Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 107 — Վտարումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 107AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 107 — Վտարումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 107. Վտարումը 1. Վտարումը կատարման ենթակա ակտում նշված անշարժ գույքը պարտապանից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված օգտագործման իրավունք կամ օրենքի հիման վրա անկախ գրանցումից ճանաչվող օգտագործման իրավունք չունեցող անձանցից և նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված անշարժ գույքից օգտվելն արգելելն է: 2. Հարկադիր կատարողը պարտապանին ծանուցում է հարկադիր վտարման օրվա և ժամի մասին: Պատշաճ ծանուցված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի

Ամբողջ Տեքստ

Հոդված 107. Վտարումը 1. Վտարումը կատարման ենթակա ակտում նշված անշարժ գույքը պարտապանից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված օգտագործման իրավունք կամ օրենքի հիման վրա անկախ գրանցումից ճանաչվող օգտագործման իրավունք չունեցող անձանցից և նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված անշարժ գույքից օգտվելն արգելելն է:

2. Հարկադիր կատարողը պարտապանին ծանուցում է հարկադիր վտարման օրվա և ժամի մասին: Պատշաճ ծանուցված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունն արգելք չեն կատարողական գործողություններն իրականացնելու համար:

3. Պարտապանի բացակայությամբ վտարում իրականացնելիս հարկադիր կատարողն ապահովում է պարտապանի ամբողջ գույքի գույքագրումը՝ հետագայում անհրաժեշտության դեպքում կազմակերպելով դրա պահպանությունը սույն օրենքով սահմանված կարգով։

4. Հարկադիր կատարողը կարող է վտարման մասին որոշում կայացնել նաև սույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելու դեպքում։

5. Սույն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի հարկադիր իրացման դեպքում գույքի նոր սեփականատիրոջ դիմումով հարկադիր կատարողը կայացնում է վտարման մասին որոշում, եթե նախկին սեփականատերը կամ օգտագործման իրավունք չունեցող անձինք հարկադիր կատարողի սահմանած ժամկետում հրաժարվում են ազատել անշարժ գույքը։ Գույքի նոր սեփականատերը նման պահանջով հարկադիր կատարողին կարող է դիմել տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո՝ մեկ տարվա ընթացքում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել