ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 18 — Որակի ապահովումը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում 1.
Ամփոփում
Հոդված 18. Որակի ապահովումը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում 1. Բարձրագույն կրթության և գիտության որակի ապահովման համակարգը ներառում է՝ 1) բուհերի և գիտական կազմակերպությունների որակի ներքին ապահովման համակարգը, որի նպատակն է ապահովել կրթական ծառայությունների և գիտական հետազոտությունների որակի վերահսկումը և շարունակական բարելավումը․ 2) բուհերի որակի արտաքին ապահովման համակարգը, որով հավաստվում է բուհերում կրթական ծառայությունների և ը
Ամբողջ Տեքստ
Հոդված 18. Որակի ապահովումը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում 1. Բարձրագույն կրթության և գիտության որակի ապահովման համակարգը ներառում է՝ 1) բուհերի և գիտական կազմակերպությունների որակի ներքին ապահովման համակարգը, որի նպատակն է ապահովել կրթական ծառայությունների և գիտական հետազոտությունների որակի վերահսկումը և շարունակական բարելավումը․ 2) բուհերի որակի արտաքին ապահովման համակարգը, որով հավաստվում է բուհերում կրթական ծառայությունների և ընթացակարգերի համապատասխանությունը որակի սահմանված պետական և միջազգային չափանիշներին․ 3) գիտական կազմակերպությունների որակի արտաքին ապահովման համակարգը, որով գնահատվում է գիտական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը միջազգային միտումներին և պետության պահանջներին․ 4) պետության ստեղծած Մասնագիտացված կառույցը։
2. Բուհերը և գիտական կազմակերպությունները պատասխանատու են կրթական և հետազոտական աշխատանքների որակի համար և պարտավոր են իրականացնել և հանրային եղանակով ներկայացնել իրենց որակի վերաբերյալ ինքնագնահատումներ, որոնք պետք է ներառեն նաև տվյալներ Կառավարության հաստատած կատարողականի ցուցանիշների վերաբերյալ:
3. Բուհերը և գիտական կազմակերպությունները որակի չափանիշներն ապահովում են որակի ներքին ապահովման համակարգի միջոցով:
4. Բուհերի որակի արտաքին ապահովումն ու հավաստումն իրականացնում են Մասնագիտացված կառույցի կամ Կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանող միջազգային հավատարմագրող կազմակերպությունները:
5. Որակի ապահովման բնագավառում Մասնագիտացված կառույցը պետք է` 1) ունենա իր գործունեության իրականացումն ապահովող հրապարակված քաղաքականություններ և ընթացակարգեր. 2) գործի անկախ և ինքնավար. 3) սահմանված կարգով պարբերաբար անցնի իր գործունեության արտաքին գնահատում. 4) իրականացնի բուհերի և դրանց կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատում և հավատարմագրում. 5) իրականացնի կանոնադրությունից և օրենսդրությունից բխող այլ գործառույթներ:
6. Մասնագիտացված կառույցը, բացի սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործառույթներից, իրականացնում է նաև` 1) հավատարմագրման և որակավորումներին ներկայացվող պահանջների կատարման ընթացիկ մշտադիտարկում. 2) հավատարմագրման հանձնաժողովի աշխատանքի կազմակերպում. 3) որակավորումների ազգային շրջանակի և ոլորտային որակավորումների շրջանակի փաստաթղթերի մշակման և պարբերական վերանայման կազմակերպում:
7. Հանրային գիտական կազմակերպությունների որակի արտաքին գնահատումն իրականացնում են Լիազոր մարմնի ձևավորած գիտական փորձագիտական հանձնաժողովները` Հայաստանի Հանրապետության և արտերկրի հեղինակավոր գիտնականների ներգրավմամբ` նվազագույնը մեկ անգամ հինգ տարվա ընթացքում, որի ընթացակարգը սահմանում է Լիազոր մարմինը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
