ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 34 — Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պայմանները և կիրառվող կարգապահական տույժերը 1.
Ամփոփում
Հոդված 34. Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պայմանները և կիրառվող կարգապահական տույժերը 1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները վերազանցելու կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու դեպքում Ծառայության ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը: 2. Կար
Ամբողջ Տեքստ
Հոդված 34. Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պայմանները և կիրառվող կարգապահական տույժերը 1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները վերազանցելու կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու դեպքում Ծառայության ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
2. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով՝ Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը. 1) նախազգուշացում. 2) նկատողություն. 3) խիստ նկատողություն. 4) դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով. 5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով. 6) ծառայության դադարեցում:
3. Ծառայության ծառայողի նկատմամբ դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով կարգապահական տույժը ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ՝ դասային աստիճանը շնորհած պաշտոնատար անձի կողմից:
4. Ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը: (34-րդ հոդվածը փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն ) (07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
