Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-3129 նոյեմբերի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 նոյեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 31 | ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

29 նոյեմբերի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով Էդուարդ Բադալյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Էդուարդ Բադալյանը 2016թ. նոյեմբերի 9-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.

«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել հակասահմանադրական և անվավեր»:

2. Ըստ դիմողի` խախտվել է ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված իր իրավունքը, պետությունը միջամտել է այդ հիմնական իրավունքին և իր միջամտության համար չունի սահմանադրաիրավական արդարացում: Դիմողը գտնում է, որ անմեղության կանխավարկածի ուժով վարչական իրավախախտումների իրավունքում անձի մեղքի ապացուցման պարտականությունը դրված է վարչական մարմնի վրա, քանի որ անձը, ում վերագրվում է իրավախախտման կատարումը, որպես կանոն, իր հնարավորություններով փաստացի թույլ է, քան վարչական մարմինը, որը կարող է օգտագործել պետության կազմակերպական և նյութական միջոցները: Դիմողի կարծիքով` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32- րդ հոդվածի 3-րդ մասը պիտանի միջոց չէ իրականում վարչական իրավախախտում կատարած անձին բացահայտելու, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու և դրանով իսկ` այլ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և պատասխանատվության անխուսափելությունը երաշխավորելու նպատակին հասնելու համար:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. այսպես, ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի հունիսի 21-ի ՍԴՈ- 1282 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը: ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է, որ վեճի առարկա իրավակարգավորումն իրավաչափ նպատակ է հետապնդում, հենվում է իրավահարաբերության սուբյեկտների փոխհամաձայնեցված և կանխատեսելի վարքագծի վրա, ուղղված է մարդկանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, երաշխավորում է սեփականության ոչ իրավաչափ օգտագործման դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը և բացառում է խտրականությունը նման պատասխանատվության հարցում պայմանավորված փոխհամաձայնությամբ իրավահարաբերության մեջ մտած սուբյեկտների սոցիալական փոխառնչություններով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Էդուարդ Բադալյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

29 նոյեմբերի 2016 թվականի

길Îà/2-31

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 նոյեմբերի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-31
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել