ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37 — Փորձաքննություն նշանակելը 1.
Ամփոփում
Հոդված 37. Փորձաքննություն նշանակելը 1. Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա ´ մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա ´ մ փորձագետին։ 2. Դատարանի նշանակած փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին։ 3. Դատավարության մասնակիցներն իրավունք ուն
Ամբողջ Տեքստ
Հոդված 37. Փորձաքննություն նշանակելը 1. Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա ´ մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա ´ մ փորձագետին։
2. Դատարանի նշանակած փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին։
3. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանին առաջադրելու հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որին դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։
4. Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը։
5. Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշում է դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, որին հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները։
6. Դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։
7. Դատավարության մասնակիցը կարող է միջնորդել դատարանին նշանակելու փորձաքննություն և այն հանձնարարելու իր կողմից ընտրված փորձագիտական հաստատությանը կամ փորձագետին՝ իր միջոցների հաշվին: (37-րդ հոդվածը փոփ.
09.07.19 ՀՕ-128-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
