ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 6 — Վարչական պաշտոնները 1.
Ամփոփում
Հոդված 6. Վարչական պաշտոնները 1. Վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար: 2. Վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփո
Ամբողջ Տեքստ
Հոդված 6. Վարչական պաշտոնները 1. Վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:
2. Վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նաև քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով։
3. Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: 3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից նոր նշանակում կատարվելու դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող անձի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
4. Պետական վարչական պաշտոններն են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների, դիվանագիտական ներկայացուցիչների, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, մարզպետների և նրանց տեղակալների, դատական դեպարտամենտի ղեկավարի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի պաշտոնները:
5. Համայնքային վարչական պաշտոններն են Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները:
6. Վարչական, բացառությամբ 1000-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի, պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:
7. Օրենքով սահմանված դեպքերում պետական վարչական պաշտոններն զբաղեցվում են պետական ծառայության տվյալ տեսակը կարգավորող օրենքով սահմանված կարգով:
8. Վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարները պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը: (6-րդ հոդվածը լրաց. 10.07.19 ՀՕ-144-Ն, 17.11.21 ՀՕ-358-Ն, փոփ.
16.12.21 ՀՕ-416-Ն, 16.12.21 ՀՕ-430-Ն, 09.06.22 ՀՕ-268-Ն, 23.12.22 ՀՕ-615-Ն, լրաց.
16.01.24 ՀՕ-25-Ն, 11.05.26 ՀՕ-232-Ն ) (հոդվածը 07.05.26 ՀՕ-183-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո) (հոդվածը 03.07.26 ՀՕ-391-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
