվում աշխատանքային գործուղման, հանգստի, ուսման, բուժում ստանալու և այլ օբյեկտիվ հանգամանքների առկայության պայմաններում։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ մեղադրյալի կողմից ՀՀ վերադառնալուն ուղղված վարքագիծ չդրսևորելը՝ այն պայմաններում, երբ այլևս առկա չեն այն օբյեկտիվ հանգամանքները որոնց պատճառով նա գտնվել է ՀՀ սահմաններից դուրս (օրինակ՝ ավարտվել է գործուղումը), վարույթ իրականացնող մարմինի կողմից կարող է գնահատվել որպես մեղադրյալի կողմից քննությունից խուսափելու դիտավորության առկայությունը։ Ուստի նշված պարագայում մեղադրյալի քրեական հետապնդման ժամկետները պետք է կասեցվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ քննությունից խուսափելու հիմքով։

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ առկա փաստական

հանգամանքների պայմաններում բողոքարկված որոշումները կայացվել են պատշաճ ապացույցների և փաստական տվյալների բավարար համակցության վերլուծությամբ և բարեխիղճ գնահատմամբ։ Մասնավորապես Առաջին ատյանի դատարանն իր եզրահանգման հիմքում դրել է նախաքննական մարմնի կողմից քննությունից թաքնվող մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին ՀՀ

20

հակակոռուպցիոն դատարանի օրինական ուժ ստացած՝ 2023 թվականի օգոստոսի 12-ի որոշումը, որով նշվել է, որ

տեղեկացված է եղել իր

նկատմամբ իրականացվող քրեական վարույթի մասին, սակայն չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, ինչը գրությամբ պատճառաբանել է առողջական վիճակով և դրանով պայմանավորված՝ բուժման անհրաժեշտությամբ, սակայն համապատասխան ապացույցներով չի հիմնավորել ինչպես նշված

պատճառաբանությունը, այնպես էլ՝ ՀՀ-ում համապատասխան բուժում ստանալու անհնարինության հանգամանքը։ Միաժամանակ, նույն որոշմամբ արձանագրելով, որ

Հայաստանի Հանրապետության տարածքը լքել է 2023

թվականի ապրիլի 20-ին՝ ենթադրյալ հանցանքին ենթադրաբար առնչություն ունեցող անձանց՝

u

հարցաքննության

նախորդ օրը, դատարանը փաստել է, որ գործի նյութերում առկա են փաստական տվյալներ առ այն, որ նշված վկաների հարցաքննության կանչված լինելու մասին տեղյակ է եղել նաև

հետ ենթադրաբար հանցանքի

կատարմանը մասնակցած

Արդյունքում Առաջին ատյանի

դատարանը արձանագրել է, որ արդեն իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ հաստատվել է, որ մեղադրյալ

խուսափում է քննությունից, ուստի բողոքաբերի կողմից բողոքարկված վարույթային ակտերը կայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-194-րդ հոդվածների կարգավորումների համապատասխան՚,

- Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները չեն

համապատասխանում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալների և տեղեկությունների ամբողջությանը։ Մասնավորապես Վերաքննիչ դատարանը նշել է, որ ներկայացված նյութերում առկա չէ որևէ հիմնավորում առ այն, որ մինչ

նկատմամբ հանրային քրեական

հետապնդում հարուցելը, վարույթն իրականացնող մարմինը որևէ կերպ ծանուցած 3 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

21

լինի մեղադրյալին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու կամ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին և եզրահանգել, որ

չէր կարող տեղեկացված լինել իր նկատմամբ հանրային քրեական հետապնդման հարուցված լինելու մասին, հետևաբար նաև դրա մասին ծանուցված լինելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել վարույթի կասեցման հիմքում ընկած փաստական հանգամանքները, այն է՝ մեղադրյալ

վարույթն իրականացնող մարմնին

ներկայացրած դիմումով հայտնել է իր գտնվելու վայրի մասին, ինչպես նաև տեղեկացրել է, որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկայանալ, ավելին, հայտնել է վարույթին ցանկացած եղանակով աջակցելու

պատրաստակամության մասին, հետևաբար՝ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքը չի կարող առկա լինել։ Վերաքննիչ դատարանը հավելել է, որ բողոքաբերի կողմից ներկայացված՝ ՌԴ առողջապահության նախարարության Դաշնային

պետական բյուջետային հիմնարկի կողմից տրված 2023 թվականի օգոստոսի 1-ի բժշկական տեղեկանքում հստակ ցուցում

է

տրված՝ «բացառել

տեղափոխություններն ու թռիչքները վեց ամսվա ընթացքում», այսինքն՝ հանրային քրեական հետապնդումը կասեցնելու մասին որոշում կայացնելու պահին մեղադրյալին հակացուցված է եղել տեղափոխություններն ու թռիչքները։ Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ սահմանը հատելիս չէր կարող տեղյակ լինել իր նկատմամբ ապագայում

իրականացվող վարույթի մասին, հետևաբար քննությունից խուսափելու հիմքը ևս չի կարող առկա լինել։ Ամփոփելով վերոնշյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ առկա է հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմանը, այն է՝ մեղադրյալ

22

Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պատճառով չի կարող մասնակցել վարույթին։

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11.4-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և սահմանելով, որ սույն դեպքում առկա է մեղադրյալի քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմանը, եկել է իրավաչափ եզրահանգման: 13.1. Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի այն դատողությունները, որ մեղադրյալ

ՀՀ տարածքը լքել է մինչ նրա նկատմամբ հանրային

քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 4-ի որոշումը հիմնավոր են։ Ավելին

ՀՀ տարածքը լքելու և նրա

նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման միջև առկա է գրեթե չորս ամսվա ժամանակագրական տարբերություն, ինչի պայմաններում չի կարող ողջամիտ ենթադրություն առաջանալ առ այն, որ վերջինս ՀՀ տարածքը լքել է քննությունից խուսափելու նպատակով։

13.2. Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով

պաշտպան

կողմից ներկայացված՝

առողջական վիճակի

վերաբերյալ տեղեկանքը, փաստում է, որ սույն դեպքում մեղադրյալի՝ ՀՀ տարածից դուրս տևական ժամանակ գտնվելը նաև ունեցել է օբյեկտիվ պատճառներ և չի կրել կամայական բնույթ, ինչը նույնպես խոսում է մեղադրյալի կողմից քրեական վարույթի քննությունից խուսափելու դիտավորության բացակայության մասին։ Բացի այդ, մեղադրյալի ընդհանուր վարույթային վարքագծի գնահատման համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերջինս դիմում է ներկայացրել վարույթ իրականացնող մարմին` տեղեկացնելով իր գտնվելու վայրի 4 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

23

մասին, ինչը նույնպես փաստում է մեղադրյալի մոտ քննությունից խուսափելու դիտավորության բացակայության մասին։

14. Համադրելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը, գնահատելով մեղադրյալի ՀՀ սահմանը հատելը մինչև քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը, նրա՝ օբյեկտիվ պատճառներով ՀՀ տարածքից դուրս գտնվելը և դրսևորած վարութային վարքագիծը, արձանագրում է, որ մեղադրյալ չի խուսափում քրեական վարույթի քննությունից, և

միաժամանակ հայտնի է վերջինիս գտնվելու վայրը, ուստի սույն պարագայում առկա չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1- ին կետով սահմանված՝ քրեական հետապնդման ժամկետը՝ մեղադրյալի քննությունից խուսափելու կամ այլ պատճառներով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հանգամանքով կասեցնելու հիմքը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով մեղադրյալի ՀՀ տարածքից դուրս գտնվելու փաստական հանգամանքը, արձանագրում է, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքը, ուստի քրեական հետապնդման ժամկետը սույն վարույթով ենթակա էր կասեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ իրավաչափ չէ մեղադրյալ քրեական հետապնդման ժամկետը

քրեական

դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին մասով կասեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները, և որ միաժամանակ առկա է հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմանը, հիմնավոր են։

16. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ մեղադրյալի քննությունից խուսափելը հիմնավորվում է նրանով, որ

<<

պետական սահմանը հատել է իր մասնակցությամբ կատարված ենթադրյալ

24

հանցանքին ենթադրաբար առնչություն ունեցող անձանց՝

u

հարցաքննության նախորդ օրը, իսկ քրեական վարույթի

նյութերում առկա տվյալների համաձայն՝ նշված վկաների հարցաքննության կանչված լինելու մասին տեղյակ է եղել նաև

հանցանքի կատարմանը մասնակցած

հետ ենթադրաբար

ամուսինը՝

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից նշված

հանգամանքները սույն որոշման 13.1-13.2-րդ կետերով արձանագրվածի համատեքստում չեն կարող բավարար հիմք հանդիսանալ մեղադրյալ |քրեական վարույթից խուսափելու դիտավորության առկայության գնահատման համար։

17. Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկին առ այն, որ մեղադրյալ

կողմից քննությունից խուսափելու՝

փախուստի դիմելու հանգամանքը հաստատված է համարվել մեղադրյալի կողմից ներկայացված դիմումի և բժշկական տեղեկանքի արժանահավատության գնահատման տեսանկյունից ապացուցողական ավելի բարձր չափանիշներ պահանջող, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի օրինական ուժ ստացած՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի թիվ

դատական ակտով, ապա Վճռաբեկ

դատարանը արձանագրում է, որ խափանման միջոցների օրենքով սահմանված հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ, մինչդեռ քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքի առկայության համար գնահատման է ենթարկվում ոչ թե ապագայում՝ հավանական, այլ կոնկրետ արդեն իսկ դրսևորված կամ դրսևորվող վարութային վարքագիծը։ Բացի այդ նշված դատավարական ակտերը միմյանցից անկախ են, դրանք ընգրկված են մինչդատական վարույթի դատական երաշխիքների առանձին կառուցակարգերում, ուստի դրանց իրավաչափությունը գնահատվում է միմյանցից անջատ կերպով։ Վերոգրյալից զատ, ինչպես հետևում է 5 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Արամ Ճուղուրյանի վերաբերյալ 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը։

25

սույն որոշման 11-11.4-րդ կետերում կատարված վերլուծությունից, քրեական հետապնդման ժամկետների կասեցման համա համար գնահատման ենթակա չափանիշները էականորեն տարբերվում են խափանման միջոցների կիրառման համար սահմանված չափանիշներից, հատկապես այն պայմաններում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով քրեական հետապնդման ժամկետի կասեցման ժամանակ մեղադրյալը անպայմանորեն գտնվում է վարույթն իրականացնող մարմնի հասանելիության տիրույթից դուրս, մինչդեռ խափանման միջոցը՝ մեղադրյալի կողմից փախուստը կանխելու հիմքով կարող է իրավաչափորեն կիրառվել նաև այն պարագայում, երբ մեղադրյալը գտնվում է վարույթն իրականացնող մարմնի հասանելիության տակ և տվյալ դեպքում գնահատվում են այնպիսի հանգամանքներ, որոնք քրեական հետապնդման ժամկետի կասեցման պարագայում վարույթ իրականացնող մարմնի գնահատման տիրույթից դուրս են, ուստի խափանման միջոցի՝ մեղադրյալի փախուստը կանխելու հիմքով կիրառված լինելը չի պարտադրում վարույթն իրականացնող մարմնին քրեական հետապնդման ժամկետը կասեցնել՝ միմիայն մեղադրյալի քննությունից խուսափելու հիմքով։ Հետևաբար` բողոքաբերի սույն փաստարկը նույնպես հիմնավոր չէ։

17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, հանգել է իրավաչափ եզրահանգման, ուստի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի ներկայացրած հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հուլիսի 11-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

6 Տե՛ս, inter alia, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Melnikova v. Russia գործով 2007 թվականի հունիսի 21-ի և Dirzidov v. Russia գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռները, որտեղ գնահատման հիմք է անձի ընտանեկան և բարեկամական կապեր ու հարաբերություններ, որոնք ամուր կդարձնեն վերջինիս կապը բնակության վայրի հետ և ունակ կլինեն ազդել նրա վարքագծի վրա։

26

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 363-րդ, 394-րդ, 398-400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԵԴ1/0205/11/24 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի հուլիսի 11-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող`

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դատավորներ`

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 օգոստոսի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ1/0205/11/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել