Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 63 — Փրկարարական ծառայությունում ծառայության տարիքային սահմանափակումները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 63AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 63 — Փրկարարական ծառայությունում ծառայության տարիքային սահմանափակումները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 63. Փրկարարական ծառայությունում ծառայության տարիքային սահմանափակումները 1. Ծառայողների համար, ըստ պաշտոնների խմբերի, կիրառվում են հետևյալ տարիքային սահմանափակումները՝ ա) բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար՝ մինչև 65 տարին լրանալը. բ) գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 60 տարին լրանալը. գ) ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 55 տարին լրանալ

Ամբողջ Տեքստ

Հոդված 63. Փրկարարական ծառայությունում ծառայության տարիքային սահմանափակումները 1. Ծառայողների համար, ըստ պաշտոնների խմբերի, կիրառվում են հետևյալ տարիքային սահմանափակումները՝ ա) բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար՝ մինչև 65 տարին լրանալը. բ) գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 60 տարին լրանալը. գ) ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 55 տարին լրանալը. դ) կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 50 տարին լրանալը: Բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող և (կամ) բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 3 տարի ժամկետով: Լիազոր մարմնի ղեկավարը գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 3 տարի, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` 5 տարի ժամկետով: Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է մինչև նրանց 70 տարին լրանալը երկարաձգել Լիազոր մարմնի ղեկավարը:

2. Սույն օրենքի 61-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետին համապատասխան ծառայությունից ազատումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո հաջորդ ամսվա 1-ին:

3. Բարձրագույն փրկարարական կոչում ունեցող, երկարամյա ծառայության հիմքով և հաշմանդամության կապակցությամբ ծառայությունից ազատված քաղաքացիներն ստանում են փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք: Առանձին դեպքերում Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք կարող է վերապահվել այլ անձանց: (63-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 24.10.24 ՀՕ-401-Ն ) (16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) ( 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել