«ԱՐՏԱԿ ԲԱՂԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-77)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 հուլիսի 2023թ. ՍԴԱՈ - 77 | «ԱՐՏԱԿ ԲԱՂԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ԱՐՏԱԿ ԲԱՂԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Արտակ Բաղինյանի դիմումի հիման վրա` Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
2023 թվականի հունիսի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արտակ Բաղինյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»: Ներկայացնելով թիվ ՍնԴ/1247/04/21 սնանկության գործի դատավարական նախապատմությունը Դիմողը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի արդյունքում պատշաճ կերպով քննության առարկա չի դարձել պարտապանի գրավոր առարկությունը, և դրա արդյունքում խախտվել են վերջինիս օրենքի առջև համընդհանուր հավասարության և դատական պաշտպանության իրավունքները: Դիմողը նշում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի նման մեկնաբանությունը իրավական անվտանգության և որոշակիության տեսանկյունից լուրջ ռիսկեր է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում: Դիմողն ընդգծում է, որ թիվ ՍնԴ/1247/04/21 սնանկության գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացվել է երկու դատական ակտ, որոնցով փաստվել է այն հանգամանքը, որ բանկի պահանջը հիմնավոր չէ, և անհրաժեշտ է պարտապանի առարկությունները պատշաճ քննության առնել, այդ թվում պատշաճ քննության առնել փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, մինչդեռ նույն գործով Սնանկության դատարանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերջնական դատական ակտերում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածին տրվել է հակառակ մեկնաբանություն: Դիմողը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է նաև իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին այն իմաստով, որ չեն ապահովվում պահանջ ներկայացնելիս պարտատերերի գործողությունների կանխատեսելիությունը և իրավաչափությունը, և դրան զուգահեռ պարտապանը հնարավորություն չունի որոշակի կերպով իր վարքագիծը համապատասխանեցնել օրենքի կարգավորումներին, մասնավորապես վիճարկվող օրենքը հնարավորություն չի ընձեռում պարտապանին «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իրավակարգավորումների շրջանակներում վիճարկելու պարտատիրոջ անօրինական պահանջը և, առավել ևս, հնարավորություն չի ընձեռում կանխատեսելու, թե ինչպես քննության կառնվեն իր առարկությունները, որպեսզի, ըստ այդմ, իր վարքագիծը համապատասխանեցնի օրենքի կարգավորումներին: Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածն իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանվում և կիրառվում է Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող մեկնաբանությամբ: Ըստ Դիմողի պարտապանի դատական պաշտպանության իրավունքի գործնականում արդյունավետ լինելու և պարտապանի պարտատիրոջ հետ իրավունքների իրացման հարցում հավասար լինելու նպատակով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի և կիրառվի այն մեկնաբանությամբ, որ պարտատիրոջ պահանջի չափը և օրինականությունը գնահատելիս դատարանները չպետք է ղեկավարվեն պահանջի հիմնավորված լինելու կանխավարկածով, և դրան զուգահեռ պարտապանի գրավոր առարկությունները պետք է քննության առարկա դառնան պատշաճ իրավական ընթացակարգի պայմաններում, այդ թվում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի վերաբերյալ պետք է նշանակվեն համապատասխան փորձաքննություններ: Ամփոփելով Դիմողը նշում է, որ բանկի կողմից որպես պահանջի օրինականությունը և չափը հիմնավորող ապացույցներ ներկայացվում են պարտքի վերաբերյալ քաղվածքներ և տեղեկանքներ, սակայն իրավակիրառ պրակտիկայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը մեկնաբանվում է այն բովանդակությամբ, որ պարտապանը հնարավորություն չի ունենում արդյունավետ կերպով վիճարկելու այդ ապացույցները և դրանցում պարունակվող տեղեկությունները, այդ թվում համապատասխան փորձաքննության միջոցով: Արդյունքում Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի նման մեկնաբանությունը և կիրառությունը ոչ միայն հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին, այլև Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին: Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում տվյալ դիմումները չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանին, քանի որ դուրս են Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման պարագայում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, որը ոչ միայն չի բխի Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում գործող դատարանների գործառույթների տարանջատումը։ Այսինքն Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «Տվյալ պարագայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի արդյունքում պատշաճ կերպով քննության առարկա չի դարձել պարտապանի գրավոր առարկությունը և դրա արդյունքում խախտվել է վերջինիս օրենքի առջև հավասար լինելու, ինչպես նաև արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը»: Դիմողը նաև նշել է, որ « թիվ ՍնԴ/1247/04/21 սնանկության գործով վերաքննիչ դատարանի կողմից կայացվել են թվով երկու դատական ակտեր, որոնցով փաստվել է այն հանգամանքը, որ բանկի պահանջը հիմնավոր չէ և անհրաժեշտ է պարտապանի առարկությունները պատշաճ քննության առնել, այդ թվում պատշաճ քննության առնել փորձաքննություն նշանակելու միջնորդությունը, այնինչ նույն գործով սնանկության դատարանի և վերաքննիչ դատարանի վերջնական դատական ակտերում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածին տրվել է հակառակ մեկնաբանություն»: Բացի դրանից, Դիմողը վկայակոչել է պնդում առ այն, որ «Տվյալ պարագայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է նաև իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին, այն իմաստով, որ չի ապահովվում պահանջ ներկայացնելիս պարտատերերի գործողությունների կանխատեսելիությունը և իրավաչափությունը և դրան զուգահեռ պարտապանը հնարավորություն չունի որոշակի կերպով իր վարքագիծը համապատասխանեցնել օրենքի կարգավորումների հետ, մասնավորապես վիճարկվող օրենքը հնարավորություն չի ընձեռում պարտապանին «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իրավակարգավորումների շրջանակներում վիճարկել պարտատիրոջ անօրինական պահանջը և առավել ևս հնարավորություն չի ընձեռում կանխատեսել, թե ինչպես քննության կառնվեն իր առարկությունները, որպեսզի ըստ այդմ իր վարքագիծը համապատասխանեցնի օրենքի կարգավորումների հետ»: Միաժամանակ, Դիմողը նշել է, որ« «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը իրավակիրառ պրակտիկայում մեկնաբանվում և կիրառվում է ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող մեկնաբանությամբ և ըստ այդմ դիմողը գտնում է, որ որպեսզի պարտապանի դատական պաշտպանության իրավունքը լինի գործնականում արդյունավետ և որպեսզի պարտապանը պարտատիրոջ հետ իրավունքների իրացման հարցում լինի հավասար, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի և կիրառվի այն մեկնաբանությամբ, որ պարտատիրոջ պահանջի չափը և օրինականությունը գնահատելիս դատարանները չպետք է ղեկավարվեն պահանջի հիմնավորված լինելու կանխավարկածով, և դրան զուգահեռ պարտապանի գրավոր առարկությունները պետք է քննության առարկա դառնան պատշաճ իրավական ընթացակարգի պայմաններում, այդ թվում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի վերաբերյալ պետք է նշանակվեն համապատասխան փորձաքննություններ»: Վերոգրյալը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՍնԴ/1247/04/21 սնանկության գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակությանը: Մասնավորապես Դիմողը վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների, մասնավորապես վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ սույն պարագայում Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Ելնելով ողջ վերոգրյալից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՍնԴ/1247/04/21 սնանկության գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Արտակ Բաղինյանի դիմումի հիման վրա` Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
4 հուլիսի 2023 թվականի
ՍԴԱՈ-77
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հուլիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-77
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
