Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 1957 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 1957 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-25314 դեկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-253)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 դեկտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 253 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 1957 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 1957 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆ-ՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելուն ուղղված» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը, Պ Ա Ր Զ Ե Ց. Կառավարությունն իր` 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1595-Ա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելուն ուղղված» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Գործի քննության առիթը Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։ Սահմանադրական դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-213 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության: Սույն գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը:

2. Հաշվի առնելով գործով զեկուցող Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանի առաջարկությունն առ այն, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և տեղեկություններ ստանալ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց. «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև «Հանձնման մասին» 1957 թվականի դեկտեմբերի 13-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելուն ուղղված» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել մինչև կասեցման հիմքերը վերանալը:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

14 դեկտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-253

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 դեկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-253
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել