«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-81)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 մայիսի 2022թ. ՍԴԱՈ - 81 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի և «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
2022 թվականի մարտի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ դիմող) դիմումը, որով թիվ ԵԴ/0109/07/22 գործով ներկայացված «Գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին» 2022 թվականի մարտի 10-ի որոշմամբ դիմողը խնդրել է. «1. Թիվ ԵԴ/0109/07/21 գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի ու «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար դիմել ՀՀ սահմանադրական դատարան:
2. Կասեցնել թիվ ԵԴ/0109/07/21 դատական գործի վարույթը մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը»: Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/0109/07/22 գործի դատավարական նախապատմությունը, վկայակոչելով Սահմանադրության 31, 34, 75, 78, 79 և 81-րդ հոդվածները, քրեական դատավարության օրենսգրքի 2 և 172-րդ, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 4 և 10-րդ, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 4, 12, 17 և 19-րդ հոդվածները և վերլուծության առարկա դարձնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, գտնում է, որ վճարահաշվարկային կազմակերպության կողմից դրամական (փողային) փոխանցումների իրականացումը վճարահաշվարկային կազմակերպության հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունն է, որի իրականացման կապակցությամբ վճարահաշվարկային կազմակերպությանը հայտնի են դառնում հաճախորդի, գործառնության մյուս կողմի, դրա բովանդակության վերաբերյալ տեղեկություններ, որոնք նույնական են այդ նույն գործառնությունը բանկի կողմից իրականացվելու դեպքում վերջինիս հայտնի դարձած տեղեկություններին: Դիմողը գտնում է, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ու «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը պետք է սահմանեն վճարահաշվարկային կազմակերպության կողմից հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնության արդյունքում վճարահաշվարկային կազմակերպությանը հայտնի դարձած տեղեկությունների պահպանության իրավական այնպիսի ռեժիմ, որպիսին նախատեսված է նույն գործառույթի կապակցությամբ բանկին հայտնի դարձած նույն տեղեկությունների պահպանության համար (տեղեկությունների պահպանության սահմանափակումը առնվազն պետք է ապահովված լինի այնպիսի երաշխիքով, ինչպիսին նախնական դատական վերահսկողությունն է)»։ Ամփոփելով իր դիրքորոշումը դիմողը եզրահանգում է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ և «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածների դրույթները այնքանով, որքանով չեն նախատեսում հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնության և մասնավորապես դրամական (փողային) փոխանցման իրականացման արդյունքում վճարահաշվարկային կազմակերպությանը հայտնի դարձած հաճախորդի վերաբերյալ տեղեկատվության պահպանության սահմանափակման նկատմամբ նախնական դատական վերահսկողության համապատասխան կարգավորումներ, առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 31-րդ, 34-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին»: Ուսումնասիրելով դիմումը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով ներքոգրյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադիրը, իբրև սահմանադրականության հաստատման և սահմանադրական իրավակարգի ամրապնդման հիմնարար երաշխիք, Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով դատարանին վերապահել է Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն միաժամանակ հստակ ուրվագծելով սույն իրավասության իրացման շրջանակները, այն է
1. դատարանն իր այս իրավասությունն իրացնում է բացառապես իր վարույթում գտնվող կոնկրետ գործով, այսինքն տվյալ գործը ոչ միայն դատավարական (ֆորմալ) առումով գտնվում է դատարանի վարույթում, այլև գործի/նյութի (վեճի) լուծումը գտնվում է դատարանի իրավազորության տիրույթում
2. այն պարագայում, երբ դատարանը հիմնավոր կասկած ունի տվյալ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ,
3. և տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, փաստում է, որ վերոթվարկյալ բոլոր պայմանների համաժամանակյա առկայությունը հավաստիքն է առ այն, որ անհնարին է դատական գործի հետագա քննությունը մինչև կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը: Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը Սահմանադրական դատարանի քննությանն է ներկայացնում օրենսդրական բացի խնդիր նշելով. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (մասնավորապես 172-րդ հոդվածը) չեն նախատեսում հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնության և մասնավորապես դրամական (փողային) փոխանցման իրականացման արդյունքում վճարահաշվարկային կազմակերպությանը հաճախորդի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկության պահպանության իրավական ռեժիմի սահմանափակման համար անհրաժեշտ այնպիսի կարգավորում, ինչպիսին է նախնական դատական վերահսկողությունը»: Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողը, ըստ էության, եզրակացնում է, որ զուրկ է սույն գործի քննություն իրականացնելու իրավասությունից, քանզի խնդրո առարկա տեղեկատվության պահպանության սահմանափակումը նախնական դատական վերահսկողության առարկա չէ: Դիմողի սույն եզրահանգումը հակասության մեջ է գտնվում սույն դիմումի ընդունելիության Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «իր վարույթում գտնվող կոնկրետ գործով» պայմանի առկայության հետ, որպիսի պայմաններում սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք, այսինքն դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, ինչի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով սույն դիմումի քննությունը ենթակա է մերժման։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի և «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 մայիսի 2022 թվականի
ՍԴԱՈ-81
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 մայիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-81
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
