Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 189 — Հանրային քրեական հետապնդում հարուցելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 189AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 189 — Հանրային քրեական հետապնդում հարուցելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 189. Հանրային քրեական հետապնդում հարուցելը 1. Անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվում է հսկող դատախազի որոշմամբ` նրա կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստերի առկայության դեպքում քննիչն իրավասու է հսկող դատախազին ներկայացնելու անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն` նշելով քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ՝

Ամբողջ Տեքստ

Հոդված 189. Հանրային քրեական հետապնդում հարուցելը 1. Անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվում է հսկող դատախազի որոշմամբ` նրա կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստերի առկայության դեպքում քննիչն իրավասու է հսկող դատախազին ներկայացնելու անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն` նշելով քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ՝ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև կցելով վարույթի վերաբերելի նյութերը: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձի ձերբակալված լինելու դեպքում քննիչը սույն մասով նշված միջնորդությունը և նյութերը հսկող դատախազին է ներկայացնում ոչ ուշ, քան ձերբակալման որոշումն անձին հանձնելու պահից 24 ժամվա ընթացքում:

3. Միջնորդությունը և այն հիմնավորող նյութերը ստանալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում, հսկող դատախազը որոշում է կայացնում անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին, իսկ քրեական հետապնդում հարուցելու հիմքի բացակայության դեպքում իր որոշմամբ մերժում է քննիչի միջնորդությունը:

4. Քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ նշվում են անձի անունը, ազգանունը, հայրանունը և նրա վերաբերյալ այլ անհրաժեշտ տվյալներ, մեղադրանքի փաստական հիմքը` մեղսագրվող արարքի էությունը, կատարման տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են առկա ապացույցներով, ինչպես նաև քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով պատասխանատվություն է նախատեսված անձին մեղսագրվող արարքի կատարման համար (արարքի իրավական գնահատականը):

5. Այն դեպքում, երբ անձին վերագրվում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, հոդվածի տարբեր մասերով կամ կետերով նախատեսված մի քանի արարքներ, որոշման մեջ նշվում են դրանցից յուրաքանչյուրի փաստական հիմքը և իրավական գնահատականը:

6. Քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հսկող դատախազը կարող է կայացնել նաև իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա:

7. Դատախազն իրավունք չունի քննիչին հանձնարարելու ներկայացնել անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշակի բովանդակությամբ միջնորդություն կամ կազմել այդպիսի որոշման նախագիծ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել