ԷԴՈՒԱՐԴ ԻՎԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 օգոստոսի 2016թ. ՍԴԴԿՈ - 5 | ԷԴՈՒԱՐԴ ԻՎԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 29 օգոստոսի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Վ. Հովհաննիսյանի Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի Ա. Գյուլումյանի Ուսումնասիրելով Էդուարդ Իվանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Էդուարդ Իվանյանը (ներկայացուցիչներ՝ Դավիթ Գյուրջյան, Տիգրան Եգորյան) 2016 թվականի օգոստոսի 17-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով. ,որոշել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածներին համապատասխանության հարցըե:
2. Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ բացասական իրավական հետևանքներ է առաջացրել դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված՝ վիճարկվող դրույթը, որի հետևանքով վերջինս զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից:2 Դիմողը գտնում է, որ իր գործի շրջանակներում դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված դրույթն առաջացրել է բացասական իրավական հետևանքներ, քանի որ այդ դրույթով սահմանված չէ դատախազի որոշումը վերադաս դատախազին բողոքարկելու կարգ: Ըստ դիմողի` վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի, նույն օրենսգրքի 103-րդ և 290-րդ հոդվածների ընդհանուր վերլուծությունից պարզ է դառնում, որ առկա է իրավական անորոշություն:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. ա/ դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի ներկայացրած պատճառաբանություններն անհիմն են, քանի որ համաձայն վիճարկվող դրույթի պահանջի` օրենսդիրն ստեղծել է քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկման երկաստիճան համակարգ, որի համաձայն՝ մինչդատական վարույթում նշված որոշումը պետք է բողոքարկվի նախ վերադաս դատախազին, ապա` վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, ինչից /դատարան դիմելու իրավունքից/ դիմողը կամովին հրաժարվել է, քանի որ նախ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, այնուհետև` դատական պաշտպանության՝ ժամկետների ուշացմամբ: Նշված խնդրին առնչվող և իրավակարգավորման հարցի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-930 որոշմամբ, ըստ որի` Սահմանադրական դատարանը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանը, նշված օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները, որից բխում է, որ մինչդատական վարույթում քրեական հետապնդում իրականացնող մարմինների ոչ բոլոր3 որոշումները կարող են անմիջականորեն բողոքարկվել դատարան։ Դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների ցանկը, ի թիվս այլնի, սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ դատարան կարող են բողոքարկվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները՝ դարձյալ օրենսգրքով նախատեսված դեպքերում։ Օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում ,օրենսգրքով նախատեսված դեպքերումե ձևակերպումը նշանակում է, որ օրենսգրքով կարող է սահմանվել 290-րդ հոդվածի 2-րդ մասում նշված որոշումների բողոքարկման միջնորդավորված կարգ և ներկայացվել մինչև դատական պաշտպանության դիմելը՝ օրենսգրքով նախատեսված արտադատական պաշտպանության միջոցն սպառելու պահանջ։ Նշված դիրքորոշման արտահայտմամբ Սահմանադրական դատարանը հստակեցրել է օրենսգրքով կարգավորվող արտադատական և դատական ընթացակարգերը, ինչպես նաև դրանց ժամկետները: Դիմողի բարձրացրած հարցադրումն ակնհայտ անհիմն է, քանի որ վերջինս չի հիմնավորել, թե նման իրավիճակի առկայությունը՝ պատճառահետևանքային առումով ինչպիսի բացասական իրավական հետևանքներ է առաջացրել իր նկատմամբ կամ դրա կիրառման արդյունքում ինչպես են խախտվել իր արդարադատության մատչելիության և հասանելիության իրավունքները: Դատական կազմը նաև գտնում է, որ առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի խախտված իրավունքների և վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության միջև, ինչն էլ համաձայն ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման՝ անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Անհատական դիմումին, ի թիվս այլնի, ներկայացվող կարևոր պահանջ է դիմողի կողմից վիճարկվող նորմի հակասահմանադրականության և անձի խախտված սահմանադրական իրավունքների միջև պատճառահետևանքային կապի առկայության հիմնավորումը: Այսինքն, դիմողը պետք է հստակեցնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված դրույթի4 բովանդակությունը և պետք է տա անհրաժեշտ՝ իրավաբանորեն հիմնավորված գնահատական, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու՝ դիմողին ներկայացված պահանջն ինքնանպատակ չէ, այն է՝ վիճարկվող օրինադրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով. բ/ դատական կազմը գտնում է, որ դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքները, ըստ դիմողի՝ օրենքի պահանջի չպահպանման արդյունքում իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ: Փաստորեն, դիմողը վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց, որն էլ, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, հանդիսանում է դիմումի քննության ընդունումը մերժելու` ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմք:5 Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Էդուարդ Իվանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 29 օգոստոսի 2016 թվականի ՍԴԴԿՈ-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 օգոստոսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
