Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47 — Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը 1.
ARLISՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47 — Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 47. Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը 1. Սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքը դադարում է, երբ` ա) լրացել է անտառօգտագործման ժամկետը. բ) անտառօգտագործողը հրաժարվում է անտառօգտագործման իրավունքից. գ) առաջանում են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված այն պայմանները, որոնց առկայության դեպքում անտառօգտագործման հետագա իրականա

Ամբողջ Տեքստ

Հոդված 47. Անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը 1. Սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անտառների կամ անտառային հողերի օգտագործման իրավունքը դադարում է, երբ` ա) լրացել է անտառօգտագործման ժամկետը. բ) անտառօգտագործողը հրաժարվում է անտառօգտագործման իրավունքից. գ) առաջանում են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված այն պայմանները, որոնց առկայության դեպքում անտառօգտագործման հետագա իրականացումն անհնար է դառնում:

2. Անտառների և անտառային հողերի օգտագործման իրավունքը ժամկետից շուտ կարող է դադարեցնել սեփականատերը, երբ` ա) անտառօգտագործման գոտում բնակվող մարդկանց կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ է սպառնում. բ) անտառօգտագործողները խախտում են անտառօգտագործման սահմանված կանոնները. գ) անտառօգտագործողը սահմանված ժամկետներում ձեռնամուխ չի եղել անտառների կամ անտառային հողերի օգտագործմանը նախատեսված ծավալների սահմաններում. դ) անտառօգտագործողը պայմանագրով սահմանված ժամկետներում չի մուծել անտառօգտագործման վճարը: Գ Լ ՈՒ Խ 11 ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել