ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 68 — Անվտանգային գոտու տեսակը փոխելը 1.
Ամփոփում
Հոդված 68. Անվտանգային գոտու տեսակը փոխելը 1. Պատժի կատարման ընթացքում, դատապարտյալի վարքագծից ելնելով կամ դատապարտյալին պատժից ազատելու նախապատրաստման նպատակով, անվտանգային գոտու տեսակը կարող է փոխվել։ 2. Դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալը պատժի հետագա կատարումը շարունակելու համար կարող է տեղափոխվել անվտանգության ավելի ցածր աստիճան ունեցող անվտանգային գոտի՝ սույն օրենսգրքի 64-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված կարգով և պայմաններով։ 3. Պատժի կատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 68. Անվտանգային գոտու տեսակը փոխելը 1. Պատժի կատարման ընթացքում, դատապարտյալի վարքագծից ելնելով կամ դատապարտյալին պատժից ազատելու նախապատրաստման նպատակով, անվտանգային գոտու տեսակը կարող է փոխվել։
2. Դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալը պատժի հետագա կատարումը շարունակելու համար կարող է տեղափոխվել անվտանգության ավելի ցածր աստիճան ունեցող անվտանգային գոտի՝ սույն օրենսգրքի 64-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված կարգով և պայմաններով։
3. Պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտումների համար դատապարտյալը կարող է տեղափոխվել անվտանգության ավելի բարձր աստիճան ունեցող անվտանգային գոտի՝ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:
4. Անվտանգային գոտու տեսակը փոխում է Տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով դատապարտյալի դրսևորած վարքագիծը, անվտանգության աստիճանի նպատակահարմարությունը և սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջները։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
