Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 93 — Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 93AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 93 — Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 93. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1. Օրենսգրքի 91-րդ և 95-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվարկման նպատակով ակցիզային հարկի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում` 1) ակցիզային հարկ վճարող չհամարվողները. 2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքը վերագրվում է ակցիզային հարկից ազատված գործար

Ամբողջ Տեքստ

Հոդված 93. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները 1. Օրենսգրքի 91-րդ և 95-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվարկման նպատակով ակցիզային հարկի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում` 1) ակցիզային հարկ վճարող չհամարվողները. 2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա հումքը վերագրվում է ակցիզային հարկից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերի. 3) եթե հարկային հաշիվը Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն համարվում է անապրանք փաստաթուղթ. 4) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն ճանաչվել է անվավեր:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել