Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426 5 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426 5 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-506 մարտի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-50)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 մարտի 2020թ. ՍԴԱՈ - 50 | «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426 5 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4265-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4265-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2019 թվականի նոյեմբերի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը:

2. 2019 թվականի նոյեմբերի 20-ի «Դիմումի վերաբերյալ վարույթը կասեցնելու և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշմամբ (Արդ/0009/15/19 քրեական գործով) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դիմել է Սահմանադրական դատարան որոշելու Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) 4265-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրության 61, 63 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցն այնքանով, որքանով նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգի նկատմամբ Օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կանոնները չկիրառելու պայմաններում անձը զրկվում է դատական պաշտպանության, արդար դատաքննության հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից:

3. Պատասխանողը գտնում է, որ թեև Օրենսգիրքը նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելը մերժելու մասին դատախազի որոշման բողոքարկման հստակ կարգը չի սահմանում, սակայն օրենսդրության մեջ առկա է համապատասխան իրավական երաշխիք (Օրենսգրքի 290-րդ հոդված), ուստի օրենսդիրն ակնկալել է այդ իրավական երաշխիքի հիման վրա համապատասխան իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը: Պատասխանողը եզրահանգում է, որ սույն գործով վիճարկվող դրույթը չի հակասում Սահմանադրությանը:

4. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմումը չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին։ Մասնավորապես, հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Մինչդեռ դիմողը վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ, ըստ էության, ներկայացրել է այնպիսի հիմնավորումներ, որոնք կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ առավելապես վերաբերում են այդ դրույթի իրավական բովանդակության մեկնաբանության և կիրառման, ինչպես նաև իրավակարգավորման ենթադրյալ բացի հարցերին: Օրենսգրքի 4265-րդ հոդվածը սահմանում է նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթի հարուցման կարգը: Նշված հոդվածի սույն գործով վիճարկվող դրույթը սահմանում է. «Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր երևան եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգիռ անձանց, որոնք այն կարող են բողոքարկել վերադաս դատախազին»: Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելը մերժելու որոշումների բողոքարկման մանրամասները, այդ թվում բողոքարկման, ինչպես նաև վերադաս դատախազի կողմից բողոքի քննության ժամկետները, դատական կարգով որոշումների վիճարկման հնարավորությունը` որպես վերադաս դատախազին դրանք բողոքարկելու այլընտրանք և այլն, սահմանված չեն ո´չ հիշյալ հոդվածով, ո´չ էլ Օրենսգրքի «Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով» վերտառությամբ 491-րդ գլխով նախատեսված մյուս դրույթներով: Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանի իրականացրած իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները (ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի 2020 թվականի մարտի 2-ի գրության), մասնավորապես, ցույց են տալիս, որ 2017-2019 թվականների ընթացքում Օրենսգրքի 4265-րդ հոդվածի հիման վրա վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումները վերադաս դատախազին բողոքարկվել են 7 օրից մինչև երկամսյա ժամկետներում, վերադաս դատախազի կողմից այդ բողոքները քննության են առնվել 2 օրից մինչև 15-օրյա ժամկետներում, իսկ վերադաս դատախազի կողմից բողոքը մերժելու մասին որոշումները հետագայում նաև բողոքարկվել են դատական կարգով: Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանի իրականացրած 2017-2019 թվականների դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները (ըստ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի գրության), մասնավորապես, ցույց են տալիս, որ վերադաս դատախազի կողմից բողոքը մերժելու մասին որոշումները դատական կարգով բողոքարկվել և դատարանների կողմից քննության են առնվել Օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով: Հարկ է նշել, որ բողոքաբերները որպես կանոն պահպանել են Օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի պայմանը, այն է մինչև բողոքները դատարան ներկայացնելն այդ բողոքները չեն բավարարվել իրավասու դատախազի կողմից: Չնայած այն հանգամանքին, որ Օրենսգրքի 290-րդ հոդվածն ամրագրված է Օրենսգրքի 39-րդ գլխում, որը կարգավորում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հարցերը, այնուամենայնիվ, ձևավորված իրավակիրառ պրակտիկան, ներառյալ` սույն դիմումով նշված կոնկրետ գործով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, քրեադատավարական ընդհանուր իրավակարգավորումներով նախատեսված իրավական երաշխիքների շրջանակներում չեն հանգեցնում արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների սահմանափակման կամ արգելափակման:

5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի շրջանակներում: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը նշում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրման սահմանադրական պահանջների կենսագործման նկատառումներից ելնելով օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է: Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4265-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

6 մարտի 2020 թվականի

ՍԴԱՈ-50

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մարտի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-50
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել